Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20227.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 օգոստոսի 2021 թվականի N 227

 

ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՆՁՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը աշխատում է այլ պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունում, որի հետ ՀՀ-ն ունի կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր, ցանկանում է իրացնել իր իրավունքը և կրկնակի անգամ հարկ չվճարել, կամ եկամտի հարկի նվազեցում կատարել, կամ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում ստանալ: Ի՞նչ ժամկետներում, ինչպիսի՞ ձևաչափով և ի՞նչ տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր պետք է ներկայացվեն հարկային մարմին, որպեսզի վերոնշյալ ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվեն պայմանագրով և օրենքով նախատեսված կրկնակի հարկումը բացառելու մասին համապատասխան դրույթները:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից դուրս ստացված կամ ստացման ենթակա` շահութահարկի և եկամտային հարկի հարկման օբյեկտները ներառվում են այդ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` համապատասխան հարկատեսակով հարկման օբյեկտի մեջ և ենթակա են հարկման ՀՀ-ում օրենսգրքով սահմանված կարգով, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկման նպատակով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող հարկման օբյեկտների գծով հաշվարկված հարկերի գումարները նվազեցվում են համապատասխան հարկերի այն գումարների չափերով, որոնք այդ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից գանձվել են օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հարկերի գումարները նվազեցվում են օտարերկրյա պետություններում ձևավորվող հարկման օբյեկտներից օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափով հաշվարկվող համապատասխան հարկերի գումարները չգերազանցող չափերով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն նվազեցման ենթակա շահութահարկի կամ եկամտային հարկի գումարը գերազանցում է տվյալ հաշվետու տարվա արդյունքներով առաջացած` համապատասխանաբար շահութահարկի կամ եկամտային հարկի պարտավորությունը, ապա հարկերի գերազանցող գումարները ենթակա են նվազեցման կազմակերպության կամ ֆիզիկական անձի հաջորդ հաշվետու տարիների համապատասխան հարկատեսակի պարտավորություններից,

- 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար` ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների,

- 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,

- 150-րդ հոդվածով սահմանված են եկամտային հարկի դրույքաչափերը,

- 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված դեպքերում հաշվետու տարում ստացված հարկման բազայից եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից օտարերկրյա պետությունում ստացվող եկամուտները ներառվում են ֆիզիկական անձի եկամտային հարկով հարկման օբյեկտի մեջ: Ընդ որում, ֆիզիկական անձի կողմից ստացված եկամուտների մասով օտարերկրյա պետությունում գանձված հարկի գումարները ենթակա են նվազեցման այդ եկամուտների գծով ՀՀ-ում հաշվարկված եկամտային հարկի գումարներից` օրենսգրքի 20-րդ հոդվածին համապատասխան:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. N 300-Ն հրամանի N 3 հավելվածով հաստատված` եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի 3-րդ բաժնի (Տարեկան եկամտային հարկի հաշվարկ) [3.6] և [3.7] տողերում նշվում են այլ պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) հարկը (օտարերկրյա պետության հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և հարկի այն գումարը, որի չափով ՀՀ օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտային հարկը, իսկ [3.8] տողում լրացվում է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարը (տող[3.8]=տող[3.5]+տող[3.7]):

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.08.2021
N 227
Իրազեկման թերթիկ