Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Կ ...

01.02.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.08.2021  -ից մինչեւ   01.02.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 25.12.2019 թիվ 517-Ն որոշում)

600.0358.230107

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         01           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60007008

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2006 թվականի N 358-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները (հավելված):

2. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 2-ի «Ցածր լարման սպառողների (բացառությամբ բնակչության) մոտ բազմասակագնային հաշվառքի սարքեր տեղադրելու և գիշերային զեղչ սակագնից օգտվելու կարգի մասին» N 7 որոշումը,

i

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչության սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման բազմասակագնային համակարգի անցման կարգը» հաստատելու մասին» N 26 որոշումը,

i

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 28-ի N 26 որոշմամբ հաստատված կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 23 որոշումը,

i

դ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» 22 որոշումը,

i

ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 22 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 76-Ն որոշումը,

i

զ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի N 22 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 2-Ն որոշումը,

i

է) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի N 22 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 125-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից:

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի դեկտեմբերի 27-ի

N 358-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կանոնները կանոնակարգում են էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի, ինչպես նաև էլեկտրամատակարարող ընկերության էլեկտրական ցանցին (այսուհետ` էլեկտրական ցանց) միացման դիմում ներկայացրած անձանց հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն, 17.05.17 թիվ 161-Ն որոշումներ)

i

2. Էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է էլեկտրաէներգիա մատակարարել յուրաքանչյուր սպառողի, որի հետ սույն կանոններով սահմանված կարգով կնքել է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր:

(2-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն, 31.05.17 թիվ 220-Ն որոշումներ)

i

2.1 Էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողի էլեկտրական ցանցին միացման յուրաքանչյուր կետի համար սպառված էլեկտրաէներգիայի հաշվառման նպատակով սույն Կանոններով սահմանված կարգով տեղակայում է առևտրային հաշվառքի սարք (բացառությամբ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների) և սպառված էլեկտրաէներգիայի մասին տվյալների պահպանման նպատակով բացում և վարում է առանձին հաշվառման քարտ իր համարանիշով (այսուհետ` հաշվառման քարտ կամ քարտի համար): Հաշվառման քարտում պահպանվում են սպառողի` էլեկտրական ցանցին միացման կետի միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպես նաև սպառված (վերահաշվարկված) էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին ողջ տեղեկատվությունը: Հաշվառման քարտի տեղեկատվությունը էլեկտրամատակարարող ընկերությունը պահպանում է այն էլեկտրական ցանցից անջատելու պահից առնվազն 3 տարի ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:

(2.1-ին կետը լրաց. 13.07.11 թիվ 334-Ն, 08.10.14 թիվ 379-Ն որոշումներ)

i

2.2 Էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողի (բացառությամբ` բնակչության) էլեկտրական ցանցին միացման տվյալ կետում սպառված էլեկտրաէներգիան կարող է հաշվառել առանց առևտրային հաշվառքի սարք տեղակայելու այն դեպքում, երբ սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությունը չի գերազանցում 0,5 կՎտ-ն, իսկ անվանական լարումը 0,22 կՎ-ն` սպառված էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացնելով սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությամբ` տեղակայվող սարքավորումների աշխատանքային ժամերին համապատասխան: Նման դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունը պետք է ստանա սպառողի գրավոր համաձայնությունը և վերջինիս հետ կնքված Պայմանագրում ներառի նաև սպառողի սպառման համակարգի նկարագիրը, հզորությունը և աշխատանքային ժամերը:

(2.2-րդ կետը լրաց. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

2.3 Չի թույլատրվում սպառողներից կամ էլեկտրական ցանցին միացման դիմում ներկայացրած անձանցից պահանջել կատարել վճարներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն Կանոններով, Պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

(2.3-րդ կետը լրաց. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

3. Սույն կանոններում օգտագործված հիմնական հասկացություններն են`

 

i

    էլեկտրամատակարարող     էլեկտրական էներգիայի (այսուհետև`  

    ընկերություն           էլեկտրաէներգիա) բաշխման լիցենզիա ունեցող

    (մատակարար)`           իրավաբանական անձ.

 

    սպառող (բաժանորդ)`     էլեկտրական էներգիայի (հզորության) սպառման

                           պահանջարկ ունեցող անձ, որը Պայմանագիր է կնքել

                           մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կամ

                           գտնվում է այդ գործընթացում.

 

    ենթասպառող             սպառող, որի էլեկտրամատակարարումն իրականացվում է

    (ենթաբաժանորդ)`        այլ սպառողի ցանցերից (էլեկտրատեղակայանքներից),  

                           և որն ունի կնքված երկկողմ կամ եռակողմ

                           Պայմանագիր.

 

    տեխնիկական             սպառողի սպառման համակարգը նվազագույն

    պայմաններ`             ծախսումներով էլեկտրական ցանցին միացնելու

                           պայմաններ, որոնք անհրաժեշտ են էլեկտրական ցանցին

                           միացման դիմումում նշված տեխնիկական հարաչափերով

                           էլեկտրամատակարարման և հաշվառման ապահովման համար

 

    պայմանագրային          էլեկտրական ակտիվ հզորության կեսժամյա միջին

էլեկտրական հզորություն առավելագույն մեծությունը, որն ամրագրվում է

    (պայմանագրային         Պայմանագրով.

հզորություն)`

 

    ամրագրված              Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը,

    տեխնոլոգիական          որը Պայմանագրով սահմանված ժամկետում պարտավոր է

    հզորություն`           ապահովել մատակարարը` արտադրության մեջ գտնվող

                           հումքի վերամշակումը մինչև վերջ հասցնելու կամ

                           առանց արտադրական սարքավորումների վնասման հումքն

                           արտադրությունից առանց խոտանի հանելու համար.

 

    ամրագրված վթարային     Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը,

    հզորություն`           որը վթարային ռեժիմներում Պայմանագրով սահմանված

                           ժամկետում պարտավոր է ապահովել մատակարարը`

                           մարդկանց կյանքը և անվտանգությունը, ինչպես նաև

                           շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող       

                           էլեկտրասարքավորումների աշխատանքն ապահովելու

                           համար.

 

    օպերատիվ               էլեկտրաէներգետիկական համակարգի, ինչպես նաև  

    անձնակազմ`             սպառողի 6 (10) կՎ և  բարձր լարման

                           էլեկտրատեղակայանքների տեխնոլոգիական կարգավարման

                           գործընթացում ներգրավված մասնագիտացված           

                           անձնակազմ` կարգավարներ, հերթապահներ.

 

    օպերատիվ               հատուկ հաշվառման մատյաններ, որոնցում օպերատիվ

    փաստաթղթեր`            անձնակազմի կողմից ժամանակագրական կարգով

                           կատարվում են գրանցումներ` հաստատված սխեմաներից

                           շեղումների, էլեկտրատեղակայանքների աշխատանքի    

                           ռեժիմների, օպերատիվ անձնակազմի կողմից կատարված

                           գործողությունների և այլնի վերաբերյալ.         

 

    սահմանազատման կետ`     էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային

                           պատկանելության սահման.

 

    էլեկտրամատակարարման    էլեկտրատեղակայանքների վրա պլանային-նախազգուշական

    պլանավորված            աշխատանքներ կատարելու նպատակով սպառողի

    ընդհատում (պլանային    հոսանքազրկում.

ընդհատում)`

 

    էլեկտրամատակարարման    էլեկտրատեղակայանքների (այդ թվում` առևտրային  

    չպլանավորված           հաշվառքի սարքի) խափանվելու արդյունքում,

    ընդհատում              ռելեական պաշտպանության կամ ավտոմատիկայի սարքերի

    (արտապլանային          գործողության հետևանքով  սպառողի հոսանքազրկում.

ընդհատում)

 

    հաշվառքի սարք`         Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված

                           էլեկտրաէներգիայի հաշվիչ կամ էլեկտրաէներգիայի

                           հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ

                           տրանսֆորմատորների միացությունների համախումբ.

 

առևտրային հաշվառքի

    սարքի խախտում`         Չափագիտական մարմնի կողմից հաստատված` չափագիտական

                           փորձաքննության եզրակացությամբ փաստված առևտրային

                           հաշվառքի սարքի առանձին դետալների խափանումները

                           կամ դրանց վնասվածքները, կամ առևտրային հաշվառքի

                           սարքի կնիքների բացակայությունը, կամ դրանց

                           կեղծված կամ վնասված լինելը, այդ թվում` հոսանքի

                           և լարման չափիչ տրանսֆորմատորների հարաչափերի կամ

                           միացման սխեմաների փոփոխությունը կամ առևտրային

                           հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի

                           կողմից այլ ներգործությունները.

 

    սպառման համակարգ`      սպառողի կամ նոր սպառողի էլեկտրատեղակայանքների

                           համախումբ

 

Էլեկտրական ցանցին

   պարզեցված միացում       նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման

                           համակարգն էլեկտրական ցանցին 0.22 կՎ և 0.4 կՎ

                           լարմամբ, մինչև 30 կՎԱ հզորությամբ միացում,

                           երբ միացման համար նախատեսված է Հանձնաժողովի

                           2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշմամբ

                           հաստատված ստանդարտ միացման վճար և չի պահանջվում

                           հողային աշխատանքների իրականացում.

 

   Չափագիտական մարմին`    «Չափումների միասնականության ապահովման մասին»

                          Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված

                          պետական չափագիտական հսկողություն իրականացնող

                          կազմակերպություն

 

   Պայմանագիր`            սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և

                          էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ

                          էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր

 

   համակարգի օպերատոր`    Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական

                          համակարգի կարգավարման համար պատասխանատու`

                          օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա

                          ունեցող անձ.

 

կրիտիկական (վթարային)  էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած

  իրավիճակ`               այնպիսի իրավիճակ, երբ համակարգի կամ մատակարարի

                          օպերատորի գնահատմամբ սպառողին մատակարարվող

                          էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրակայանքների

                          ամբողջականությունն ապահովելու համար

                          էլեկտրամատակարարման սահմանափակումներն

                          անխուսափելի են:

 

Ինքնավար էներգաարտադրող սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական

էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ,

որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի

գերազանցում էլեկտրական էներգիայի` իր սպառիչների

տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի,

քան 150 կՎտ-ը, իսկ արևային էներգիայի կիրառմամբ

արտադրողների դեպքում մինչև 2022 թվականի

դեկտեմբերի 31-ը` մինչև 500 կՎտ-ը

(3-րդ կետը փոփ. 21.12.07 թիվ 658-Ն, 08.12.10 թիվ 699-Ն, 04.05.11 թիվ 216-Ն, 07.03.12 թիվ 65-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 03.08.16 թիվ 230-Ն, 31.05.17 թիվ 220-Ն, 17.05.17 թիվ 161-Ն, 19.06.2019 թիվ 214-Ն, 10.06.2020 թիվ 199-Ն որոշումներ)

 

4. Պայմանագրում նշվում կամ դրան կցվում են.

i

1) առևտրային (վերստուգիչ) հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը,

2) սպառողի էլեկտրամատակարարման միագիծ սխեման,

3) սպառողի էլեկտրական թույլատրելի առավելագույն հզորությունը,

4) սպառողի էլեկտրատեղակայանքներին միացված ենթասպառողի տվյալները (անվանումը, անունը, գտնվելու (բնակության) վայրը, առևտրային և վերստուգիչ հաշվիչների, դրանց հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը, ենթասպառողի էլեկտրական թույլատրելի առավելագույն հզորությունը),

5) էլեկտրական ցանցի և սպառման համակարգի սահմանազատման կետի և էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից սահմանված ակտը,

6) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում մատակարարի և սպառողի միջև` սույն կանոնների N 4 հավելվածի պահանջների համաձայն կազմված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման վերաբերյալ ակտը:

Սույն կետով սահմանված պահանջները բնակչության համար կիրառելի են սույն կանոններով և Պայմանագրով սահմանված դեպքերում:

(4-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն, 17.05.17 թիվ 161-Ն որոշումներ)

i

4.1 Պայմանագիրը կնքվում, վերակնքվում կամ դրանում փոփոխություն է կատարվում Հանձնաժողովի կողմից սահմանված Պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան և ժամկետում:

(4.1-ին կետը լրաց. 09.12.15 թիվ 409-Ն որոշում)

4.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել և վերակնքվել ինչպես մատակարարի, այնպես էլ սպառողի նախաձեռնությամբ, եթե փոփոխվել են դրա կնքման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը կամ Պայմանագրում ամրագրված տեխնիկական հարաչափերը:

(4.2-րդ կետը լրաց. 09.12.15 թիվ 409-Ն որոշում)

i

4.3 Հաղորդման ցանցին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոններին համապատասխան միացած անձի դիմումով Պայմանագրի կնքման, ինչպես նաև սպառողի նախաձեռնությամբ Պայմանագրի վերակնքման կամ փոփոխման դեպքում վերջինիս մատակարարին ուղղված դիմումի հետ պետք է ներկայացնի սույն կանոնների 13.2 կետի 1-ին և 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը և տեղեկատվությունը: Սույն կետում նշված Պայմանագրի կնքման, վերակնքման դիմումը մատակարարի կողմից ուսումնասիրվում և սույն կետին համապատասխանելու դեպքում Պայմանագիրը կնքվում, վերակնքվում կամ դրանում փոփոխություն է կատարվում դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(4.3-րդ կետը լրաց. 09.12.15 թիվ 409-Ն, 17.05.17 թիվ 161-Ն որոշումներ)

i

4.4 Պայմանագիրն իր նախաձեռնությամբ լուծելուց առաջ մատակարարը պարտավոր է նախապես տեղեկացնել սպառողին:

(4.4-րդ կետը լրաց. 19.06.2019 թիվ 214-Ն որոշում)

5. Սպառողի շահագործման մեջ գտնվող, նոր միացվող, վերակառուցվող էլեկտրատեղակայանքները պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

6. Սպառողին վերաբերող սույն կանոնների բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև ենթասպառողի վրա:

7. Սպառողը պարտավոր է ենթասպառողի կամ մատակարարի այլ ցանցերի էլեկտրամատակարարումն ապահովելու համար իր էլեկտրատեղակայանքներով հաղորդել մատակարարի էլեկտրաէներգիան:

i

8. Սույն կանոնների 32-րդ և 33-րդ կետերով սահմանված դեպքերում մատակարարը պարտավոր է սպառողի էլեկտրաընդունիչների էլեկտրամատակարարումը դադարեցնելիս, ապահովել այդ ժամանակահատվածում ենթասպառողի կամ իր այլ ցանցերի էլեկտամատակարարումը: Այդ ժամանակահատվածում սպառողի էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրաէներգիայի կորուստները հաշվառվում են մատակարարի հաշվին: Սպառողը պարտավոր է ապահովել մատակարարի անձնակազմի անարգել մուտքը իր էլեկտրատեղակայանքներ` դրանց միացված ենթասպառողի կամ իր այլ ցանցերի էլեկտամատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումներ (փոխանջատումներ, լրացուցիչ սարքավորումների տեղադրում և այլն) իրականացնելու համար: Մատակարարի անձնակազմին սպառողի կողմից մուտք չտրամադրելու արդյունքում մատակարարի կողմից իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով վերջինիս կրած վնասը փոխհատուցում է սպառողը:

(8-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

i

9. Մատակարարը պարտավոր է փոխհատուցման պայմանագրով սահմանված կարգով վճարել հանձնաժողովի սահմանած մեթոդիկայով հաշվարկված սպառողի մատուցած ծառայության վճարը` սպառողի կողմից հաշիվը ներկայացնելուց հետո 7 օրվա աշխատանքային ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

10. Այն դեպքում, երբ սպառողի էլեկտրատեղակայանքների վնասման կամ հրաժարման պատճառով ընդհատվել է ենթասպառողի էլեկտրամատակարարումը կամ մատակարարի այլ ցանցերին էլեկտրաէներգիայի հաղորդումը, մատակարարը իրավունք ունի, սպառողի հետ համաձայնեցնելով կատարվելիք աշխատանքների արժեքը, սեփական միջոցներով փոխարինել կամ վերանորոգել վերջինիս այն էլեկտրատեղակայանքները, որոնք անհրաժեշտ են մատակարարի էլեկտրաէներգիան հաղորդելու համար: Նման դեպքում սպառողը պարտավոր է փոխհատուցել մատակարարի կատարած ծախսերը:

i

11. Մատակարարի և սպառողի (բացառությամբ` բնակչության) օպերատիվ անձնակազմի փոխհարաբերությունները կանոնակարգվում են մատակարարի և սպառողի (բացառությամբ` բնակչության) օպերատիվ փոխհարաբերությունների կարգով` համաձայն N 1 հավելվածի:

(11-րդ կետը փոփ. 06.04.07 թիվ 155-Ն, 21.12.07 թիվ 658-Ն որոշումներ)

i

11.1 էլեկտրաէներգետիկական կրիտիկական (վթարային) իրավիճակներում մատակարարի և սպառողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում մատակարարի կողմից իրականացվելիք գործողությունները և սպառողներին այդ ծրագրերում ներառելու կարգով` համաձայն N 4 հավելվածի:

(11.1-ին կետը լրաց. 17.05.17 թիվ 161-Ն որոշում)

12. Մատակարարի և սպառողի միջև ծագած վեճերը լուծվում են Հանձնաժողովի միջոցով կամ դատական կարգով:

i

12.1. Մատակարարը և սպառողը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(12.1-ին կետը լրաց. 24.10.2018 թիվ 393-Ն որոշում)

 

i

ԳԼՈՒԽ 2
ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(2-րդ գլուխը խմբ. 21.12.07 թիվ 658-Ն, 27.06.11 թիվ 307-Ն որոշումներ)

 

i

13. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն (այսուհետ` նոր սպառման համակարգ) էլեկտրական ցանցին միացման ծախսերը (ներառյալ` նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման, շինարարական, կարգաբերման և թողարկման, ինչպես նաև նոր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման ծախսերը), բացառությամբ սույն կանոնների 14.3 կետում սահմանված դեպքերի, իրականացնում է մատակարարը`

1) 0.22 և 0.4 կՎ լարումներով սնման հայտ ներկայացրած առանձնատների և առանձին շինությունում գտնվող սպառողների դեպքում` մինչև առանձնատան մուտքային կանգնակը` օդային գծով մուտքի դեպքում, կամ շինության արտաքին պատին սպառողի կողմից տեղակայվող մուտքային վահանակը` մալուխային գծով մուտքի դեպքում.

2) 6(10) կՎ լարումով սնման հայտ ներկայացրած սպառողների դեպքում` մինչև սպառողին սնող ենթակայանի մուտքային կոմուտացիոն սարքի սեղմակները` մալուխային գծի դեպքում, և սպառողի կողմից տեղակայվող վերջին հենասյան մեկուսիչները` օդային գծով սնման դեպքում.

3) բազմաբնակարան շենքերի դեպքում.

ա. բազմաբնակարան շենքի բնակարանների դեպքում` մինչև բնակարանների սնման գծերի միաֆազ և եռաֆազ հաշվառքի սարքերի ելքերը.

բ. բազմաբնակարան շենքում տեղակայված առևտրային սպառողների դեպքում` մինչև շենքի սպասարկման, շենքում տեղակայված օբյեկտների և շենքի անվտանգության համար նախատեսված սպառման համակարգերի միաֆազ և եռաֆազ հաշվառքի սարքերի ելքերը:

(13-րդ կետը փոփ. 06.03.13 թիվ 62-Ն, 03.08.16 թիվ 230-Ն որոշումներ)

i

13.1 Մատակարարը նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար գանձում է Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշմամբ հաստատված միացման վճարներ: Կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար դիմում ներկայացնում, մատակարարի հետ Կանոնների N 2 հավելվածին համապատասխան կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագիր (այսուհետ` Միացման պայմանագիր) կնքում և միացման վճարները վճարում է կառուցապատողը: Նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար միացման վճարներ չեն գանձվում, երբ էլեկտրական ցանցին միացված 0.4 կՎ և բարձր լարման սպառողի սպառման համակարգից առանձնացված նոր սպառողի սպառման համակարգը միացվում է էլեկտրական ցանցին` առանց սպառման համակարգի հզորության և սնման արտաքին սխեմայի փոփոխության: Այդ դեպքում առանձնացած նոր սպառողի առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման և տեղակայման աշխատանքներն իրականացնում է մատակարարը` անվճար: Մատակարարը և էլեկտրական ցանցին միացված սպառողը, մինչև նոր սպառողին էլեկտրական ցանցին միացնելը, փոփոխություն են կատարում Պայմանագրում` համամասնորեն նվազեցնելով էլեկտրական ցանցին միացված սպառողի սպառման համակարգի պայմանագրային հզորությունը:

(13.1-ին կետը փոփ. 06.03.13 թիվ 62-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 03.08.16 թիվ 230-Ն որոշումներ)

31.05.17 թիվ 220-Ն որոշումներ)

i

13.1.1 Կանոններով նախատեսված պայմանագրերը կնքվում են անվճար` թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով պայմանագրի կնքումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրությամբ` Մատակարարի կայքում տեղադրված հատուկ համակարգի միջոցով:

(13.1.1-ին կետը լրաց. 27.11.13 թիվ 405-Ն, 31.05.17 թիվ 220-Ն որոշումներ)

i

13.1.2 Մատակարարը պարտավոր է նոր սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանները տեղակայել Մատակարարի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներում` քաղաքացիների համար տեսանելի վայրում, և իր պաշտոնական կայքում:

(13.1.2-րդ կետը լրաց. 03.08.16 թիվ 230-Ն որոշում)

i

13.2 Նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) գրավոր դիմումի հիման վրա, կամ համաձայն սույն կանոնների N 3 հավելվածի` էլեկտրոնային եղանակով: Դիմող անձի` էլեկտրական ցանցին միացման դիմումը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.

1) կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, գտնվելու վայրը, սպառման համակարգի միացման հասցեն, կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի հեռախոսահամարը, կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում` անձնագիրը (պատճենահանելուց հետո վերադարձվում է):

Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում ներկայացվում են նաև կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի անձնագրի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն,

2) պահանջվող հզորությունը (դրվածքային և օգտագործվող), լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), սպառման տեսակը (կենցաղային, ոչ կենցաղային), ոչ կենցաղային սպառման դեպքում նաև համակարգի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև` Դիմող անձի հայեցողությամբ, էլեկտրամատակարարման պահուստային սնուցման ապահովման անհրաժեշտության մասին իր պահանջները,

3) 0.4 կՎ և բարձր եռաֆազ լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում` էլեկտրամատակարարման համակարգի էսքիզը կամ տարածքի հատակագիծը` նշելով նոր սպառման համակարգի միացման կետը կամ կետերը, սպառման տեսակը, իսկ բազմաբնակարան շենքերի համար նաև սպառման ներքին սխեման` նշելով էլեկտրաէներգիայի հաշվառման կետերը, շենքի հարկայնությունը, բնակարանների թիվը, շենքում տեղակայվող այլ սպառողների դրվածքային հզորությունը, շենքում տրամադրվող էլեկտրավահանակի և հաշվառքի սարքերի տեղադրման տեղերը,

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.08.16 թիվ 230-Ն որոշում)

5) էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության, հողամասի) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթերը, բացառությամբ` բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում` ավտոկայանատեղիների և վերելակների, ինչպես նաև սույն կանոնների 13.7.1 կետով նախատեսված դեպքերի:

(13.2-րդ կետը փոփ. 13.06.12 թիվ 208-Ն, 06.03.13 թիվ 62-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 09.12.15 թիվ 409-Ն, 03.08.16 թիվ 230-Ն, 09.11.16 թիվ 303-Ն որոշումներ)

i

13.3. Դիմող անձի` սույն կանոնների 13.2 կետում նշված դիմումն ստանալուց հետո մատակարարը`

1) դիմումն առձեռն ներկայացված լինելու դեպքում` անմիջապես, իսկ փոստային կապի միջոցով ներկայացված լինելու դեպքում դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի, ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու դրանց համապատասխանության պարագայում Դիմող անձին ներկայացնում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված պայմանագրի 2 օրինակի հետ միասին.

2) համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս 0,22 և 0,4 կՎ լարմամբ սպառման համակարգի կամ 6 կՎ և բարձր լարմամբ, կամ կառուցվող բազմաբնակարան շենքի, կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգի միացման դիմում ներկայացվելու դեպքում, կամ եթե ներկայացված դիմումը վերաբերում է սպառման համակարգի պահուստային սնուցման ապահովմանը (այսուհետ` բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքեր), սույն կանոնների 13.2 կետով նշված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում`

ա. մշակում է տեխնիկական պայմաններն ու (կամ) էլեկտրամատակարարման ուղեգիծը և համաձայնեցնում Դիմող անձի հետ.

բ. Դիմող անձին է ներկայացնում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված պայմանագրի 2 օրինակի հետ միասին:

(13.3-րդ կետը փոփ. 06.03.13 թիվ 62-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 03.08.16 թիվ 230-Ն, 09.11.16 թիվ 303-Ն, 31.05.17 թիվ 220-Ն, 02.05.18 թիվ 140-Ն որոշումներ)

i

13.3.1. Դիմումում (այդ թվում` դրան կից ներկայացված փաստաթղթերում) թերությունների առկայության դեպքում մատակարարը, սույն կանոնների 13.3 կետում նշված ժամկետներում, Դիմող անձին առաջարկում է վերացնել թերությունները: Նման դեպքում համապատասխան թերությունները վերացնելու և մատակարարին կրկին ներկայացնելու պահից դիմումը համարվում է մատակարարին ներկայացված:

(13.3.1-ին կետը լրաց. 02.05.18 թիվ 140-Ն որոշում)

13.3.2. Դիմող անձը սույն կանոնների 13.3 կետում նշված պայմանագիրը սահմանված կարգով ստանալու պահից` եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը ներկայացնում է մատակարարին: Պայմանագիրն ստանալու պահից` 10 օրվա ընթացքում, Դիմող անձի ստորագրած պայմանագրի օրինակը մատակարարին փաստացի չհանձնելը համարվում է էլեկտրական ցանցին միացման դիմումից Դիմող անձի հրաժարում:

(13.3.2-րդ կետը լրաց. 02.05.18 թիվ 140-Ն որոշում)

13.3.3. Այն դեպքում, երբ սույն կանոնների 13.3 կետի 1-ին ենթակետի համաձայն պայմանագրի կնքումից հետո մատակարարը պարզում է, որ առկա է նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպք, ոչ ուշ, քան պայմանագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Դիմող անձին է ներկայացնում պայմանագրի փոփոխման վերաբերյալ գրավոր առաջարկ` վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված` պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ` Համաձայնագիր)` 2 օրինակից:

(13.3.3-րդ կետը լրաց. 02.05.18 թիվ 140-Ն որոշում)

13.3.4. Դիմող անձը սույն կանոնների 13.3.3 կետում նշված առաջարկը սահմանված կարգով ստանալու պահից` եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված Համաձայնագրի մեկ օրինակը ներկայացնում է մատակարարին: Առաջարկն ստանալու պահից` 10 օրվա ընթացքում, Դիմող անձի ստորագրած Համաձայնագրի օրինակը մատակարարին փաստացի չհանձնելու դեպքում համապատասխան պայմանագիրը համարվում է լուծված, իսկ Դիմող անձի կողմից վճարված էլեկտրական ցանցին միացման վճարը պայմանագիրը լուծված համարվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է վերադարձման:

(13.3.4-րդ կետը լրաց. 02.05.18 թիվ 140-Ն որոշում)

13.3.5. Սույն կանոնների 13.3.4 կետով սահմանված կարգով պայմանագիրը համարվում է փոփոխված` Դիմող անձի կողմից Համաձայնագրի ստորագրված մեկ օրինակը մատակարարի ստանալու պահից:

(13.3.5-րդ կետը լրաց. 02.05.18 թիվ 140-Ն որոշում)

13.3.6. Սույն կանոնների 13.3.5 կետի համաձայն պայմանագրի փոփոխման դեպքում էլեկտրական ցանցին միացման ժամկետը սկսվում է հաշվարկվել սույն կանոնների 13.3 կետում նշված պայմանագրով նախատեսված կանխավճարի կամ դրա տարբերության վճարման, բայց ոչ շուտ, քան պայմանագրի փոփոխմանը հաջորդող աշխատանքային օրվանից:

(13.3.6-րդ կետը լրաց. 02.05.18 թիվ 140-Ն որոշում)

13.4 Մատակարարը սույն կանոնների 13.5 կետում սահմանված ժամկետներում`

i

1) մշակում է անհրաժեշտ նախագծային և նախահաշվային փաստաթղթերը, իսկ պարզեցված միացման դեպքում` միացման տեխնիկական նկարագիրը.

2) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ անձանց հետ.

3) իրականացնում է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման շինարարական աշխատանքները, տեղադրում հաշվառքի սարքը և ծանուցում Դիմող անձին.

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 31.05.17 թիվ 220-Ն որոշում)

5) անհրաժեշտության դեպքում ստանում է պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը):

(13.4-րդ կետը փոփ. 07.12.11 թիվ 566-Ն, 07.03.12 թիվ 65-Ն, 30.04.14 թիվ 103-Ն, 25.11.15 թիվ 387-Ն, 03.08.16 թիվ 230-Ն, 31.05.17 թիվ 220-Ն, 24.10.2018 թիվ 393-Ն որոշումներ)

i

13.5. Կանոնների 13.3 կետում նշված պայմանագրով, իսկ սույն կանոնների 13.3.5 կետով նախատեսված դեպքում Համաձայնագրով նախատեսված կանխավճարի (կառուցապատողի դեպքում` միացման վճարի) վճարման օրվանից մինչև Դիմող անձին փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 50 օրը.

2) էլեկտրական ցանցին 0.4 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, էլեկտրական ցանցին 0.4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 55 օրը.

3) էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում` 90 օրը.

4) էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ կառուցվող բազմաբնակարան շենքի, կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում` 290 օրը:

(13.5-րդ կետը փոփ. 07.12.11 թիվ 566-Ն, 07.03.12 թիվ 65-Ն, 30.04.14 թիվ 103-Ն, 25.11.15 թիվ 387-Ն, 03.08.16 թիվ 230-Ն, 31.05.17 թիվ 220-Ն, 15.11.17 թիվ 491-Ն, 02.05.18 թիվ 140-Ն, 08.05.2019 թիվ 130-Ն որոշումներ)

i

13.5.1. Կանոնների 13.5 կետում նշված ժամկետների խախտման պատճառների և էլեկտրամատակարարմամբ ապահովելու ակնկալվող ժամկետների մասին մատակարարը պարտավոր է գրավոր տեղեկացնել Դիմող անձին` խախտման պատճառներն ի հայտ գալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(13.5.1-ին կետը լրաց. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

i

13.6 Այն դեպքում, երբ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ է սպառողի պահանջածից ավելի բարձր լարման սնող գծի կամ ենթակայանի կառուցում, ապա փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովման առավելագույն ժամկետը ընդունվում է համապատասխան բարձր լարման սպառողին էլեկտրական ցանցին սույն կանոնների 13.5 կետով նախատեսված փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովման ժամկետը:

(13.6-րդ եկտը փոփ. 31.05.17 թիվ 220-Ն որոշում)

i

13.7. 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում նոր միացվող կամ վերակառուցվող սպառման համակարգը լարման տակ դնելու համար Դիմող անձը մատակարարին է ներկայացնում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը):

(13.7-րդ կետը լրաց. 30.05.12 թիվ 187-Ն, 06.03.13 թիվ 62-Ն, 03.08.16 թիվ 230-Ն, 25.10.17 թիվ 452-Ն որոշումներ)

i

13.7.1. Այն դեպքերում, երբ էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ բնակիչ-դիմող անձի իրավունքը (այդ թվում` սեփականության, օգտագործման) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ, սակայն առկա է իրավասու մարմնի կողմից տրամադրված` էլեկտրամատակարարվող տարածքում դիմող անձի բնակության փաստը հավաստող տեղեկանք, Մատակարարը, գնահատելով սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման հնարավորությունը և դրա հետ կապված իր ռիսկերը, իրավասու է կնքել սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր:

(13.7.1-ին կետը լրաց. 08.16 թիվ 230-Ն, 09.11.16 թիվ 303-Ն, 31.05.17 թիվ 220-Ն որոշումներ)

i

13.7.2. Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքման դեպքում, երբ էլեկտրասպառման համակարգը միացված է էլեկտրական ցանցին (եթե էլեկտրամատակարարման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, հաշվառման սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում), մատակարարին ներկայացվում է դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.

1) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթուղթը, հեռախոսահամարը, սպառման համակարգի միացման հասցեն, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, սպառման համակարգի միացման հասցեն, իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում ներկայացվում է նաև դիմող անձի էլեկտրոնային հասցեն.

2) իրավաբանական անձի դեպքում` էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության, հողամասի) նկատմամբ դիմող անձի իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության, հողամասի) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթերը կամ իրավասու մարմնի կողմից տրամադրված` էլեկտրամատակարարվող տարածքում դիմող անձի բնակության փաստը հավաստող տեղեկանք:

(13.7.2-րդ կետը լրաց. 09.11.16 թիվ 303-Ն, 31.05.17 թիվ 220-Ն որոշումներ)

i

13.7.3. Սույն կանոնների 13.7.2 կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, մատակարարը Դիմող անձին ներկայացնում է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքման առաջարկ:

(13.7.3-րդ կետը լրաց. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

i

13.7.4. Էլեկտրամատակարարվող տարածքի (շենք, շինություն) նկատմամբ իրավունք ունեցող անձի կողմից սույն կանոնների 13.7.2 կետով սահմանված դիմումը ներկայացնելու դեպքում, եթե սպառողը չունի տարածքի (շենք, շինություն) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ, մատակարարը էլեկտրական էներգիայի պայմանագրի կնքման առաջարկը ներկայացնում է սույն կանոնների 32-րդ կետի 2-րդ ենթակետի համապատասխան` Պայմանագրի լուծումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(13.7.4-րդ կետը լրաց. 19.06.2019 թիվ 214-Ն որոշում)

i

13.8 Հանձնաժողովը, նոր սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում մատակարարի կամ Դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա, մատակարարի և Դիմող անձի համաձայնության դեպքում կարող է ընդունել էլեկտրական ցանցին միացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով ընտանիքների նոր սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարների սահմանմանն ուղղված անհատական որոշումներ:

(13.8-րդ կետը լրաց. 06.03.13 թիվ 62-Ն, 03.08.16 թիվ 230-Ն, 28.08.2019 թիվ 317-Ն որոշումներ)

13.9 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է մատակարարին` կից ներկայացնելով սույն կանոնների 13.2 կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

(13.9-րդ կետը լրաց. 06.03.13 թիվ 62-Ն որոշում)

i

14. Ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումն ստանալուց հետո մատակարարը մշակում և ներկայացնում է տեխնիկական պայմանները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5 աշխատանքային օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 10 աշխատանքային օրվա ընթացքում, IV և V ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 15 աշխատանքային օրվա ընթացքում:

(14-րդ կետը փոփ. 06.03.13 թիվ 62-Ն որոշում)

i

14.1 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ստացած կառուցապատողը սույն կանոնների 13.2 կետով նախատեսված դիմումի հետ մեկտեղ մատակարարին է ներկայացնում նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքին կից տրված տեխնիկական պայմանները:

(14.1-ին կետը փոփ. 06.03.13 թիվ 62-Ն որոշում)

i

14.2 Սույն գլխում նշված բոլոր ծանուցումները, առաջարկները և համաձայնեցումները մատակարարի կողմից իրականացվում են գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Դրանք Դիմող անձին կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի ներկայացնելու ծախսերը կրում է մատակարարը:

(14.2-րդ կետը փոփ. 06.03.13 թիվ 62-Ն, 31.05.17 թիվ 220-Ն որոշումներ)

i

14.3 Սույն գլխի դրույթները` բացառությամբ 13.2 կետի, չեն կիրառվում, երբ`

1) նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է ժամանակավոր (շինարարություն` մինչև ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշված շինարարության ավարտի ամսաթիվը, ժամանակավոր առևտուր` առավելագույնը վեց ամիս ժամկետով, և այլ դեպքերում` առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով),

2) նախատեսվում է նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնել 6 (10) կՎ (միայն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս), 35 կՎ կամ 110 կՎ լարմամբ, և Դիմող անձը` իր հայեցողությամբ, ցանկություն է հայտնել նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնել մատակարարից տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով,

3) էլեկտրական ցանցին է միացվում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումն ապահովող նոր կամ վերակառուցվող սպառման համակարգը,

4) էլեկտրական ցանցին է միացվում մինչև 0,5 կՎտ դրվածքային հզորությամբ և 0,22 կՎ անվանական լարմամբ նոր սպառման համակարգ, և Դիմող անձը` իր հայեցողությամբ, ցանկություն է հայտնել նոր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնել մատակարարից տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով` առանց հաշվառքի սարքի տեղակայման:

(14.3-րդ կետը փոփ. 06.03.13 թիվ 62-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 03.08.16 թիվ 230-Ն որոշումներ)

i

14.4 Սույն կանոնների 14.3 կետում սահմանված դեպքերում Դիմող անձի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է մատակարարից տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով` դիմող անձի կողմից իր միջոցներով: Այդ նպատակով Դիմող անձը մատակարարին է ներկայացնում սույն կանոնների 13.2 կետով պահանջվող փաստաթղթերը, իսկ շինարարության իրականացման նպատակով ժամանակավոր միացման համար տեխնիկական պայմաններ ստանալու դեպքում նաև շինարարության թույլտվությունը, եթե այն ստանալը պարտադիր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` իր դիմումի մեջ կատարելով համապատասխան նշում տեխնիկական պայմաններ տրամադրելու վերաբերյալ: Մատակարարը` Դիմող անձի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, մշակում և Դիմող անձին է ներկայացնում վերջինիս նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանները: Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի, եթե դրանցում այլ ժամկետ չի նախատեսված: Տեխնիկական պայմաններով երկրորդ անկախ սնում տրվում է, եթե դա նախատեսված է Դիմող անձի նոր սպառման համակարգի նախագծով: Մատակարարը Դիմող անձից գանձում է 2000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ծառայության վճար, որը վերադարձման ենթակա չէ: Պայմանագիր կնքելու նպատակով Դիմող անձը մատակարարին է ներկայացնում էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում` նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը): Մատակարարը` Դիմող անձից այդ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղակայում է Դիմող անձի առևտրային հաշվառքի սարքերը և վերջինիս հետ կնքում է Պայմանագիր: Առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերումը, դրանց տեղակայումը և Պայմանագրի կնքումն իրականացվում են մատակարարի կողմից` անվճար:

(14.4-րդ կետը փոփ. 06.03.13 թիվ 62-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 31.05.17 թիվ 220-Ն որոշումներ)

14.5 (14.5-րդ կետն ուժը կորցրել է 06.03.13 թիվ 62-Ն որոշում)

i

14.6 (14.6-րդ կետն ուժը կորցրել է 06.03.13 թիվ 62-Ն որոշում)

(2-րդ գլուխը փոփ. 08.12.10 թիվ 699-Ն, 11.03.09 թիվ 93-Ն, 27.04.11 թիվ 200-Ն, 03.06.09 թիվ 258-Ն, 04.05.11 թիվ 216-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 3
ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված էլեկտրաէներգիայի որակը խախտելու դեպքում պատճառները և որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են մատակարարի կամ սպառողի չափիչ սարքերի գրանցումներով, իսկ այդ սարքերի բացակայության դեպքում` համապատասխան հաշվարկներով, մատակարարի և սպառողի օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա: Այդ մասին մատակարարը և սպառողը կազմում են երկկողմանի ակտ:

16. Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար մատակարարը փոխհատուցում է սպառողի կրած վնասը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

17. Մատակարարը որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածում, որի ընթացքում սպառողը գերազանցել է պայմանագրային հզորությունը:

i

18. Սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների (բացառությամբ առևտրային հաշվառքի սարքերի) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը` անկախ դրանց պատկանելությունից, կրում է մատակարարը`

1) բազմաբնակարան շենքերի բնակիչների դեպքում` մինչև սպառողի բնակարանը,

2) 0,22 կՎ լարմամբ սնվող մնացած սպառողների դեպքում` մինչև սպառողի շենքի, շինության կամ տարածքի կանգնակը կամ բաշխիչ վահանը,

3) 0,4 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների դեպքում` մինչև Պայմանագրով ամրագրված սահմանազատման կետը:

(18-րդ կետը փոփ. 22.08.12 թիվ 334-Ն որոշում)

i

19. Առևտրային հաշվառքի սարքերի (բացառությամբ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, աշխատանքի ճշտության ստուգման, ստուգաչափման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը` անկախ դրանց պատկանելությունից, կրում է մատակարարը, բացառությամբ սույն կանոնների 20-րդ, 65.2 և 65.3 կետերով սահմանված դեպքերի:

(19-րդ կետը փոփ. 22.08.12 թիվ 334-Ն, 12.02.14 թիվ 16-Ն, 08.10.14 թիվ 379-Ն որոշումներ)

i

20. Առևտրային հաշվառքի սարքերի շահագործման ընթացքում դրանց ամբողջականության պահպանման ծախսեր և պահպանման պատասխանատվությունը կրում է սպառողը, եթե վերջինս բազմաբնակարան շենքում գտնվող սպառող չէ, առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է սպառողի սեփականությունը հանդիսացող կամ իր կողմից տնօրինվող տարածքներում և այդ մասին նշված է Պայմանագրում: Սույն կանոնների իմաստով սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի ամբողջականության պահպանումը նրա պահպանումն է արտաքին մեխանիկական վնասվածներից: Սպառողը նման դեպքերում պատասխանատվություն չի կրում, եթե այդպիսի վնասվածքները առաջացել են սպառողի կամքից անկախ արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների արդյունքում:

(20-րդ կետը փոփ. 27.04.11 թիվ 200-Ն, 22.08.12 թիվ 334-Ն որոշումներ)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 22.08.12 թիվ 334-Ն որոշում)

 

i

ԳԼՈՒԽ 4
ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

22. Մատակարարը պարտավոր է սպառողին տեղեկացնել էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին սույն կանոնների համապատասխանաբար 24-րդ և 26-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն:

23. (23-րդ կետն ուժը կորցրել է 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

i

24. Մատակարարը պարտավոր է սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատման հասցեի (վայրի), ընդհատման և վերականգնման ժամկետների վերաբերյալ ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկատվություն հրապարակել իր վեբ-կայքի, իսկ առնվազն 1 օր առաջ` հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, առաջինը` 18:00-20:00-ն, իսկ երկրորդը` 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Սույն կետով չի սահմանափակվում պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին ծանուցման այլ եղանակով սպառողին լրացուցիչ իրազեկելու մատակարարի իրավունքը:

(24-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն, 19.06.2019 թիվ 214-Ն որոշումներ)

25. Սպառողը (բացառությամբ բնակչության) իրավունք ունի, մատակարարի հետ համաձայնեցնելով, Պայմանագրում ամրագրել էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին տեղեկացման այլ կարգ և ժամկետներ: Նման դեպքում էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին մատակարարը սպառողին պարտավոր է տեղեկացնել Պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:

26. Էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման և վերականգնման ժամկետների մասին տեղեկատվությունը մատակարարը պարտավոր է սպառողին տրամադրել սույն կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով:

i

27. Չի թույլատրվում այն սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատում, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ կայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից: Մյուս բոլոր դեպքերում մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ժամը 9:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում` սակայն ոչ ավելի, քան 6 ժամ տևողությամբ:

Սպառողը (բացառությամբ բնակչության) և մատակարարը, փոխհամաձայնեցված կարգով իրավունք ունեն սահմանել սույն կետում սահմանված ժամկետներից տարբերվող էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների այլ ժամկետներ (օր կամ ժամեր), եթե վերջինս չի հանգեցնում բնակչության համար սույն կետում սահմանված էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների ժամկետների խախտման:

(27-րդ կետը փոփ. 16.06.11 թիվ 300-Ն, 27.02.13 թիվ 53-Ն, 09.11.16 թիվ 303-Ն որոշումներ)

i

28. Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան`

1) քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`

ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 09.12.15 թիվ 409-Ն որոշում)

բ. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.

գ. մյուս բոլոր դեպքերում` 4 ժամում,

2) գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`

ա. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.

բ. մյուս բոլոր դեպքերում` 8 ժամում,

3) քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս`

ա. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.

բ. մյուս բոլոր դեպքերում` 12 ժամում:

(28-րդ կետը փոփ. 16.06.11 թիվ 300-Ն, 09.12.15 թիվ 409-Ն, 09.11.16 թիվ 303-Ն որոշումներ)

i

28.1. Սույն կանոնների 27-րդ և 28-րդ կետերում նշված պլանային և արտապլանային ընդհատումների գումարային տևողությունը տարեկան կտրվածքով չպետք է գերազանցի` այն սպառողների համար, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 10 ժամը, քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող մյուս սպառողների համար` 24 ժամը, իսկ մնացած բոլոր դեպքերում` 72 ժամը: Միևնույն ժամանակ, եթե սպառողի (բացառությամբ բնակչության) էլեկտրամատակարարման սխեման ապահովում է էլեկտրամատակարարման վերականգնման ավելի կարճ ժամանակահատված, ապա մատակարարը և սպառողը պարտավոր են Պայմանագրով սահմանել այդ ժամանակահատվածը:

(28.1-ին կետը լրաց. 16.06.11 թիվ 300-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 09.11.16 թիվ 303-Ն որոշումներ)

29. (29-րդ կետն ուժը կորցրել է 09.11.16 թիվ 303-Ն որոշում)

i

(29-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

i

29.1 Մատակարարը պարտավոր է գործադրել բոլոր հնարավոր միջոցները սույն գլխում նկարագրված դեպքերում սպառողի էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար:

(29.1-ին կետը լրաց. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 5
ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

30. Էլեկտրամատակարարման սահմանափակումները և վերականգնումն իրականացվում են համաձայն սույն կանոնների N 4 հավելվածով սահմանված կարգի:

(30-րդ կետը փոփ. 17.05.17 թիվ 161-Ն որոշում)

31. Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերը կիրառվում են էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած այնպիսի իրավիճակներում, երբ սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրատեղակայանքների ամբողջականությունն ապահովելու համար էլեկտրամատակարարման սահմանափակումներն անխուսափելի են: Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերը կազմում են ելնելով համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշներից, ինչպես նաև որոշակի սպառողների էլեկտրամատակարարման առաջնահերթության պայմաններից: Այդ սպառողների ցանկը ամեն տարի սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 6
ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

32. Մատակարարը պարտավոր է դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`

i

1) սպառողի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում.

2) էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե սպառողը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ` լուծելով Պայմանագիրը: Էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում էլեկտրամատակարարման դադարեցման և Պայմանագրի լուծման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո.

3) Կանոնների 14.3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետների ավարտի դեպքում` լուծելով Պայմանագիրը.

4) օրենքով նախատեսված դեպքերում:

(32-րդ կետը փոփ. 27.04.11 թիվ 200-Ն, 09.11.16 թիվ 303-Ն որոշումներ)

33. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`

i

ա) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սույն կանոններով և Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարումներ չկատարելու դեպքում.

բ) եթե մատակարարի անձնակազմին համապատասխան վկայականը ներկայացնելու դեպքում թույլ չի տրվել սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով կամ Պայմանագրով սահմանված կարգով սպասարկել սպառողի տնօրինվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում` էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը` անկախ դրանց պատկանելությունից.

գ) եթե սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առևտրային հաշվառքի սարքի, կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով.

դ) սույն կանոնների 14.4 կետի համաձայն էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման տեխնիկական պայմաններ ստացած նոր սպառողի էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններում էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման համար սահմանված ժամկետի ավարտի դեպքում:

(33-րդ կետը փոփ. 27.04.11 թիվ 200-Ն, 08.10.14 թիվ 379-Ն որոշումներ)

34. Մատակարարը էլեկտրամատակարարումը վերականգնում է առանց սպառողին նախազգուշացնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դա սահմանված է Պայմանագրով:

 

ԳԼՈՒԽ 7
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

35. Առևտրային է համարվում Պայմանագրում նշված հաշվառքի սարքը: Սպառողը (բացառությամբ բնակչության), ինքնավար էներգաարտադրողը առևտրային հաշվառքի սարքով հաշվառվող էլեկտրաէներգիայի քանակի հսկողության նպատակով իրավունք ունի տեղակայել առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխան վերստուգիչ հաշվառքի սարք, որի տվյալները ևս նշվում են Պայմանագրում:

(35-րդ կետը փոփ. 22.08.12 թիվ 334-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 28.07.2021 թիվ 271-Ն որոշումներ)

36. (36-րդ կետն ուժը կորցրել է 22.08.12 թիվ 334-Ն որոշում)

i

37. Առևտրային հաշվառքի սարքերը, այդ թվում առևտրային հաշվիչների սեղմակաշարերը պետք է կնքվեն մատակարարի կողմից: Սպառողն իրավունք ունի լրացուցիչ կնքել առևտրային, իսկ մատակարարը վերստուգիչ հաշվառքի սարքերը, այդ թվում` հաշվիչների սեղմակաշարերը:

(37-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

38. (38-րդ կետն ուժը կորցրել է 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

i

39. Առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ.

ա) բացառվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի անթույլատրելի ազդեցության հնարավորությունը,

բ) բացառվի կողմնակի անձանց միջամտությունը հաշվառքի սարքերի միացման սխեմային և նրանց աշխատանքին,

գ) ապահովվի սպառողի և մատակարարի ներկայացուցչի համար հաշվիչի ցուցմունքի տեսանելիությունը,

դ) ապահովվի հաշվառքի սարքերի պահպանումը,

ե) վտանգ չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը:

(39-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

i

40. Բնակչության առևտրային հաշվիչները տեղակայվում են ընդհանուր կամ անհատական արկղերում: Բազմաբնակարան շենքերում առևտրային հաշվիչները տեղակայվում են յուրաքանչյուր մուտքի ընդհանուր արկղերում:

Արկղերի տեղակայման վայրը ընտրվում է այնպես, որ ապահովվի էլեկտրական լարման սահմանված մեծությունը սպառողի ընդունման վահանակի վրա: Առևտրային հաշվառքի սարքերի համար նախատեսված արկղերը ենթակա են կողպման մատակարարի կողմից: Եթե սպառողի առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքը տեղակայված է անհատական արկղում, ապա սպառողն իրավունք ունի կնքել արկղը:

(40-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 8
ՍՊԱՌԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

41. Սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային ամսում սպառողի առևտրային հաշվիչի գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը հաշվիչի գործակցով (հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների արտադրյալ) բազմապատկելու միջոցով: Եթե առևտրային հաշվիչն անմիջապես գրանցում է էլեկտրաէներգիայի քանակը, որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրաէներգիայի այդ քանակը: Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է սահմանազատման կետից դուրս, ապա առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում կամ այդ քանակից հանվում է առևտրային հաշվառքի սարքի տեղադրման և սահմանազատման կետերի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունը, որը հաշվարկվում է Պայմանագրով սահմանված կարգով: Եթե սպառողի էլեկտրատեղակայանքներին միացված են ենթասպառողներ, ապա հաշվարկվում է միայն սպառողի բեռին համապատասխանող տեխնոլոգիական կորուստը: Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային եղանակով, համաձայն սույն կանոնների 12-րդ գլխի պահանջների:

(41-րդ կետը փոփ. 16.10.07 թիվ 421-Ն, 09.12.15 թիվ 409-Ն որոշումներ)

i

42. 0,4 կՎ և բարձր լարման սպառողների (բացառությամբ բնակչության) համար, երբ նվազագույն բեռնվածքի ռեժիմներում տեխնիկապես անհնար է առևտրային հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածում փաստացի միացված էլեկտրական ընդունիչների հզորության հիման վրա և ավելացվում առևտրային (վերստուգիչ) հաշվիչի ցուցմունքով հաշվարկված էլկտրաէներգիայի քանակությանը: Նվազագույն բեռնվածքի ժամանակահատվածի տևողությունը և այդ ժամանակահատվածում միացված գումարային բեռնվածքի մեծությունները, դրանց հաշվարկի կարգի հետ միասին, հավելվում են Պայմանագրին և վերանայվում յուրաքանչյուր տարի կամ կողմերից մեկի գրավոր պահանջով տարվա ընթացքում` նվազագույն բեռնվածքի փոփոխման դեպքում:

(42-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն, 09.12.15 թիվ 409-Ն որոշումներ)

i

43. Առևտրային (վերստուգիչ) հաշվիչի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին երեք օրերի ընթացքում: Սպառված էլեկտրաէներգիան բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչով (այսուհետ` էլեկտրոնային հաշվիչ) հաշվառելու դեպքում մատակարարը առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքի փոխարեն գրանցում է ավտոմատացված ռեժիմում առևտրային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող` սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսը (ըստ սակագների): Այն դեպքերում, երբ առևտրային (վերստուգիչ) հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, մատակարարը կարող է հաշվիչի գրանցված ողջ տեղեկատվությունը հավաքագրել ավտոմատացված համակարգի միջոցով: Մատակարարը պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ ստուգել և ճշգրտել էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամերը, այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն Հանձնաժողովի կողմից սահմանված` գիշերային և ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները:

(43-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն, 09.11.16 թիվ 303-Ն որոշումներ)

i

43.1 Սպառված էլեկտրաէներգիան էլեկտրոնային առևտրային հաշվիչով հաշվառելու դեպքում, երբ այն ավտոմատացված ռեժիմում իր լուսատախտակի վրա հաշվարկային ամսվան հաջորդող ողջ ամսվա ընթացքում չի արտածում սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսը (ըստ սակագների) կամ ճշգրիտ չի արտացոլում ցերեկային և գիշերային սպառման ժամանակահատվածը, ապա սպառողը գրավոր դիմում է մատակարարին` թերությունը շտկելու պահանջով: Սպառողի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը պարտավոր է անվճար շտկել թերությունը կամ անվճար փոխարինել էլեկտրոնային առևտրային հաշվիչը` տեղակայելով այլ, առնվազն համարժեք, էլեկտրոնային հաշվիչ և դրա տվյալներն ամրագրել Պայմանագրում:

(43.1-ին կետը լրաց. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

43.2 Մատակարարը պարտավոր է սպառողի (բացառությամբ բնակչության) առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել նրա ներկայացուցչի մասնակցությամբ, եթե վերջինս ներկայացրել է նման պահանջ: Այդ դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել սպառողի հետ համատեղ` սույն կանոնների 43-րդ կետով սահմանված և սպառողի հետ փոխհամաձայնեցված ժամկետում: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվիչի սարքի ցուցմունքը գրանցել առանց սպառողի ներկայացուցչի, եթե վերջինս փոխհամաձայնեցված ժամկետում չի ներկայացել ցուցմունքների գրանցմանը:

(43.2-րդ կետը լրաց. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

i

43.3 Եթե 6(10)կՎ և բարձր լարման սպառողի սպառած էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է էլեկտրոնային հաշվիչով, որն իր հերթին ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում (այսուհետ` ավտոմատացված համակարգ), ապա վերջինիս գրավոր դիմումի դեպքում, դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը պարտավոր է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք տրամադրել տվյալ սպառողին վերաբերող մասով` մշտադիտարկման նպատակով: Ավտոմատացված համակարգի հիշողությանը մուտքի իրավունքի տրամադրման համար սպառողը մատակարարին վճարում է յուրաքանչյուր հաշվիչի համար 5000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

(43.3-րդ կետը լրաց. 09.12.15 թիվ 409-Ն որոշումներ)

44. Բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման էլեկտրատեղակայանքների էլեկտրամատակարարման համար որպես պայմանագրային կողմ հանդես է գալիս բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ սեփականատերերի կողմից լիազորված անձը:

 

ԳԼՈՒԽ 9
ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

45. Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրաէներգիայի քանակությունների արտադրյալների գումարով:

46. Մատակարարը պարտավոր է.

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով 2 անգամ` ժամը 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը.

գ) սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը` սույն կետի ա) ենթակետում նշված կետերում, ինչպես նաև սույն կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով.

դ) նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը. սպառողի անունը, անվանումը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը, քարտի համարը, հաշվարկային ամիսը, էլեկտրական էներգիայի ցերեկային և գիշերային սակագները, առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքները (իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով էլեկտրաէներգիայի սպառման ցուցմունքը), առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով սպառված էլեկտրաէներգիայի քանակը) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), նախորդ տարվա նույն ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով սպառված էլեկտրաէներգիայի քանակը), պարտքի մնացորդը հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը.

ե) սպառողի գրավոր դիմումի դեպքում, դիմումը ստանալուն հաջորդող հաշվարկային ամսվանից սկսած` յուրաքանչյուր ամիս, սույն կետի «ա» ենթակետում սահմանված ժամկետում, վերջինիս նախընտրած եղանակով (փոստով` գրավոր կամ էլեկտրոնային փոստով) ծանուցել նախորդ հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է սպառողը, իսկ էլեկտրոնային փոստով` իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է հաշվարկային փաստաթղթում առանձին տողով և ենթակա է վճարման մատակարարված էլեկտրաէներգիայի արժեքի հետ միասին, ընդ որում, մատակարարը սպառողի կատարած վճարումներից առաջնահերթ մարում է փոստային առաքման արժեքը, հետո միայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքը.

զ) իր վեբ-կայքի միջոցով հնարավորություն ընձեռել սպառողին` անվճար, էլեկտրոնային եղանակով ծանոթանալ սույն կետի «դ» ենթակետում նշված` առնվազն վերջին մեկ տարվա տեղեկատվությանը:

Նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու` սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը Պայմանագրով սահմանված լինելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել այդ պահանջը` սույն կետով սահմանված ժամկետում: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության համար վճարում է սպառողը: Վճարման հաշվի ներկայացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:

(46-րդ կետը փոփ. 04.08.10 թիվ 406-Ն, 21.03.12 թիվ 78-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 09.12.15 թիվ 409-Ն, 25.10.17 թիվ 452-Ն, 24.10.2018 թիվ 393-Ն որոշումներ)

47. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքը պարտավոր է վճարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին սույն կանոնների 46-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում:

48. Վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ սպառողին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո: Զգուշացումը հեռուստատեսությամբ պետք է կատարվի հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով 2 անգամ` 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Ընդ որում, եթե սպառողը սույն կանոնների 46-րդ կետի համաձայն պահանջել է հաշվարկային փաստթուղթը իրեն ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային փոստով, ապա վերջինս պետք է զգուշացվի գրավոր կամ էլեկտրոնային փոստով: Զգուշացման վերաբերյալ գրությունը փոստով առաքելու պահանջի դեպքում` այդ ծառայության համար վճարում է սպառողը: Զգուշացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:

(48-րդ կետը փոփ. 21.03.12 թիվ 78-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 09.12.15 թիվ 409-Ն, 25.10.17 թիվ 452-Ն որոշումներ)

49. Պայմանագրում ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորություն ունեցող սպառողի կողմից սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարը իրավունք ունի.

ա) սահմանափակել սպառողի էլեկտրամատակարարումը մինչև պայմանագրում ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորությունը` առնվազն 3 աշխատանքային օր առաջ Պայմանագրով սահմանված կարգով նրան զգուշացնելուց հետո.

բ) վթարային կամ տեխնոլոգիական հզորությունների ապահովման վերաբերյալ Պայմանագրում նշված ժամկետներում չվճարելու դեպքում դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` ժամկետների լրանալուց հետո, առնվազն 3 աշխատանքային օր առաջ Պայմանագրով սահմանված կարգով նրան կրկին զգուշացնելուց հետո:

(49-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

50. Մատակարարը սպառողի (բացառությամբ բնակչության) կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում իրավունք ունի նաև.

ա) ուշացրած յուրաքանչյուր օրվա համար պայմանագրով սահմանված չափով հաշվարկել տույժ, բայց ոչ ավելի, քան օրական չվճարված գումարի 0,1 %-ը: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել պարտքի ընդհանուր գումարի 10 %-ը: Մատակարարը կարող է նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքի չվճարված գումարի նկատմամբ սկսել տույժի հաշվարկը հաջորդող ամսվա 20-ից, եթե դրանից առնվազն 7 օր առաջ սույն կանոնների 46-րդ կետով սահմանված կարգով տեղեկացրել է սպառողին նրա կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին: Հակառակ դեպքում տույժը հաշվարկվում է վճարման համար հատկացված ժամկետի ավարտից հետո.

բ) խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի սպառողի նախորդ տարում օգտագործած էլեկտրաէներգիայի ծախս ունեցած ամիսների միջին ամսական արժեքի 50 տոկոսը:

Եթե սպառողը նման դեպքում հրաժարվում է կանխավճար տալուց կամ մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիքներ ներկայացնելուց, ապա մատակարարն իրավունք ունի նաև սպառողին առնվազն 3 աշխատանքային օր առաջ գրավոր կամ հեռախոսագրով զգուշացնելուց հետո դադարեցնել նրա էլեկտրամատակարարումը, եթե նա չունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն: Եթե սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա մատակարարը նրա էլեկտրամատակարարումը կարող է դադարեցնել միայն սույն կանոնների 49-րդ կետով նախատեսված ընթացակարգերն ապահովելուց հետո:

(50-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն, 09.12.15 թիվ 409-Ն որոշումներ)

50.1 Սույն Կանոնների 50-րդ կետի «ա» ենթակետի և 59.2 կետի համաձայն տույժ հաշվարկելու դեպքում մատակարարը սպառողի կատարած վճարումներից առաջնահերթ մարում է սպառված էլեկտրաէներգիայի արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի գծով պարտավորությունները: Չի թույլատրվում հաշվարկված տույժի գումարի նկատմամբ կրկին տույժ հաշվարկել:

(50.1-ին կետը լրաց. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

51. Պարտքի առկայության դեպքում մատակարարը չպետք է չդադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը, եթե սպառողը ներկայացրել է մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու համար` ապահովելով սույն գլխով սահմանված` տվյալ սպառողի էլեկտամատակարարման դադարեցման ընթացակարգերը:

(51-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 10
ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

(10-րդ գլուխը խմբ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

52. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում, երբ մատակարարը դադարեցրել է սպառողի էլեկտրամատակարարումը, այն պարտավոր է վերականգնել ոչ ուշ, քան.

1) նույն օրը` մինչև ժամը 18:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը,

2) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին` ժամը 14:00-ից հետո, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը,

3) պարտքի մարման մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել ոչ աշխատանքային օրերին կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը:

 

ԳԼՈՒԽ 11
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՍԽԱԼԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ

(11-րդ գլուխը խմբ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

53. Հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում, սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին: Ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմն անհամաձայնության դեպքում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները համապատասխան հիմնավորումներով:

(53-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

54. Հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարը սխալ հաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) հաջորդ հաշվարկային ամսում սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում:

(54-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

55. Հաշվարկային փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված էլեկտրաէներգիայի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Սպառողը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին:

(55-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 12
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

(12-րդ գլուխը խմբ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

56. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարը կատարում է սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկ:

57. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում առևտրային հաշվառքի սարքի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնում է մատակարարը` անկախ առևտրային հաշվառքի սարքի պատկանելությունից, բացառությամբ սույն Կանոնների 19-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստվել է, որ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է սպառողի գործողություններով: Նման դեպքերում սպառողը պարտավոր է հատուցել մատակարարի կողմից առևտրային հաշվառքի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը:

(57-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

58. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված չէ լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ և`

1) սույն Կանոնների 35-րդ կետի համաձայն առկա է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա սպառված էլեկտրաէներգիայի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքի` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք = ՀՎէք + ՏԿ - ՀԱէք,

 

որտեղ`

Վէք -ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),

ՀՎէք -ն վերստուգիչ հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը վերստուգիչ հաշվառքի սարքով հաշվառված էլէկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),

ՏԿ - վերստուգիչ հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում վերստուգիչ և առևտրային հաշվառքի սարքերի միջև եղած էլեկտրատեղակայանքներում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունն է (կՎտժ),

ՀԱէք -ն առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում` հաշվառված էլէկտրաէներգիայի քանակի` սպառողին վերագրված մասն է (կՎտժ):

Սույն կետում սահմանված ՀՎէք, ՏԿ և ՀԱէք մեծությունները հաշվարկվում են սույն Կանոնների 41-րդ կետի համաձայն.

2) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, սակայն սպառված էլեկտրաէներգիայի քանակը հաշվառվում է էլեկտրոնային հաշվիչի միջոցով: Առևտրային հաշվիչի ստուգաչափման արդյունքում արձանագրվել է հաշվիչի լուսատախտակի վրա ինֆորմացիայի արտապատկերման խափանում, հաշվիչը աշխատում է ճշտության դասում, և հնարավոր է եղել արտածել հաշվիչի հիշողության տվյալները, ապա էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է` օգտագործելով էլեկտրոնային հաշվիչի հիշողությունից արտածված և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ գրանցված համապատասխան տվյալները.

2.1) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվիչի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողը օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք = (Տօր1 * Մօծ1 + Տօր2 * Մօծ2)-ՀԱէք1,

 

որտեղ`

Տօր1-ը առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածում աշխատանքային օրերի թիվն է,

Մօծ1-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,

Տօր2-ը առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածում ոչ աշխատանքային օրերի թիվն է,

Մօծ2-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,

ՀԱէք1-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտգժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում` հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի` սպառողին վերագրված մասն է:

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակից: Առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածը` 20 օրը գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար.

2.2) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողը օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա`

ա. ինքնավար էներգաարտադրողի ցանց մուտք գործած էլեկտրական էներգիայի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք.ինք1 = (Տօր1 * Մօծ3 + Տօր2 * Մօծ4) - ՀԱէք3,

 

որտեղ`

Մօծ3-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերին ինքնավար էներգաարտադրողի ցանց մուտք գործած և նրա կողմից սպառված միջին օրական էլեկտրական էներգիան է,

Մօծ4-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերին ինքնավար էներգաարտադրողի ցանց մուտք գործած և նրա կողմից սպառված միջին օրական էլեկտրական էներգիան է,

ՀԱէք3-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով ինքնավար էներգաարտադրողի վրա որպես սպառում հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ):

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը դրական արժեքի դեպքում` գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակից:

բ. Ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած էլեկտրական էներգիայի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք.ինք2 = (Տօր1 * Մօծ5 + Տօր2 * Մօծ6) - ՀԱէք4,

 

որտեղ`

Մօծ5-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերին էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում` այլ սպառողներին առաքված) միջին օրական էլեկտրական էներգիան է,

Մօծ6-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերին էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում` այլ սպառողներին առաքված) միջին օրական էլեկտրական էներգիան է,

ՀԱէք4-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով գրանցված էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում` այլ սպառողներին առաքված) էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ):

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը դրական արժեքի դեպքում` գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակից:

Առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածը` 20 օրը գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար:

Եթե առևտրային հաշվիչի խախտումը տեղի է ունեցել Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (Ինքնավար էներգաարտադրող-Բաշխող) պայմանագրի գործողության մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում, ապա ինքնավար էներգաարտադրողի ցանց և էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած միջին օրական էլեկտրական էներգիայի քանակները հաշվարկվում են հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող ծախս և (կամ) առաքված էլեկտրաէներգիա ունեցած 7 օրվա համապատասխան արդյունքներով.

3) երբ առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, սակայն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևերով`

 

ՀԱէք2 . Ս%Հ

Վէք = --------------

100%

 

երբ առևտրային հաշվիչը դանդաղ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է և

 

ՀԱէք2 . Ս%Հ

Վէք = -( --------------),

100%+Ս%Հ

 

երբ առևտրային հաշվիչն արագ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է,

որտեղ`

ՀԱէք2-ն առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ).

Ս%Հ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվիչի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային այն մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում սպառողի սպառման համակարգի հզորության գործակցի (cos փ) և հոսանքային բեռի մեծությունը.

4) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

Վէք = ԱՏօր x ՆՄօծ - ՀԱէք,

 

որտեղ`

 

ՆՄօծ-ն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսը բազմապատկած խախտմանը նախորդող երեք ամիսների ծախսի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսի քանորդով: Եթե խախտմանը նախորդող երեք ամիսներին և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի որևէ ամսում սպառողը ծախս չի ունեցել, ապա ՆՄօծ-ն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսին: Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում սպառողը ծախս չի ունեցել, ապա միջին օրական ծախսն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա սպառողի միջին օրական ծախսին,

ԱՏօր-ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.

5) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

1) Վէքդ = ՆՄօծդ ԱՏօրդ - ՀԱդ,

 

որտեղ`

Վէքդ-ը ինքնավար էներգաարտադրողի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրաէներգիայի (փոխհոսքերի) քանակն է (կՎտժ), որը հաշվարկվում է ցերեկային և գիշերային փոխհոսքերի համար առանձին և հաշվի է առնվում հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտում.

ՆՄօծդ-ը մատակարարի և ինքնավար էներգաարտադրողի նախորդող տարվա նույն ամսվա արդյունքներով էլեկտրական էներգիայի փոխհոսքի տարբերության միջին օրականն է` դրական նշանով, եթե ինքնավար էներգաարտադրողի սպառումը գերազանցում է մատակարարին առաքված էլեկտրաէներգիայի քանակը և բացասական նշանով, եթե մատակարարին առաքված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է ինքնավար էներգաարտադրողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակին,

ԱՏօրդ-ը առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 33 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 33-ի,

ՀԱդ-ը հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում դարձափոխիչային առևտրային հաշվիչի (ցերեկային, գիշերային) ցուցմունքներով գրանցված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի տարբերությունն է, իսկ ենթասպառողների առկայության դեպքում` հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի` սպառողին վերագրված մասն է:

Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում ինքնավար էներգաարտադրողը սպառում կամ առաքում չի ունեցել, ապա էլեկտրական էներգիայի փոխհոսքերի միջին օրական տարբերությունն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին սպառում կամ առաքում ունեցած ամսվա միջին օրական ծախսին:

(58-րդ կետը փոփ. 09.12.15 թիվ 409-Ն, 09.11.16 թիվ 303-Ն, 25.10.17 թիվ 452-Ն, 24.10.2018 թիվ 393-Ն, 10.06.2020 թիվ 199-Ն, 28.07.2021 թիվ 271-Ն որոշումներ)

59. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ և առկա է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա վերահաշվարկն իրականացվում է սույն Կանոնների 58-րդ կետի 1)-ին ենթակետի համաձայն: Վերստուգիչ հաշվառքի սարքի բացակայության դեպքում, երբ առևտրային հաշվառքի սարքը`

1) լարման տրանսֆորմատորի խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրաէներգիայի քանակը, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողը օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է Կանոնների 58-րդ կետի 2.1 ենթակետի համաձայն: Այն դեպքերում, երբ առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում` վերահաշվարկը կատարվում է Կանոնների 58-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն.

2) հոսանքի տրանսֆորմատորների խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրաէներգիայի քանակը, ապա յուրաքանչյուր հոսանքի չափիչ տրանսֆորմատորի համար կատարվում է վերահաշվարկ հետևյալ բանաձևերով`

 

ՀԱէք x Ս%ՀՏ

Վէք = -------------

n x 100%

 

երբ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքը դուրս է բացասական թույլատրելի տիրույթից

 

(ՀԱէք x Ս%ՀՏ)

Վէք = - ---------------

(n x 100%+Ս%ՀՏ)

 

երբ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքը դուրս է դրական թույլատրելի տիրույթից,

որտեղ`

Ս%ՀՏ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի հոսանքի չափիչ տրանսֆորմատորի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսվա հոսանքային բեռի մեծությունը,

 

n-ը հաշվառման մեջ ներառված հոսանքի տրանսֆորմատորների քանակն է:

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն ընդունվում է հավասար հոսանքի բոլոր տրանսֆորմատորների համար կատարված վերահաշվարկների գումարին:

(59-րդ կետը փոփ. 09.11.16 թիվ 303-Ն» 25.10.17 թիվ 452-Ն, 24.10.2018 թիվ 393-Ն որոշումներ)

59.1. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի` տարանջատված ըստ ցերեկային ու գիշերային քանակների և առևտրային հաշվառքի սարքի խախտման հայտնաբերման ամսվա համապատասխան սակագնի արտադրյալով: Եթե էլեկտրաէներգիայի` տարանջատումն ըստ ցերեկային ու գիշերային քանակների հնարավոր չէ, ապա վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է հաշվառքի սարքի խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով:

(59.1-ին կետը փոփ. 24.10.2018 թիվ 393-Ն, 28.07.2021 թիվ 271-Ն որոշումներ)

59.2 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ մատակարարը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է սպառողի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), մատակարարն իրավունք ունի սպառողից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Սպառողի կողմից մատակարարի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում: Սպառողի կողմից մատակարարի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում մատակարարը վեճը լուծում է դատական կարգով: Մատակարարն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը:

(59.2-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

59.3 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ սպառողը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է մատակարարի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), սպառողն իրավունք ունի մատակարարից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Մատակարարի կողմից սպառողի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում: Մատակարարի կողմից սպառողի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում սպառողը վեճը լուծում է դատական կարգով:

(59.3-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

59.4 Մատակարարը պարտավոր է վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ քան 35 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերահաշվարկը կատարվել է Կանոնների 58-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն և միջին օրական ծախսը որոշվել է առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա համար: Նման դեպքերում մատակարարը պարտավոր է վերահաշվարկին վերաբերող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին` առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա ավարտից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե սպառողը չի համաձայնում վերահաշվարկի արդյունքին, ապա մատակարարի կողմից էլեկտրաէներգիայի արժեքի վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունն ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է ներկայացնում վերջինիս կատարած վերահաշվարկի հետ կապված իր գրավոր առարկությունները` համապատասխան հիմնավորումներով: Եթե սպառողը 7 աշխատանքային օրվա ընթացքում վերահաշվարկի արդյունքի մասին մատակարարին գրավոր առարկություններ չի ներկայացնում, ապա մատակարարը վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում է) վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում:

(59.4-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն, 10.06.2020 թիվ 199-Ն որոշումներ)

59.5 Սպառողից վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ առարկություններ ստանալու դեպքում մատակարարը պարտավոր է դրանք ստանալուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում քննարկել և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել սպառողին` պարզաբանելով վերահաշվարկի արդյունքների հետ կապված վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը: Մատակարարի և սպառողի միջև վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում սպառողը վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա էլեկտրաէներգիայի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում մատակարարն իրավունք չունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` մինչև վեճի վերջնական լուծումը:

59.5.1 Հանձնաժողովը, սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում` սպառման առանձնահատկություններով պայմանավորված, մատակարարի կամ Դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա կարող է ընդունել վերահաշվարկման վերաբերյալ անհատական որոշումներ:

(59.5.1-ին կետը լրաց. 09.11.16 թիվ 303-Ն որոշում)

59.5.2 Բոլոր այն դեպքերում, երբ սույն կանոնների 64-րդ կետի համաձայն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել, և սպառողը չի համաձայնել էլեկտրական էներգիայի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին, մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով սպառողի էլեկտրամատակարարումը:

(59.5.2-րդ կետը լրաց. 24.10.2018 թիվ 393-Ն որոշում)

59.6 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սույն գլխում ներկայացված ընթացակարգը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճը դատական կարգով լուծելու կամ պահանջելու վնասի փոխհատուցում:

59.7 Ինքնավար էներգաարտադրողի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ, վերահաշվարկն իրականացվում է սույն Կանոնների 58-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն:

(59.7-րդ կետը լրաց. 10.06.2020 թիվ 199-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 13
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

(13-րդ գլուխը խմբ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

60. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգումը կարող է իրականացվել ինչպես սպառողի գրավոր դիմումի հիման վրա, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը որոշվում է Չափագիտական մարմնի կողմից հաստատված չափագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա` առևտրային հաշվառքի սարքի հերթական կամ արտահերթ ստուգաչափման ընթացքում:

61. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման և ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը` անկախ դրանց պատկանելությունից, կատարվում են մատակարարի կողմից, բացառությամբ սույն Կանոնների 19-րդ, 65.2 և 65.3 կետերով նախատեսված դեպքերի:

62. Մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, աշխատանքի ճշտության ստուգման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել սպառողին: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցել առանց սպառողին նախապես ծանուցելու, եթե հայտնաբերել է, որ սպառողն էլեկտրաէներգիան սպառում է առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտմամբ կամ առևտրային հաշվառքի սարքի հետագա շահագործումը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Նման դեպքում մատակարարը առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման մասին սպառողին պարտավոր է սույն կետում նշված եղանակներով ծանուցել անմիջապես` առաջին իսկ հնարավորության դեպքում, և ներկայացնել առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտման իր հիմնավորումները: Մատակարարը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգն անհապաղ վերացնելու նպատակով:

(62-րդ կետը փոփ. 09.12.15 թիվ 409-Ն որոշում)

63. Սպառողն իրավունք ունի պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ` դրա ապահավաքակցումը, աշխատանքի ճշտության ստուգումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մատակարարի կողմից այդ մասին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը, աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը սպառողի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են նրա բացակայությամբ:

64. Մատակարարի կամ սպառողի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի փոխարինման, աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման նպատակով դրա ապահավաքակցման դեպքում մատակարարը`

1) սույն Կանոնների 62-րդ կետով սահմանված կարգով տեղեկացնում է սպառողին.

2) կազմում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, դրա ամբողջականության կամ վնասված լինելու մասին արձանագրություն (ակտ), որը ստորագրում են մատակարարը և սպառողը: Արձանագրության (ակտի) որևէ դրույթին սպառողի անհամաձայնության դեպքում այդ մասին արձանագրությունում (ակտում) կատարվում է համապատասխան նշում` նկարագրելով անհամաձայնության պատճառները: Արձանագրությունը (ակտը) կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար: Սպառողի չներկայանալու դեպքում մատակարարը արձանագրությանը (ակտին) կցում է սպառողին ծանուցելու մասին գրությունը և արձանագրության (ակտի) մեջ կատարում համապատասխան նշում` սպառողի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը չներկայանալու մասին.

3) տեղակայում է իր սեփականությունը հանդիսացող այլ առնվազն համարժեք առևտրային հաշվառքի սարք (բացառությամբ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների), որի տվյալներն ամրագրվում են Պայմանագրում.

4) մասնակցում է Չափագիտական մարմնի կողմից իրականացվող առևտրային հաշվառքի սարքի չափագիտական փորձաքննությանը և դրա եզրակացության կազմմանը, որում ներառվում են տվյալներ հաշվառքի սարքի ամբողջականության կամ վնասված լինելու, առևտրային հաշվառքի սարքի փաստացի ցուցմունքների, ինչպես նաև աշխատանքի ճշտության ստուգման արդյունքների մասին: Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարը սույն ենթակետին համապատասխան կազմված եզրակացությունը սույն կանոնների 59.4 կետով սահմանված ժամկետում, վերահաշվարկին առնչվող տեղեկատվության հետ միասին, գրավոր ներկայացնում է սպառողին:

(64-րդ կետը փոփ. 19.06.2019 թիվ 214-Ն որոշում)

64.1 Կանոնների 64-րդ կետի 4-րդ ենթակետում նշված փորձաքննությունը չի իրականացվում, երբ հաշվառքի սարքի ապահավաքակցումը պայմանավորված է Հանձնաժողովի հետ համաձայնեցված մատակարարի ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացվող հաշվառքի սարքերի փոխարինման աշխատանքներով: Սույն կետով սահմանված դեպքում ապահավաքակցված հաշվիչները պահպանվում են մատակարարի մոտ առնվազն 3 ամիս` եթե սպառողը ներկա է եղել ապահավաքակցմանը և 6 ամիս` սպառողի կողմից ապահավաքակցմանը չներկայանալու դեպքում: Նշված ժամանակահատվածում սպառողի դիմելու դեպքում առևտրային հաշվառքի սարքերը ենթակա են փորձաքննության` սույն կանոններով սահմանված կարգով:

(64.1-ին կետը լրաց. 19.06.2019 թիվ 214-Ն որոշում)

65. Սույն Կանոնների 64-րդ կետի համաձայն` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը ոչ ավելի, քան 1 ժամ տևողությամբ` առևտրային հաշվիչի փոխարինման, և ոչ ավելի, քան 3 ժամ` հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների փոխարինման անհրաժեշտության դեպքում: Եթե սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա մատակարարն առևտրային հաշվառքի սարքը վերականգնելու նպատակով պարտավոր է սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման և վերականգնման ժամկետները համաձայնեցնել վերջինիս հետ: Այս դեպքում սպառողը պարտավոր է մատակարարի գրավոր դիմումի հիման վրա, այն ստանալու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս հնարավորություն ընձեռել փոխարինել առևտրային հաշվառքի սարքը:

65.1 Մատակարարը պարտավոր է սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահավաքակցել առևտրային հաշվառքի սարքը:

65.2 Սպառողը երկու տարի անընդմեջ մատակարարին մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքերի, այդ թվում միաֆազ և եռաֆազ հաշվիչների (էլեկտրոնային կամ ինդուկցիոն), հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում պարտավոր է մատակարարին վճարել 1200 դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) կանխավճար: Եթե Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատվում է առևտրային հաշվառքի սարքի խախտման փաստը, ապա մատակարարը կանխավճարը հաշվի է առնում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում: Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը չհաստատվելու դեպքում կանխավճարը դիտարկվում է որպես առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման համար մատակարարին վճարված ծառայության վճար և սպառողին չի վերադարձվում:

(65.2-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

65.3 Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում սպառողի իրավունքը` իր էլեկտրասպառման համակարգին ամրակցված առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրելու հաշվառքային սարքի աշխատանքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպությունների: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված սպառողի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) մատակարարը սպառողի գրավոր դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սպառողի հետ համատեղ ապահավաքակցում, փաթեթավորում և կնքված տեսքով սպառողին է հանձնում առևտրային հաշվառքի սարքը` այն ժամանակավորապես փոխարինելով այլ` առնվազն համարժեք առևտրային հաշվառքի սարքով, իսկ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը սպառողի չներկայանալու դեպքում մատակարարը կազմում է սպառողի չներկայանալու մասին արձանագրություն: Այդ դեպքում առևտրային հաշվառքի սարքը չի ապահավաքակցվում.

2) սպառողը ոչ ուշ, քան ապահավաքակցմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընքացքում մատակարարին է վերադարձնում ստուգաչափված և չափագիտական մարմնի կողմից վկայագրված (կնքված) առևտրային հաշվառքի սարքը և դրա փորձաքննության արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի Չափագիտական մարմնի կողմից: Այն դեպքում, երբ ներկայացված փորձաքննական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում, մատակարարը պարտավոր է առաջնորդվել սույն կանոնների 12-րդ գլխով սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված դեպքում մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման, փորձաքննության և ստուգաչափման աշխատանքներին.

3) այն դեպքում, երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, սպառողը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ.

4) այն դեպքում, երբ սպառողը 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին չի վերադարձնում առևտրային հաշվառքի սարքը, ապա մատակարարն իրավունք ունի սպառողի նկատմամբ կիրառելու տույժ` վերջին մեկ տարվա ընթացքում առավելագույն ծախս ունեցող ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով, իսկ այդ ժամանակահատվածում ծախս չունենալու դեպքում` դրան նախորդող տարվա առավելագույն ծախս ունեցած ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով: Միևնույն ժամանակ, մատակարարն իրավունք ունի սպառողից պահանջելու հասցված վնասի փոխհատուցում` ներառյալ առևտրային հաշվառքի սարքի արժեքի, վերջինիս ապահավաքակցման հետ կապված և այլ ծախսերը:

(65.3-րդ կետը փոփ. 09.12.15 թիվ 409-Ն որոշում)

65.4 Սույն Կանոնների 65.3 կետում սահմանված դեպքում, երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, սպառողը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ:»:

65.5 Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:

(65.5-րդ կետը լրաց. 24.10.2018 թիվ 393-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 14
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

66. Առևտրային հաշվառքի սարքերը կարող են փոխարինվել ինչպես սպառողի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:

67. Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը մատակարարի նախաձեռնությամբ իրականացվում է նրա միջոցների հաշվին: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն Կանոնների 12-րդ գլխով ամրագրված ժամկետները:

(67-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

68. Սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը իրականացնում է մատակարարը` սպառողի գրավոր դիմումի հիման վրա: Նման դեպքում սպառողը պարտավոր է մատակարարին վճարել կանխավճար սույն կանոնների 69-րդ կետում սահմանված չափով, որի մարումը սկսվում է առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից մեկ տարի հետո` սպառած էլեկտրաէներգիայի արժեքից այն նվազեցնելու միջոցով:

69. Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը սպառողի պահանջով իրականացվում է կանխավճարի հետևյալ չափերի վճարման պայմանով.

ա) միաֆազ ինդուկցիոն հաշվիչը միաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 10000 (տասը հազար) դրամ,

բ) եռաֆազ ինդուկցիոն հաշվիչը եռաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 35000 (երեսունհինգ հազար) դրամ.

գ) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և մատակարարի միջև փոխհոսքերի իրականացման նպատակով միաֆազ հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային միաֆազ հաշվիչով փոխարինելու համար` 11 000 (տասնմեկ հազար) դրամ, իսկ եռաֆազ հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային եռաֆազ հաշվիչով փոխարինելու համար` 55 000 (հիսունհինգ հազար) դրամ,

դ) 6 կվ և բարձր լարմամբ սնվող սպառողների հաշվիչը էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ հաշվառման համակարգով (ներառյալ կապի սարքավորումները, ծրագրային ապահովումը) փոխարինելու համար` 300 000 (երեք հարյուր հազար) դրամ:

(69-րդ կետը փոփ. 07.12.11 թիվ 567-Ն, 05.09.12 թիվ 347-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 09.11.16 թիվ 303-Ն, 25.10.17 թիվ 452-Ն որոշումներ)

70. Մատակարարը սպառողի դիմումը և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է փոխարինել նրա առևտրային հաշվառքի սարքերը:

(70-րդ կետը փոփ. 07.11.12 թիվ 429-Ն, 08.10.14 թիվ 379-Ն որոշումներ)

70.1. Հանձնաժողովը, սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում (պետական, տարածքային կառավարման լիազոր մարմինների կամ Երևանի քաղաքապետարանի գրության հիման վրա) կարող է ընդունել առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման գործընթացին առնչվող անհատական որոշումներ:

(70.1-ին կետը լրաց. 17.02.2021 թիվ 47-Ն հրաման)

71. Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից հետո մատակարարը պարտավոր է համապատասխան փոփոխություն կատարել Պայմանագրում և սպառված էլեկտրաէներգիայի արժեքը ընթացիկ ամսվան հաջորդող ամսվանից հաշվարկել սույն կանոնների 45-րդ կետի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 15
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ) ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

(15-րդ գլուխը խմբ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

72. Սպառողը կամ Դիմող անձը` մատակարարին կարող է դիմում (բողոք, հարցադրում) ներկայացնել գրավոր, բանավոր (այդ թվում` հեռախոսազանգի միջոցով) և էլեկտրոնային փոստի միջոցով, եթե սույն Կանոններով առանձին դեպքերի համար այլ բան սահմանված չէ:

73. Սպառողի կամ Դիմող անձի գրավոր դիմումին տրվում է գրավոր պատասխան, բանավոր դիմումին` բանավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին պատասխանը տրվում է էլեկտրոնային փոստի միջոցով:

74. Մատակարարը պարտավոր է ապահովել շուրջօրյա հեռախոսակապ, որպեսզի սպառողները կարողանան հաղորդել տեղեկատվություն կամ ստանալ պարզաբանումներ իրենց դիմումների` ներառյալ էլեկտրամատակարարման դադարեցումների, դրանց պատճառների և վերականգնման ժամկետների, սպառված էլեկտրաէներգիայի արժեքի և քանակության, վճարման ժամկետների, մատակարարի և սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ:

75. Մատակարարը սպառողի կամ Դիմող անձի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առանձին դեպքերի համար սույն Կանոններով այլ ժամկետ սահմանված չէ:

75.1. Մատակարարը սպառողի կամ Դիմող անձի դիմումի առնչությամբ Հանձնաժողովի հարցմանը պատասխանում է այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում` Հանձնաժողովի կողմից այլ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում:

(75.1-ին կետը լրաց. 24.10.2018 թիվ 393-Ն որոշում)

76. Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխան տալ դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դրա առնչությամբ գործող օրենսդրական դաշտը, սպառողի կամ Դիմող անձի իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն վերջինիս` ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմումի վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 16
ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

77. Մատակարարը սպառողին (Դիմող անձին) վճարում է տույժ`

1) էլեկտրամատակարարման պլանային ընդհատման համար սույն կանոնների 27-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,

2) էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումից հետո` սույն կանոնների 28-րդ կետում սահմանված ժամկետում սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետի խախտման համար, բացառությամբ, եթե էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումները պայմանավորված են եղել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներով,

3) վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մինչև սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելը սույն կանոնների 48-րդ և 49-րդ կետերում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,

4) վճարման համար հատկացված ժամկետի խախտման համար սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու` սույն կանոնների 52-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,

5) հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման` սույն կանոնների 11-րդ գլխում սահմանված կարգի յուրաքանչյուր խախտման համար,

6) սպառված էլեկտրաէներգիայի վերահաշվարկման` սույն կանոնների 12-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,

7) առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման համար սույն կանոնների 13-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,

8) սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման համար սույն կանոնների 43.1 կետում և 14-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,

9) սպառողի դիմում-բողոքին պատասխանելու համար սույն կանոնների 75-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,

10) Դիմող անձի դիմում-բողոքին պատասխանելու համար սույն կանոնների 75-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,

11) սպառողի դիմումի հիման վրա` Պայմանագրի վերակնքման` սույն կանոնների 4.3 կետով սահմանված ժամկետի խախտման համար,

12) հաշվարկային փաստաթղթում սպառողի փաստացի սպառած էլեկտրաէներգիայի քանակից ավել քանակ նշելու փաստի հաստատման դեպքում:

(77-րդ կետը փոփ. 08.12.10 թիվ 699-Ն, 27.04.11 թիվ 200-Ն, 16.06.11 թիվ 300-Ն, 11.04.12 թիվ 105-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 09.12.15 թիվ 409-Ն, 09.11.16 թիվ 303-Ն, 25.10.17 թիվ 452-Ն, 24.10.2018 թիվ 393-Ն, 28.07.2021 թիվ 271-Ն որոշումներ)

77.1. Սույն կանոնների 77-րդ կետի համաձայն` տույժը վճարվում է սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, բացառությամբ սույն կանոնների 77-րդ կետի 10-րդ ենթակետի, որի դեպքում վճարվում է տույժ 2500 դրամի չափով:

(77.1-ին կետը լրաց. 24.10.2018 թիվ 393-Ն որոշում)

78. Սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար սույն կանոնների 77-րդ կետում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին սպառողի ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին:

(78-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն, 24.10.2018 թիվ 393-Ն որոշումներ)

79. Հաշվարկված տույժը մատակարարը հաշվի է առնում սպառողին ընթացիկ ամսում ծախսած էլեկտրաէներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: Հաշվարկված տույժը հաշվարկային փաստաթղթում նշվում է առանձին տողով և նվազեցվում է սպառված էլեկտրաէներգիայի արժեքից:

(79-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն, 25.10.17 թիվ 452-Ն որոշումներ)

80. Մատակարարը սույն Կանոնների 77-րդ կետում նշված խախտումների համար տույժ չի վճարում, եթե դրանք հետևանք են ֆորս-մաժորի: Սույն Կանոնների իմաստով ֆորս-մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են մատակարարի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջինիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված նրա գործողություններին: Սույն Կանոնների իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները և ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:

(80-րդ կետը փոփ. 11.04.12 թիվ 105-Ն, 08.10.14 թիվ 379-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 17
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

81. (81-րդ կետն ուժը կորցրել է 09.12.15 թիվ 409-Ն որոշում)

(81-րդ կետը փոփ. 05.09.12 թիվ 346-Ն որոշում)

82. (82-րդ կետն ուժը կորցրել է 05.09.12 թիվ 346-Ն որոշում)

83. Մինչև 40 կՎԱ հզորությամբ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման դեպքերում, սույն կանոնների 2-րդ գլխի դրույթները կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը տեխնիկական պայմաններն առաջադրում է մատակարարը, իսկ լրացուցիչ պայմանները` այն անձը, որի էլեկտրատեղակայանքներին միացվում է սպառման համակարգը: Տեխնիկական պայմանների կատարման առավելագույն ժամկետը սահմանվում է 2 տարի, եթե տրված տեխնիկական պայմաններում այլ ժամկետ չի նախատեսված: Տեխնիկական պայմաններով երկրորդ անկախ սնում կարող է տրվել միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է Դիմող անձի սպառման համակարգի նախագծով: Տեխնիկական պայմանները տրամադրելու համար մատակարարը Դիմող անձից գանձում է 2000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ծառայության վճար:

(83-րդ կետը լրաց. 25.04.08 թիվ 209-Ն, 24.12.08 թիվ 711-Ն, 08.12.10 թիվ 699-Ն, 21.12.11 թիվ 596-Ն, 25.10.17 թիվ 452-Ն որոշումներ)

84. Սույն կանոնների 2-րդ գլխի դրույթները կիրառվում են էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց վրա` 2013 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2013 թվականի հունվարի 1-ը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց սպառման համակարգի` էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների տրամադրումն իրականացվում է սույն կանոնների 83-րդ կետի համաձայն:

(84-րդ կետը լրաց. 27.05.09 թիվ 256-Ն, 08.12.10 թիվ 699-Ն որոշումներ)

85. Սույն Կանոնների 43-րդ կետով սահմանված` սպառված էլեկտրաէներգիան էլեկտրոնային հաշվիչով հաշվառելու դեպքում առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքի փոխարեն ավտոմատացված ռեժիմում առևտրային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող` սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսը (ըստ սակագների) գրանցելու պահանջը գործում է 2015 թվականի մարտի 1-ից: Մինչև 2015 թվականի մարտի 1-ը մատակարարը գրանցում է էլեկտրոնային առևտրային (վերստուգիչ) հաշվիչի ցուցմունքը:

(85-րդ կետը լրաց. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

86. Սույն Կանոնների 64-րդ կետի 4)-րդ ենթակետով սահմանված պահանջը գործում է 2015 թվականի մարտի 1-ից:

(86-րդ կետը լրաց. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

Հավելված N 1

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2007 թվականի ապրիլի 6-ի

N 155-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ՕՊԵՐԱՏԻՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Սույն կարգով կանոնակարգվում են սպառողի (բացառությամբ բնակչության) (այսուհետ` Սպառող) սարքավորումների և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների (այսուհետ` սարքավորումների ու ՌՊԱ սարքվածքների) մատակարարի օպերատիվ կառավարման և (կամ) վարույթի ներքո (այսուհետ` օպերատիվ ենթակայությանը) հանձնելու ընթացակարգն ու դրանց կարգավարման ընթացքում մատակարարի և Սպառողի օպերատիվ փոխհարաբերությունները:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգը տարածվում է այն Սպառողների վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգով սահմանված է օպերատիվ անձնակազմ (էլեկտրատնտեսության պատասխանատու) ունենալու պահանջը:

1.2. Մատակարարի օպերատիվ ենթակայությանը հանձնելու ենթակա սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկը սահմանում է մատակարարը` քննարկելով այն սպառողի հետ: Այդ ցանկում ներառվում են Սպառողի այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնց կարգավարումը մատակարարի կողմից անհրաժեշտ է սպառողների էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը և բաշխման ցանցի անվտանգ շահագործումն ապահովելու համար: Ցանկում ներառվում են նաև Սպառողի այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնց օպերատիվ ենթակայությունը մատակարարի կարգավարին անհրաժեշտ է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

 

2. Մատակարարի պարտականությունները

 

2.1. Մատակարարը պարտավոր է`

1) իրականացնել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Սպառողի սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների օպերատիվ կարգավարումը` հիմք ընդունելով այդ սարքավորումների և սարքվածքների տեխնիկական անձնագրերով սահմանված հարաչափերը.

2) տեղեկացնել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված մարմնին իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ՌՊԱ սարքվածքներում տեղի ունեցած վթարների մասին` դրանց քննությունը կազմակերպելու համար.

3) առնվազն երեք տարի պահպանել օպերատիվ գրանցամատյանները և գրանցող սարքերի տեխնիկական հնարավորությունների սահմաններում օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները, եթե այլ բան օրենքով նախատեսված չէ.

4) Սպառողի օպերատիվ անձնակազմի պահանջով տրամադրել տեղեկություններ իր էլեկտրամատակարարման արտաքին սխեմայի և սնող գծերի էլեկտրական հարաչափերի (բեռ, լարում և այլն) վերաբերյալ.

5) Սպառողի տնօրինության տակ գտնվող տարածքներ մուտք գործելիս պահպանել դրանցում գործող կանոնակարգը:

(2.1-ին կետը փոփ. 24.10.2018 թիվ 393-Ն որոշում)

 

3. Սպառողի պարտականությունները

 

3.1. Սպառողը պարտավոր է`

1) հանձնել մատակարարի օպերատիվ ենթակայությանն այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնք ընդգրկված են վերջինիս սահմանած ցանկում.

2) կատարել մատակարարի` իր իրավասությունների սահմաններում տրված օպերատիվ հրահանգներն ու կարգադրությունները` բացառությամբ սույն կարգի 7.4 կետով սահմանված դեպքերի.

3) ապահովել փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող մատակարարի օպերատիվ անձնակազմի շուրջօրյա անարգել մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքները` իրենց իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով.

4) անհապաղ հայտնել մատակարարին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ՌՊԱ սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին.

5) փոխհամաձայնեցնել մատակարարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող իր սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների վերանորոգման կամ դրանք այլ նպատակներով աշխատանքից դուրսբերման տարեկան պլանները:

 

4. Օպերատիվ աշխատանքի կազմակերպումը

 

4.1. Մատակարարը և Սպառողը պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը միմյանց ներկայացնել մատակարարի և Սպառողի իրավասու անձանց կողմից հաստատված`

1) օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,

2) օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող օպերատիվ անձնակազմի ցուցակը:

4.2. Սպառողի կողմից մատակարարի օպերատիվ ենթակայությանը սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հանձնումը կատարվում է հետևյալ ընթացակարգով.

1) ամեն տարի մինչև նոյեմբերի 1-ը մատակարարը Սպառողին է ներկայացնում իր օպերատիվ ենթակայությանը հանձնման ենթակա սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկը.

2) ամեն տարի մինչև դեկտեմբերի 1-ը Սպառողը մատակարարին է ներկայացնում վերջինիս ներկայացրած ցանկում ընդգրկված սարքավորումների միացման սխեմաները` նշելով սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հարաչափերը:

4.3. Սպառողի սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հանձնումը մատակարարի օպերատիվ ենթակայությանը մինչև դեկտեմբերի 25-ը ձևակերպվում է Սպառողի իրավասու անձի և մատակարարի տեխնիկական ղեկավարի միջև կնքված համաձայնագրով, որը կցվում է Պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

 

5. Օպերատիվ ենթակայությունը

 

5.1. Մատակարարի կարգավարները հերթապահության ընթացքում հանդիսանում են Սպառողի օպերատիվ անձնակազմի ղեկավարները` սույն կարգի 1.2 կետով սահմանված գործառույթների շրջանակներում:

5.2. Սպառողի սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները օպերատիվ ենթակայության տեսակետից կարող են գտնվել`

1) մատակարարի կարգավարի օպերատիվ կառավարման և վարույթի ներքո,

2) մատակարարի կարգավարի օպերատիվ վարույթի և Սպառողի օպերատիվ կառավարման ներքո:

5.3. Մատակարարի կարգավարի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետ գործողությունները կատարում է Սպառողի օպերատիվ անձնակազմը` մատակարարի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:

5.4. Մատակարարի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Սպառողի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետ գործողություններ կատարում է Սպառողի օպերատիվ անձնակազմը` մատակարարի կարգավարի թույլտվությամբ: Գործողությունները կատարվում են Սպառողի ներքին հրահանգների համաձայն:

 

6. Հայտերի ընդունման, դրանց թույլտվության, սարքավորումները նորոգման

դնելու և նորոգումից դուրս բերելու կարգը

 

6.1. Մատակարարի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների ու ՌՊԱ սարքվածքների նորոգումները կատարվում են Սպառողի կողմից տրված հայտերի համաձայն:

6.2. Հայտերի մեջ նշվում են սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի կարգավարական անվանումը, աշխատանքների բովանդակությունն ու ժամկետը, անհրաժեշտության դեպքում սարքավորումը կամ ՌՊԱ սարքվածքը նորոգումից դուրս բերելու և աշխատանքի մեջ դնելու (վթարային պատրաստականություն) ժամկետը: Տվյալների անբավարարության դեպքում հայտերը չեն ընդունվում:

6.3. Պլանային նորոգումների համար մատակարարի կարգավարին հայտերը տրվում են առնվազն երկու աշխատանքային օր առաջ` սպասարկման օրվա ժամը 11.00-15.00-ն:

(6.3-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

6.4. Սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի անհապաղ անջատելու անհրաժեշտության դեպքում Սպառողը, թույլտվություն ստանալով մատակարարի կարգավարից, անջատում է այն, այնուհետև տալիս է շտապ հայտ: Շտապ հայտերը կարող են տրվել շաբաթվա ցանկացած օրը և օրվա ցանկացած ժամին:

6.5. Տարբեր միացությունների վրա հերթականությամբ նույնատիպ աշխատանքներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միացության համար ձևակերպվում է առանձին հայտ:

6.6. Սարքավորման և ՌՊԱ սարքվածքի նորոգման ժամկետը երկարացնելու վերաբերյալ հայտերը հաղորդվում են դրանց վերջնաժամկետը լրանալուց մեկ օր առաջ: Հայտում նշվում են երկարացման պատճառը և ժամկետը:

6.7. Հայտերի պատասխանները մատակարարի կարգավարը հայտնում է Սպառողին հայտով նախատեսված նորոգումը սկսելուց մեկ սպասարկման օր առաջ` մինչև ժամը 1400-ն:

6.8. Թույլատրված հայտով աշխատանքներն սկսելուց առաջ Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է մատակարարի կարգավարից թույլտվություն ստանալ սարքավորումը նորոգման դուրս բերելու համար: Մատակարարի կարգավարը կարող է արգելել կամ հետաձգել թույլատրված հայտը, եթե հայտով նախատեսված աշխատանքների կատարումը խաթարում է սպառողների էլեկտրամատակարարումը:

6.9. Եթե Սպառողը թույլատրված հայտով աշխատանքը չի կատարում, ապա մատակարարի կարգավարը նշում է աշխատանքը չկատարելու պատճառը: Այդ մասին մատակարարի կարգավարը համապատասխան գրանցում է կատարում օպերատիվ մատյանում:

6.10. Մատակարարի կարգավարը իրավունք ունի թույլատրել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի վրա աշխատանքների կատարումը օպերատիվ կարգով, եթե դրանց տևողությունը սահմանափակվում է իր հերթափոխով:

7. Մատակարարի օպերատիվ կարգադրությունները և

դրանց կատարման ընթացակարգը

 

7.1. Մատակարարի կարգավարն իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները.

1) նորոգման դնելու կամ նորոգումից դուրս բերելու,

2) լարման տակ դնելու կամ հոսանքազրկելու,

3) գործողության մեջ դնելու կամ գործողությունից հանելու,

4) միացման կամ անջատման,

5) սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների զննումներ կատարելու:

7.2. Մատակարարի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին Սպառողի օպերատիվ անձնակազմի հաղորդագրություն գրանցվում են մատակարարի կարգավարի և Սպառողի օպերատիվ մատյաններում:

7.3. Ստանալով մատակարարի կարգավարի կարգադրությունը, Սպառողի հերթապահը պարտավոր է կրկնել այն, ստանալ հաստատումը և գրանցել օպերատիվ մատյանում, իսկ կարգադրությունը կատարելուց հետո գրանցել օպերատիվ մատյանում և հայտնել մատակարարի կարգավարին: Եթե Սպառողի օպերատիվ հերթապահությունը իրականացվում է մեկ հերթապահի կողմից, ապա աշխատատեղից բացակայելու համար վերջինս պարտավոր է թույլտվություն ստանալ մատակարարի կարգավարից:

7.4. Մատակարարի կարգավարների կարգադրությունները Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է կատարել առանց վերապահումների, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կարգադրության կատարումը Սպառողի օպերատիվ անձնակազմի գնահատմամբ կարող է սպառնալ մարդկանց անվտանգությանը և էլեկտրատեղակայանքների ամբողջականությանը, ինչի մասին Սպառողի հերթապահը տեղեկացնում է կարգադրություն տվող կարգավարին, ինչպես նաև իր ղեկավարին` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

7.5. Այն դեպքում, երբ կարգադրություն ընդունողը համարում է այն սխալ, պետք է ներկայացնի հիմնավորված առարկություն: Կարգադրությունը կրկնվելու դեպքում Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է այն կատարել:

7.6. Մատակարարի կարգավարն իրավունք ունի Սպառողի իրավասու անձից պահանջել փոխարինել իրեն օպերատիվ կարգով ենթակա հերթապահին` վերջինիս կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում:

7.7. Հերթապահը համարվում է փոխարինված, երբ նոր հերթապահը ընդունում է հերթափոխը` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

 

8. Օպերատիվ խոսակցությունների վարումը

 

8.1. Օպերատիվ խոսակցությունները ներառում են.

1) Մատակարարի կարգավարի կարգադրությունները Սպառողի օպերատիվ անձնակազմին և վերջինիս կողմից դրանց կատարման մասին զեկույցը.

2) Սպառողի օպերատիվ անձնակազմի հաղորդագրությունները սարքավորման վիճակի փոփոխությունների, խախտումների և ռեժիմային հարաչափերի մասին:

8.2. Օպերատիվ խոսակցությունների ժամանակ կարգավարները պարտավոր են միմյանց դիմել միայն պաշտոնապես` ազգանունով:

8.3. Օպերատիվ կարգադրությունները պետք է տրվեն հստակ, առանց ավելորդ արտահայտությունների և որոշակի կրճատումներով, համաձայն մատակարարի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցուցակի, որը վերջինս պարտավոր է տրամադրել Սպառողին:

8.4. Կարգադրությունն ընդունող անձը պարտավոր է այն կրկնել, իսկ տվողը` հաստատել:

 

9. Ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների կարգավարումը

 

9.1. Մատակարարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Սպառողի ՌՊԱ սարքվածքների նախադրվածքները հաշվարկում և կատարման համար Սպառողին է առաջադրում մատակարարը:

9.2. Մատակարարը և Սպառողը ՌՊԱ սարքվածքների վերաբերյալ առաջադրանքները և տեղեկատվությունը պարտավոր են միմյանց ներկայացնել գրավոր: Առանձին դեպքերում, ելնելով հրատապությունից, դրանք կարող են ներկայացվել հեռախոսագրի տեսքով:

9.3. Մատակարարից ՌՊԱ սարքվածքների դրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում Սպառողը պարտավոր է այդ առաջադրանքները կատարել նշված ժամկետում և անմիջապես հայտնել կատարման մասին:

9.4. Վթարային անջատումների դեպքում, մատակարարի պահանջով, Սպառողը պարտավոր է 2 օրվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն իր տարածքում տեղի ունեցած կարճ միացման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև վթարի վերաբերյալ գրանցող սարքերից ստացված տեղեկատվությունը:

9.5. Վթարային անջատումների դեպքում, եթե առկա է ՌՊԱ սարքվածքների սխալ աշխատանքը, մատակարարի պահանջով Սպառողը կատարում է հետվթարային ստուգումներ և ստացված արդյունքները գրավոր ներկայացնում մատակարարին:

9.6. Սպառողը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել ՌՊԱ սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնել մատակարարին:

9.7. Սպառողը պարտավոր է մատակարարի հիմնավորված պահանջով կատարել ՌՊԱ սարքվածքների արտահերթ ստուգում:

9.8. Սպառողը պարտավոր է պլանային և արտապլանային ստուգումներից անմիջապես հետո արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել մատակարարին:

 

(հավելվածը լրաց. 06.04.07 թիվ 155-Ն որոշում)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի դեկտեմբերի 27-ի

N 358-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ___

 

ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՂ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ

 

    ________________________                      ______________20 թվական

         (կնքման վայրը)

 

Մատակարարը` ___________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

ի դեմս _______________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում

լիազորագրի տվյալները)

 

որը գործում է ____________________________________հիման վրա, մի կողմից,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

և կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգի միացման համար դիմող անձը (այսուհետ` Կառուցապատող)`

_______________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական

անձի դեպքում` անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը,

լիազորված լինելու դեպքում` լիազորագրի տվյալները)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով (այսուհետ` ԷՄՕԿ), սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն Մատակարարը պարտավոր է միացնել ____________

_______________________________________________________________________

          (կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի)

 

հասցեում գտնվող սպառման համակարգը (այսուհետ` Սպառման համակարգ) էլեկտրական ցանցին (այսուհետ` էլեկտրական ցանցին միացում), իսկ Կառուցապատողը` վճարել էլեկտրական ցանցին միացման դիմաց:

 

2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐԸ

 

2. Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը (այսուհետ` Միացման վճար), կազմում է ___________________ դրամ, ներառյալ ԱԱՀ` համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:

3. Կառուցապատողը Միացման վճարը սույն պայմանագրի կնքման պահից 24 ամսվա ընթացքում փոխանցում է Մատակարարի` սույն պայմանագրի վավերապայմաններում նշված բանկային հաշվին:

4. Մատակարարը էլեկտրական ցանցին միացումը ապահովում է Միացման վճարի վճարմանը հաջորդող ________ օրվա ընթացքում (որը չի կարող գերազանցել ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետը)` համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների և (կամ) N 3 հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի:

(4-րդ կետը փոփ. 02.05.18 թիվ 140-Ն որոշում)

5. Կառուցապատողի կողմից Միացման վճարը սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն չվճարելու դեպքում սույն պայմանագիրը լուծվում է` սույն պայմանագրի 19-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ԷՄՕԿ-ով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

7. Մատակարարը պարտավոր է`

1) սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն ապահովել Սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին` լարման տակ չդնելով Սպառման համակարգը.

2) սույն պայմանագրի 9-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Կառուցապատողի կողմից անհրաժեշտ աշխատանքները չկատարելու դեպքում իրականացնել Սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին` Կառուցապատողի կողմից Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքները կատարելու վերաբերյալ տեղեկացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում.

3) Կառուցապատողին ներկայացնել Միացման վճարի վերաբերյալ հաշվարկային փաստաթուղթ` մինչև էլեկտրական ցանցին միացմանը հաջորդող ամսվա 10-ը.

4) սույն պայմանագրի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում Միացման վճարը վերադարձնել Կառուցապատողին` վերջինիս նախընտրած (կանխիկ կամ անկանխիկ) ձևով.

5) սույն պայմանագրի 5-րդ գլխում նախատեսված դեպքերում անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, Կառուցապատողին պատշաճ ձևով տեղեկացնել էլեկտրական ցանցին միացման ժամկետների փոփոխության մասին.

6) Կառուցապատողին վճարել տույժ էլեկտրական ցանցին միացման սույն պայմանագրով նախատեսված ժամկետների խախտման դեպքում` համաձայն սույն պայմանագրի 12-րդ կետի:

8. Մատակարարն իրավունք ունի`

1) Կառուցապատողի կողմից սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում լուծել պայմանագիրը` սույն պայմանագրի 19-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն:

9. Կառուցապատողը պարտավոր է`

1) վճարել Միացման վճարը` սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն.

2) իրականացնել Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքները, իսկ նշված պարտավորության խախտման դեպքում` Մատակարարին տեղեկացնել աշխատանքների իրականացման ավարտի մասին:

10. Կառուցապատողն իրավունք ունի`

1) գրավոր պահանջել Մատակարարից վերադարձնել Միացման վճարը` վճարման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո Միացման վճարը վերադարձման ենթակա չէ.

2) սույն պայմանագրի 7-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքում Մատակարարից պահանջել վճարելու տույժ` սույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

12. Սույն պայմանագրի 7-րդ կետով սահմանված ժամկետները խախտելու դեպքում Կառուցապատողն իրավունք ունի Մատակարարից պահանջել վճարելու տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար` Միացման վճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Միացման վճարի ընդհանուր գումարը, բացառությամբ սույն պայմանագրի 5-րդ գլխով նախատեսված դեպքերի և, եթե Կառուցապատողը սույն պայմանագրի 9-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն չի իրականացրել Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքները:

 

5. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

13. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս-մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս-մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված Կողմերի գործողություններին:

14. Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են պետական իրավասու մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը, բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:

15. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

16. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ:

17. Սույն պայմանագրի 16-րդ կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

18. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև սույն պայմանագրի 3-րդ գլխով ամրագրված Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը:

19. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Կառուցապատողի կողմից միակողմանի` այդ մասին Մատակարարին տեղեկացնելու պայմանով.

3) Մատակարարի կողմից միակողմանի` Կառուցապատողի կողմից Միացման վճարը սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն չվճարելու կամ սույն պայմանագրի 10-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն այն հետ պահանջելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում` այդ մասին Կառուցապատողին նախապես տեղեկացնելու պայմանով:

20. Հանձնաժողովի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

21. Սույն պայմանագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոփոխություններ կարող են կատարվել գրավոր, պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, ԷՄՕԿ-ին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:

22. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը Կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

23. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

24. Կողմերը պարտավոր են գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը միմյանց հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ` սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով, կամ հանձնվել են առձեռն` ստացականով, եթե առանձին դեպքերի համար ԷՄՕԿ-ով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:

25. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման վավերապայմանների փոփոխության դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել միմյանց այդպիսի փոփոխության պահից 7 օրվա ընթացքում:

26. Այն դեպքում, երբ Կողմը գրավոր չի տեղեկացրել իր ծանուցման վայրի հասցեի փոփոխության մասին, ապա սույն պայմանագրում նշված ծանուցման վայրով ուղարկված փաստաթուղթը համարվում է պատշաճ ձևով հանձնված:

 

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

27. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են`

1) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարի մասին N 1 հավելվածը.

2) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների մասին N 2 հավելվածը.

3) Կառուցապատողի էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի մասին N 3 հավելվածը:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

    Մատակարար` Կառուցապատող`            Կառուցապատող`

_________________________________   __________________________________

 

    Գտնվելու վայրը`                     Գտնվելու վայրը (բնակության վայրը)`

_________________________________   __________________________________

Հեռախոս _________________________  Ծանուցման հասցեն`

__________________________________

Էլ. փոստ ________________________

ՀՎՀՀ ____________________________  Էլ. փոստ _________________________

Հ/հ _____________________________  Հեռախոս __________________________

Բանկ ____________________________  ՀՎՀՀ (իրավաբանական անձի դեպքում)

__________________________________

 

    Գործունեության լիցենզիա N           Բանկ _____________________________

__________________________________  Հ/հ ______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

    Կ. Տ.                               __________________________________

    (առկայության դեպքում)               (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հավելված N 1

Կառուցվող բազմաբնակարան շենքի

կամ կառուցապատվող թաղամասի

սպառման համակարգն էլեկտրական

ցանցին միացման պայմանագրի

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Միացման վճարի չափն է` _____________________________________________:

2. Միացման վճարը հաշվարկվել է համաձայն Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշման հավելվածի` _______________________ (կոնկրետ հղումը):

 

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ =

 

Վստ - մեծությունը, հաշվարկման կարգը (բանաձև), համապատասխան բաղադրիչները

Վլրաց - մեծությունը, համապատասխան բաղադրիչները

Վպահուստ - մեծությունը, համապատասխան բաղադրիչները

 

    Մատակարար`                         Կառուցապատող`

________________________________   ___________________________________

       (անուն, ազգանուն, պաշտոն)                (անուն, ազգանուն)

________________________________   ___________________________________

           (ստորագրություն)                      (ստորագրություն)

 

Հավելված N 2

Կառուցվող բազմաբնակարան շենքի

կամ կառուցապատվող թաղամասի

սպառման համակարգն էլեկտրական

ցանցին միացման պայմանագրի

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

    Մատակարար`                         Կառուցապատող`

________________________________   ___________________________________

       (անուն, ազգանուն, պաշտոն)                (անուն, ազգանուն)

________________________________   ___________________________________

           (ստորագրություն)                      (ստորագրություն)

 

Հավելված N 3

Կառուցվող բազմաբնակարան շենքի

կամ կառուցապատվող թաղամասի

սպառման համակարգն էլեկտրական

ցանցին միացման պայմանագրի

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԻԱԳԻԾ ՍԽԵՄԱՆ

 

    Մատակարար`                         Կառուցապատող`

________________________________   ___________________________________

       (անուն, ազգանուն, պաշտոն)                (անուն, ազգանուն)

________________________________   ___________________________________

           (ստորագրություն)                      (ստորագրություն)

 

(2-րդ հավելվածը լրաց. 21.12.07 թիվ 658-Ն, 30.05.12 թիվ 187-Ն, 31.05.17 թիվ 220-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի դեկտեմբերի 27-ի

N 358-Ն որոշմամբ հաստատված

էլեկտրական էներգիայի

մատակարարման և օգտագործման

կանոնների

 

ԿԱՐԳ

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են մատակարարի կողմից նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար (այսուհետ` միացման դիմում) սույն կանոնների 13.2 կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը Դիմող անձի հայեցողությամբ էլեկտրոնային եղանակով մատակարարին ներկայացնելու պայմանները:

2. Միացման դիմումներն էլեկտրոնային կարգով ներկայացվում են հետևյալ հասցեով` www.ena.am/nor_miacum:

3. Դիմող անձը միացման դիմումը սույն կարգի 2-րդ կետում նշված հասցեում լրացնելուց բացի մատակարարին է ուղարկում սույն կանոնների 13.2 կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված պատճենները` ԴՈԿ (DOC) ԴՈԿԻՔՍ (DOCX), ՊԻԴԻԷՖ (PDF), ՋՓԵԳ (JPEG) ֆորմատների ֆայլերի տեսքով:

4. Միացման դիմումը համարվում է ներկայացված մատակարարի կայքում մուտք լինելու օրը: Մատակարարի մոտ միացման դիմումը մուտքագրված լինելու փաստը հաստատվում է հետադարձ ծանուցմամբ` էլեկտրոնային համակարգում դիմումը գրանցելուց անմիջապես հետո, որը պարունակում է x-նիշանոց ծածկագիր:

5. Մատակարարը, միացման դիմումը ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն և դիմումն ընդունելու կամ մերժելու (ներկայացված տեղեկատվությունը կամ նյութերը (փաստաթղթերը) թերի լինելու դեպքում) մասին Դիմող անձին տեղեկացնում է դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով: Բացի այդ, դիմումի ուսումնասիրման արդյունքները պետք է արտածվեն նաև մատակարարի էլեկտրոնային համակարգում:

6. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ նախազգուշացում ստանալու դեպքում Դիմող անձը կարող է ուղարկել պակաս ներկայացված կամ ուղղված փաստաթղթերի տեսաներածված պատճենները:

7. Դիմող անձը սույն կարգի 6-րդ կետով նախատեսված անհրաժեշտ նոր փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է ի լրումն ներկայացված դիմումի` արդեն իսկ իրեն տրամադրված x-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

8. Դիմող անձը իրեն տրամադրված x-նիշանոց ծածկագրով կարող է մուտք գործել էլեկտրոնային համակարգ, որտեղ արտացոլված է հետևյալ տեղեկատվությունը`

1) միացման դիմումի համարը,

2) միացման դիմումի` մատակարարի էլեկտրոնային համակարգում ընդունված լինելու ամսաթիվը,

3) Դիմող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը),

4) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը,

5) միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ),

6) սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր,

7) փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովելու ամսաթիվը,

8) միացման վճարի վճարման առավելագույն ժամկետը` ներառյալ կանխավճարի կատարման առավելագույն ժամկետը,

9) այլ պայմաններ (այդպիսիք լինելու դեպքում):

(8-րդ կետը փոփ. 31.05.17 թիվ 220-Ն, 02.05.18 թիվ 140-Ն որոշումներ)

9. Մատակարարը, միացման վճարի վճարման վերջնաժամկետից (այդ թվում նաև` կանխավճարի կատարման վերջնաժամկետից) մեկ օր առաջ, վճարումը կատարելու մասին հիշեցում է ուղարկում Դիմող անձին` միացման դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով:

10. Միացման դիմումը ընդունված լինելու վերաբերյալ Դիմող անձին տեղեկացնելու օրվանից սկսած` մատակարարը սույն կանոններով նախատեսված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված միացման դիմումին:

(10-րդ կետը փոփ. 02.05.18 թիվ 140-Ն որոշում)

11. Միացման դիմումը մատակարարի էլեկտրոնային համակարգում ընդունվելու օրվանից հետո, սույն կանոններով նախատեսված կարգով և ժամկետում համապատասխան գործողություններն ավարտելուց հետո, մատակարարը դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով Դիմող անձին ներկայացնում է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր կնքելու առաջարկ` մատակարարի էլեկտրոնային համակարգում տեղադրելով միակողմանի ստորագրված պայմանագիրը:

(11-րդ կետը փոփ. 27.11.13 թիվ 405-Ն, 31.05.17 թիվ 220-Ն, 02.05.18 թիվ 140-Ն որոշումներ)

12. Միացման պայմանագրի բնօրինակը կնքվում է դիմումին կից ներկայացված այն փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք սույն կանոններով սահմանված կարգով մատակարարին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով:

13. Մատակարարը սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակներն անմիջապես տեղում համեմատում է դիմումին կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենների հետ` դրանց պատշաճ լինելու մեջ հավաստիանալու նպատակով, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են Դիմող անձին: Նշված փաստաթղթերի բնօրինակները չներկայացվելու դեպքում միացման պայմանագիրը չի կնքվում:

(3-րդ հավելվածը լրաց. 13.06.12 թիվ 208-Ն որոշում)

 

Հավելված 4

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի մայիսի 17-ի

N 161-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են էլեկտրամատակարարման անխուսափելի իրավիճակներում (այսուհետ` վթարային) իրավիճակներում Մատակարարի կողմից իրականացվող գործողությունների ծրագրերին ներկայացվող պահանջները և պայմանները, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություններ ունեցող սպառողներին այդ ծրագրերում ներառելու պայմանները:

2. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`

1) ավտոմատ բեռնաթափման ծրագիր`

համակարգի օպերատորի և մատակարարի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, համակարգային ավտոմատիկայի սարքերով կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող, էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր.

2) էլեկտրամատակարարման սահմանափակում`

ավտոմատ կամ կարգավարական բեռնաթափման ծրագրի համաձայն սնող գծի անջատում.

3) կարգավարական բեռնաթափման ծրագիր`

համակարգի օպերատորի և մատակարարի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, համակարգի կամ մատակարարի օպերատորի հրահանգով կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր.

4) սնող գծի անջատում`

համակարգային ավտոմատիկայի սարքերով կամ օպերատորի հրահանգով սպառողի էլեկտրամատակարարումը ապահովող էլեկտրահաղորդման գծի անջատում սնող կենտրոնից.

5) սնող կենտրոն`

էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող ընկերությունների բաշխիչ սարքավորում, ինչպես նաև մատակարարի 35, 110 կՎ ենթակայան, որտեղից իրականացվում է սպառողների էլեկտրամատակարարումը:

(2-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2.
Վթարային իրավիճակներում մատակարարի կողմից իրականացվող ծրագրերին ներկայացվող պահանջները

 

3. Վթարային իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումները իրականացվում են ավտոմատ բեռնաթափման և (կամ) կարգավարական բեռնաթափման ծրագրերով, որոնք համատեղ կազմում են համակարգի օպերատորը և Մատակարարը` ելնելով համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշներից, ինչպես նաև որոշակի սպառողների էլեկտրամատակարարման առաջնահերթության պայմաններից:

4. Ավտոմատ բեռնաթափման և կարգավարական բեռնաթափման ծրագրերում չեն ընդգրկվում կայանների սեփական կարիքների պահուստային էլեկտրասնումն ապահովող էլեկտրահաղորդման գծերը:

5. Ավտոմատ բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր կատարմամբ.

1) ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն ունեցող այն սպառողների նկատմամբ, որոնց էլեկտրամատակարարման սահմանափակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար իրական ու անխուսափելի վտանգի և որոնց համար տեխնիկական կանոնակարգերով չի նախատեսվում սպառողին պատկանող էլեկտրասնման անկախ աղբյուր, էլեկտրամատակարարման սահմանափակում չի կիրառվում: Այդ բոլոր սպառողների ամրագրված տեխնոլոգիական և վթարային հզորությունների գումարային արժեքների մեծությունը չպետք է գերազանցի համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշների հիման վրա համակարգի օպերատորի կողմից հաշվարկված մեծությունը.

2) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն ունեցող սպառողների անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և (կամ) անվտանգությունն ապահովող սնող գծի անջատումը կարող է իրականացվել ծրագրի վերջին հերթում.

3) էլեկտրամատակարարման սահմանափակում կիրառվում է մնացած բոլոր սպառողների նկատմամբ:

6. Սպառողները, որոնք, ըստ իրենց տեխնոլոգիաների կամ ծառայությունների բնույթի, պետք է պարտադիր կերպով ունենան էլեկտրասնման սեփական անկախ պահուստային աղբյուր, սահմանվում են Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով:

7. Ավտոմատ բեռնաթափման ծրագրերում ներառված բոլոր սպառողների էլեկտրամատակարարման պայմանագրերում գրառում է կատարվում կիրառվող հերթի վերաբերյալ:

8. Կարգավարական բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր կատարմամբ.

1) սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված սպառողների նկատմամբ, էլեկտրամատակարարման սահմանափակում կարող է կիրառվել միայն ծրագրի վերջում և օպերատիվ կարգով սպառողի համաձայնությունն ստանալուց հետո.

2) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն ունեցող սպառողների անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և (կամ) անվտանգությունն ապահովող սնող գծի անջատումը կարող են իրականացվել ծրագրի վերջին հերթում` առանց համաձայնեցման կամ նախազգուշացման.

3) առանց համաձայնեցման կամ նախազգուշացման էլեկտրամատակարարման սահմանափակում կիրառվում է մնացած բոլոր սպառողների նկատմամբ:

(8-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

9. Էլեկտրամատակարարման սահմանափակումները կիրառվում են սպառողներին այդ մասին անհապաղ տեղեկացնելու պայմանով: Սպառողների տեղեկացման ձևերը սահմանվում են էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրով:

10. Սույն կարգով իրականացվող էլեկտրամատակարարման սահմանափակումների անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամը:

11. Կրիտիկական (վթարային) իրավիճակների վերացման ընթացքում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվում է հետևյալ հերթականությամբ.

1) սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված սպառողների խումբ.

2) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների խումբ, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն ունեցող սպառողների խումբ` առնվազն միացնելով անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և (կամ) վթարային հզորությունն ապահովող սնող գիծը.

3) մնացած բոլոր սպառողները:

(11-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

12. Վթարային իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման վերաբերյալ որոշումը կայացնում է համակարգի օպերատորը: Այդ իրավիճակներում համակարգի օպերատորը կարող է կատարել անջատումներ` առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնելով մատակարարի օպերատորին:

13. Վթարային իրավիճակներում մատակարարի օպերատորը պարտավոր է համակարգի օպերատորի հրահանգով բաշխման ցանցում կատարել էլեկտրամատակարարման սահմանափակումներ:

14. Մատակարարի էլեկտրական ցանցում վթարային իրավիճակներում սպառողների էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման մասին որոշում կայացնում և իրականացնում է մատակարարի օպերատորը` սահմանափակումների ծավալների մասին տեղյակ պահելով համակարգի օպերատորին: Էլեկտրամատակարարումը վերականգնվում է համակարգի օպերատորի հետ համաձայնեցնելուց հետո:

15. Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունները ամրագրվում են սպառողի և մատակարարի համատեղ կազմած ակտում` համաձայն հավելվածի, որը հանդիսանում է էլեկտրամատակարարման պայմանագրի անբաժանելի մասը:

16. Յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, հիմք ընդունելով սպառողների հետ հաջորդ տարվա համար կնքված պայմանագրերը, համակարգի օպերատորը և մատակարարի օպերատորը համատեղ վերանայում են վթարային իրավիճակներում մատակարարի կողմից իրականացվող գործողությունների ծրագրերը, որոնք հաստատվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն:

 

Հավելված

 

ԱԿՏ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԹԱՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ

 

______________________________________________________________________

                         (ընկերության անվանումը)

______________________________________________________________________

                          (ընկերության հասցեն)

 

.__________________________________________________________________.

|Պայմանագրային|Տեխնոլոգիական|Վթարային    |Տեխնոլոգիական |Վթարային  |

|հզորությունը |հզորությունը |հզորությունը|գործընթացի    |հզորության|

|             |             |            |(ցիկլի)       |ապահովման |

|             |             |            |տևողությունը  |համար     |

|             |             |            |              |անհրաժեշտ |

|             |             |            |              |ժամանակը  |

|_____________|_____________|____________|______________|__________|

|     կՎտ     |      կՎտ    |     կՎտ    |     կՎտ      |  կՎտ     |

|_____________|_____________|____________|______________|__________|

|             |             |            |              |          |

.__________________________________________________________________.

 

1. Վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորություններ

 

._________________________________________________

|N   |Սնող   |Սնող|Սնող |Վթարային ամրագրում      |

|    |կենտրոն|գիծ |գծի  |________________________|

|    |       |    |բեռը,|էլեկտրա- |սնող   |սնող  |

|    |       |    |կՎտ  |ընդունիչ-|գծի վրա|գիծ,  |

|    |       |    |     |ներ,     |վթա-   |որի   |

|    |       |    |     |որոնց    |րային  |վրա   |

|    |       |    |     |էլեկտրա- |հզորու-|տեղա- |

|    |       |    |     |մատակա-  |թյունը,|փոխ-  |

|    |       |    |     |րարման   |կՎտ    |վում է|

|    |       |    |     |սահմանա- |       |վթա-  |

|    |       |    |     |փակումը  |       |րային |

|    |       |    |     |կարող է  |       |հզորու|

|    |       |    |     |հանգեցնել|       |թյունը|

|    |       |    |     |մարդկանց |       |      |

|    |       |    |     |կյանքի և |       |      |

|    |       |    |     |շրջակա   |       |      |

|    |       |    |     |միջավայրի|       |      |

|    |       |    |     |համար    |       |      |

|    |       |    |     |իրական ու|       |      |

|    |       |    |     |անխուսա- |       |      |

|    |       |    |     |փելի     |       |      |

|    |       |    |     |վտանգի   |       |      |

|    |       |    |     |         |       |      |

|    |       |    |     |         |       |      |

|    |       |    |     |         |       |      |

|____|_______|____|_____|_________|_______|______|

| 1  |   2   |  3 |  4  |    5    |   6   |   7  |

|____|_______|____|_____|_________|_______|______|

|ընդ.|       |    |     |         |       |      |

._________________________________________________

._______________________________________________________________.

|N   |Տեխնոլոգիական ամրագրում |Այլ հզորություն  |Ենթասպառող     |

|    |________________________|_________________|_______________|

|    |էլեկտրա- |սնող   |սնող  |հզորու-|օրական   |Ընդհա-|տեխնոլո-|

|    |ընդունիչ-|գծի վրա|գիծ,  |թյունը,|էլեկտրա- |նուր  |գիական  |

|    |ներ,     |տեխնոլո|որի   |կՎտ    |սպառումը,|բեռը, |և  վթա- |

|    |որոնց    |գիական |վրա   |       |կՎտժ     |կՎտ   |րային   |

|    |էլեկտրա- |հզորու-|տեղա- |       |         |      |ամրա-   |

|    |մատակա-  |թյունը,|փոխ-  |       |         |      |գրված   |

|    |րարման   |կՎտ    |վում է|       |         |      |հզորու- |

|    |սահմանա- |       |վթա-  |       |         |      |թյուն,  |

|    |փակումը  |       |րային |       |         |      |կՎտ     |

|    |կարող է  |       |հզորու|       |         |      |        |

|    |հանգեցնել|       |թյունը|       |         |      |        |

|    |մարդկանց |       |      |       |         |      |        |

|    |կյանքի և |       |      |       |         |      |        |

|    |շրջակա   |       |      |       |         |      |        |

|    |միջավայրի|       |      |       |         |      |        |

|    |համար    |       |      |       |         |      |        |

|    |իրական ու|       |      |       |         |      |        |

|    |անխուսա- |       |      |       |         |      |        |

|    |փելի     |       |      |       |         |      |        |

|    |վտանգի   |       |      |       |         |      |        |

|    |         |       |      |       |         |      |        |

|    |         |       |      |       |         |      |        |

|    |         |       |      |       |         |      |        |

|____|_________|_______|______|_______|_________|______|________|

| 1  |    8    |   9   |   10 |   11  |   12    |  13  |   14   |

|____|_________|_______|______|_______|_________|______|________|

|ընդ.|         |       |      |       |         |      |        |

._______________________________________________________________.

 

2. Հզորություն, որը ենթակա է անջատման

 

.____________________________________________________________________.

|N   |սնող   |սնող |սնող  |սնող գծի վրա |սնող գիծ,|անջատման |նշումներ|

|    |կենտրոն|գիծ  |գծի   |տեխնոլոգիական|որի վրա է|ենթակա   |        |

|    |       |     |բեռը, |և  վթարային  |տեղափոխ- |հզորու-  |        |

|    |       |     |կՎտ   |ամրագրված    |վում     |թյունը,  |        |

|    |       |     |      |հզորություն- |ամրագրված| կՎտ     |        |

|    |       |     |      |ների գումարը,|հզորու-  |         |        |

|    |       |     |      |կՎտ          |թյունը   |         |        |

|____|_______|_____|______|_____________|_________|_________|________|

| 1  |   2   |  3  |   4  |      5      |   6     |   7     |   8    |

|____|_______|_____|______|_____________|_________|_________|________|

|ընդ.|       |     |      |             |         |         |        |

.____________________________________________________________________.

 

3. Հզորություն, որը ենթակա չէ անջատման մինչև տեխնոլոգիական գործընթացի տևողության և վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածի ավարտը

 

.____________________________________________________________________.

|N   |սնող   |սնող|առավելագույն |վթարային     |տեխնոլոգիական|նշումներ|

|    |կենտրոն|գիծ |հզորությունը |ամրագրված    |ամրագրված    |        |

|    |       |    |սնող գծի վրա,|հզորությունը,|հզորությունը,|        |

|    |       |    |   կՎտ       |    կՎտ      |    կՎտ      |        |

|    |       |    |             |             |             |        |

|    |       |    |             |             |             |        |

|    |       |    |             |             |             |        |

|____|_______|____|_____________|_____________|_____________|________|

| 1  |   2   |  3 |      4      |      5      |     6       |   7    |

|____|_______|____|_____________|_____________|_____________|________|

|ընդ.|       |    |             |             |             |        |

.____________________________________________________________________.

 

    _____________________________     «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի

(ընկերության անվանումը)

 

    Տնօրեն_________________________    Տնօրեն_________________________

          (ստորագրություն,                   (ստորագրություն,

          անուն, ազգանուն)                   անուն, ազգանուն)

    ____ _________________ 201__ թ.      ____ ________________ 201__ թ.

 

(4-րդ հավելվածը լրաց. 17.05.17 թիվ 161-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
27.12.2006
N 358-Ն
Որոշում