Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2021 թվականի թիվ 15-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Նախադպրոցական հիմնարկների մասին» Ձև 85-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 194-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 60-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«4. Երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային բաշխվածության.

 

._________________________________________________________________________.

|Տողի|                    |Ընդա-|նրանցից` ըստ տարիքի         |Երեխաների   |

|հա- |                    |մենը |____________________________|ընդհանուր   |

|մարը|                    |     |0-|1-|2-|3-|4-|5-|նրանցից   |թվաքանակից  |

|    |                    |     |1 |2 |3 |4 |5 |6 |մինչև     |սովորում են |

|    |                    |     |  |  |  |  |  |  |սեպտեմբերի|հանրակրթական|

|    |                    |     |  |  |  |  |  |  |1-ը կլրանա|դպրոցի 1-ին |

|    |                    |     |  |  |  |  |  |  |__________|դասարանի    |

|    |                    |     |  |  |  |  |  |  |6   |7    |ծրագրով     |

|____|____________________|_____|__|__|__|__|__|__|____|_____|____________|

| 1  |        2           |  3  |4 |5 |6 |7 |8 |9 | 10 | 11  |     12     |

|____|____________________|_____|__|__|__|__|__|__|____|_____|____________|

|401 |Երեխաների թվաքանակը |     |  |  |  |  |  |  |    |     |            |

|    |տարեվերջին          |     |  |  |  |  |  |  |    |     |            |

|____|____________________|_____|__|__|__|__|__|__|____|_____|____________|

|402 |այդ թվում`          |     |  |  |  |  |  |  |    |     |            |

|    |աղջիկներ            |     |  |  |  |  |  |  |    |     |            |

._________________________________________________________________________.

«,

 

2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

3) Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«9. Երեխաների ընդհանուր թվաքանակը տարեվերջին լրացվում է սյունակ 3-ում, իսկ սյունակներ 4-11-ում` նրանց թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի:

10. Սյունակ 12-ում լրացվում է հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի ծրագրով սովորող երեխաների թվաքանակը:»,

4) Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի 9-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
16.08.2021
N 15-Ն
Որոշում