Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՕՐԵՆՍԳՐՔԻ 160- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

27 հուլիսի 2021 թվականի N 223

 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՕՐԵՆՍԳՐՔԻ 160-ՐԴ ԵՎ 160.1-ԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ՀՀ Հարկային օրենսգրքի 160.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում սույն հոդվածով և Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված արտոնություններից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից: Արդյո՞ք սա նշանակում է, որ ցանկացած ուսանող, ով կօգտվի եկամտահարկի փոխհատուցման արտոնությունից, այլևս չի կարող օգտվել եկամտային հարկի գումարից բնակարան ձեռք բերելու արտոնությունից (Օրենսգրքի 160 հոդված), թե՞ վերոնշյալ հոդվածի կետը վերաբերվում է միայն նույն ժամանակաշրջանին, և ուրեմն անձը, ով օգտվել է Օրենսգրքի հոդված 160.1-ից այս տարի, օրինակ մի քանի տարի հետո կարող է օգտվել նաև 160-րդից:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 160-րդ հոդվածով սահմանված են վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի դրույթները,

- 160.1-ին հոդվածով սահմանված են վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձի դրույթները:

i

Միաժամանակ, օրենսգրքի 160.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում նույն հոդվածով և օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված արտոնություններից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:

Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ օրենսգրքի 160.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթի կիրառության մասով անհրաժեշտ է հաշվի առնել, որ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձը եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում կարող է օգտվել օրենսգրքի 160-րդ և 160.1-ին հոդվածներով սահմանված եկամտային հարկի վերադարձի իրավունքներից միայն մեկից:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
27.07.2021
N 223
Իրազեկման թերթիկ