Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐ ...

 

 

040.1157.231018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1157-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 18-ի

N 1157-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի  | Անվանումը  |  Տեխնիկական   |Չափի|Քանակը|Ծագման| Արժեքը   |

|ը/կ|ծածկագիրը`|            |  բնութագիրը   |միա-|      |երկիրը| (դրամ)   |

|   |10 նիշի   |            |               |վորը|      |      |          |

|   |մակարդակով|            |               |    |      |      |          |

|___|__________|____________|_______________|____|______|______|__________|

|1. |8462411008|Մամլիչ`     |SACMI PTV019B  |հատ |     1|Իտալիա|344404200 |

|   |          |ալյումինե   |               |    |      |Իսպան-|          |

|   |          |խցանների    |               |    |      |իա,   |          |

|   |          |արտադրության|               |    |      |Չինաս-|          |

|   |          |համար       |               |    |      |տան   |          |

|___|__________|____________|_______________|____|______|______|__________|

|2. |8428320000|Շերեփավոր   |SACMI EhPA 0003|հատ |     1|Իտալիա|   6742400|

|   |          |ուղղահայաց  |               |    |      |Իսպան-|          |

|   |          |էլեվատոր    |               |    |      |իա,   |          |

|   |          |            |               |    |      |Չինաս-|          |

|   |          |            |               |    |      |տան   |          |

|___|__________|____________|_______________|____|______|______|__________|

|3. |8418690008|Սառնարանային|PIՕVAN F00017GA|կգ  |   645|Իտալիա|   7374500|

|   |          |սարքավորում |               |    |      |Իսպան-|          |

|   |          |չիլլեր      |               |    |      |իա,   |          |

|   |          |            |               |    |      |Չինաս-|          |

|   |          |            |               |    |      |տան   |          |

|___|__________|____________|_______________|____|______|______|__________|

|4. |8418690008|Սառնարանային|PIՕVAN FM5020GA|կգ  |   830|Իտալիա|   9872800|

|   |          |սարքավորում |               |    |      |Իսպան-|          |

|   |          |չիլլեր      |               |    |      |իա,   |          |

|   |          |            |               |    |      |Չինաս-|          |

|   |          |            |               |    |      |տան   |          |

|___|__________|____________|_______________|____|______|______|__________|

|5. |7309009000|Չժանգոտվող  |SACMI SIST0000 |կգ  |   430|Իտալիա|   5267500|

|   |          |մետաղից     |               |    |      |Իսպան-|          |

|   |          |տարա`       |               |    |      |իա,   |          |

|   |          |ալյումինե   |               |    |      |Չինաս-|          |

|   |          |խցանների    |               |    |      |տան   |          |

|   |          |պահպանման   |               |    |      |      |          |

|   |          |համար 2000 լ|               |    |      |      |          |

|   |          |տարողությամբ|               |    |      |      |          |

|___|__________|____________|_______________|____|______|______|__________|

|6. |7606122008|Ալյումինե   |0,215 մմ       |կգ  |520000|Իտալիա|1350000000|

|   |          |համաձուլ-   |ալյումինե      |    |      |Իսպան-|          |

|   |          |վածքից      |թերթեր`        |    |      |իա,   |          |

|   |          |թերթեր      |ներկված,       |    |      |Չիանս,|          |

|   |          |ներկված,    |լաքապատված,    |    |      |տան   |          |

|   |          |լաքապատված, |տպագրված       |    |      |      |          |

|   |          |տպագրված    |               |    |      |      |          |

|___|__________|_______________________________________________|__________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ  |                                               |1723661400|

._________________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 30.05.2019 թիվ 668-Ա, 18.08.2021 թիվ 1366-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.10.2018
N 1157-Ա
Որոշում