Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԶԵՂՉԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

27 հուլիսի 2021 թվականի N 222

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԶԵՂՉԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՈՒՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ընկերությունը մտադիր է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ ընկերության աշխատակից չհանդիսացող ֆիզիկական անձանց համար: Մասնակիցներին տրամադրվելու է զեղչ` նմանատիպ դասընթացների համար շուկայում գործող արժեքի համեմատ:

Արդյո՞ք տրամադրված զեղչը հանդիսանում է ֆիզիկական անձանց համար եկամուտ և ընկերությունը որպես հարկային գործակալ պարտավորություն է կրում զեղչված գումարից հաշվարկել և վճարել եկամտային հարկ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի համաձայն` համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ ստացման ենթակա Օրենսգրքով սահմանված եկամուտների հանրագումարն է.

i

- 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք,

i

- 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, իսկ ոչ ռեզիդենտ անձանց համար եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ նույն մասով սահմանված դեպքերի:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նշված ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման դեպքում, եթե զեղչվում է կողմերի միջև իրականացվող գործարքի արժեքը` մինչև կողմերի մոտ պարտավորությունների փաստացի առաջացման պահը, ապա եկամտային հարկով հարկման օբյեկտ չի առաջանում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
27.07.2021
N 222
Իրազեկման թերթիկ