Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԴ/39604/02/19

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/39604/02/19   2021 թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Ասան Մուրզագալիևի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Ասան Մուրզագալիևից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 248.384 ՀՀ դրամ, որից 240.000 ՀՀ դրամը` որպես Վիկտոր Ոսկանյանին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, 7.200 ՀՀ դրամը` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի փոխհատուցման հետ կապված ծախս, իսկ 1.184 ՀՀ դրամը 31.10.2019 թվականից մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, ինչպես նաև խնդրել է 240.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` հաշվարկը սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից: Հայցապահանջի բավարարման դեպքում խնդրել է Ասան Մուրզագալիևից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 55.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Միաժամանակ, խնդրել է բռնագանձել 4.968 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Մ. Հարթենյան) 15.06.2020 թվականի որոշմամբ Բյուրոյի անունից ներկայացված միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է և վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնվել է, միաժամանակ Դատարանի 10.04.2020 թվականի վճռի դեմ Բյուրոյի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.07.2020 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Փիրուզա Վարդանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2016 թվականի թիվ ՀՕ-32-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ և 66-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը, 51-րդ հոդվածը, 55-րդ հոդվածի 3-րդ մասը, 368-րդ հոդվածի 4-րդ մասը, 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 371-րդ հոդվածի 5-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետը, նույն հոդվածի 2-րդ մասը, 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 5-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես` 21.05.2020 թվականի Բյուրոյի խորհրդի թիվ 15-Ա որոշմամբ` հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը և ղեկավարվելով Բյուրոյի կանոնադրությամբ` որոշում է կայացվել Վաղինակ Եղիազարյանին 01.06.2020 թվականից նշանակել Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում` Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված ժամկետով:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության խախտելով բողոքաբերի դատարանի մատչելիության իրավունքը: Միաժամանակ դատարանը նշված գործով դրսևորել է կամայական վերաբերմունք, ներկայացված ապացույցների հիման վրա հանգել է այնպիսի հետևությունների, որոնք չեն բխում օրենքի պահանջներից և որ ամենակարևորն է խաթարում են հայցվորի դատարանի մատչելիության իրավունքը, դրանով իսկ լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնելով հայցվոր ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրացման ճանապարհին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ և 66-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձն իր կարգավիճակն հավաստող ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի դատարան` դատական ներկայացուցչություն իրականացնելու համար:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում

(տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` անձինք, որոնք` վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան և ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ նույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:

Վերը նշված հոդվածների բովանդակության համադրումից հետևում է, որ իրավաբանական անձին օրենքով կամ դրա կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք գործը կարող են վարել անձամբ կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի: Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք իրենց լիազորությունները պետք է հավաստեն բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածը սահմանում է գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթերը:

Այսպիսով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են` ֆիզիկական անձի` ոչ փաստաբանին տված լիազորագրով` վավերացված նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից. իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաև համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի` սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով. փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

Այսինքն` երբ իրավաբանական անձին դատարանում ներկայացնում է փաստաբանը, ապա դատարանն ընդունում է վերջինիս լիազորությունը, եթե վերջինիս կողմից ներկայացված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին և պարունակում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նշված անհրաժեշտ լիազորությունները: Իսկ այն դեպքում, երբ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի ներկայանում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձը (անձինք) ապա վերջինս պետք է դատարանին ներկայացնի իր կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթղթեր, որոնք համապատասխանում են տվյալ իրավաբանական անձի գործունեությանը կարգավորող օրենքին և նորմատիվ իրավական ակտերին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Բյուրոյի ներկայացուցիչ Ելենա Կարապետյանը 18.05.2020 թվականին` Դատարանի 10.04.2020 թվականի վճռի դեմ, ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 5-13): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 15.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Բյուրոյի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է փաստաբան Ելենա Կարապետյանը, քաղաքացիական գործում առկա է որպես Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի կողմից փաստաբան Ելենա Կարապետյանին 14.10.2019 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր, ինչը, սակայն, Ելենա Կարապետյանի` վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող ապացույց չի կարող գնահատվել այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքին կից կամ քաղաքացիական գործում առկա չէ Վահան Ավետիսյանի` Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հաստատող որևէ փաստաթուղթ: Քաղաքացիական գործում առկա է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի խորհրդի` Վահան Ավետիսյանին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշման պատճենը, ինչը չի կարող դիտվել որպես Վահան Ավետիսյանի` Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ այն հիմնավորմամբ, որ առկա չէ ընկերությունների իրավահաջորդության փաստը հիմնավորող ապացույց:

Ինչ վերաբերում է քաղաքացիական գործում առկա «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կանոնադրության առաջին էջի և Բյուրոյի թիվ 1 գրանցման վկայականի պատճեններին, ապա Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վերոնշյալ փաստաթղթերը որևէ կերպ չեն արտահայտում Բյուրոյի` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի իրավահաջորդը հանդիսանալու փաստը:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը ստորագրվել է այն ստորագրելու իրավասություն չունեցող անձի կողմից, որպիսի պայմաններում այն ենթակա է վերադարձման (հատոր 2-րդ, գ.թ. 15-18):

Բյուրոյի ներկայացուցիչ Ելենա Կարապետյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան և բողոքին կից ներկայացրել է Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն նշանակելու մասին» թիվ 15-Ա որոշումը, համաձայն որի Վաղինակ Եղիազարյանը 01.06.2020 թվականին նշանակվել է Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում, և www.cba.am և www.appa.am կայքերից կատարված քաղվածքները, որում որպես Բյուրոյի ղեկավար նշված է Վաղինակ Եղիազարյանը: Միաժամանակ բողոքին կից ներկայացվել է Բյուրոյի` ի դեմս տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից` 02.06.2020 թվականից մինչև 31.12.2020 թվականը, Ելենա Կարապետյանի անունով տրված լիազորագիրը, համաձայն որի` վերջինս լիազորվում է նաև բողոքարկել դատական ակտերը (հատոր 2-րդ, գ.թ. 33-36):

Վերաքննիչ դատարանը, 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, պատճառաբանել է, որ ապահովագրական ընկերության ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները ծագում են Կենտրոնական բանկի կողմից գրանցում ստանալու պահից, որպիսի պայմաններում Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, քանի որ տվյալ փաստաթուղթը որևէ կերպ չի արտահայտում դրանում ամրագրված որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցելու փաստը և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ ներկայացնելու լիազորությունը:

Ինչ վերաբերում է բողոքին կից ներկայացված www.cba.am և www.appa.am պաշտոնական ինտերնետային կայքէջերից արտատպված տեղեկատվությանը, ըստ որոնց Բյուրոյի ղեկավարն է Վաղինակ Եղիազարյանը, ապա դրանք ևս չեն դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, քանի որ դրանց բովանդակությունից որևէ կերպ չի բխում Բյուրոյի խորհրդի` Վաղինակ Եղիազարյանին Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու 21.05.2020 թվականի որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու փաստը, ինչպես նաև Բյուրոյի գործադիր տնօրենի` օրենքով կամ կանոնադրությամբ Բյուրոն ներկայացնելու լիազորությունը (հատոր 2-րդ, գ.թ. 38-41):

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպես` բոլոր դեպքերում փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով, ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր է պահանջվում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ընդհանրական կարգով սահմանում է օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունների հավաստման մասին հղում անելով համապատասխան փաստաթղթին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական կողմի` դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը, ինչպես նաև դատավարական կողմը, կարող են ստուգել ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար, արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է թե ոչ: Օրենքով սահմանված կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված լիազորագիրը, լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողություններ:

Այսպես, դատավարական կողմ հանդիսացող ֆիզիկական անձի օրինական ներկայացուցչի կարգավիճակը կարող է պայմանավորված լինել ներկայացվողի տարիքով, հիվանդությամբ, հաշմանդամությամբ կամ օրենքով նախատեսված այլ հանգամանքներով: Դատավարական կողմ հանդիսացող իրավաբանական անձի դեպքում, երբ դատարանում գործը վարում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, ապա յուրաքանչյուր դեպքում, կախված այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտներից ով է կրում իրավաբանական անձի շահերն ի պաշտոնե ներկայացնելու լիազորություն, այդ լիազորությունները պետք է հավաստվեն ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այնպես էլ տվյալ իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համապատասխան փաստաթղթերով:

Վերլուծելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն հարցի շուրջ, որ Բյուրոյի ներկայացուցչի կողմից ներկայացրած Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, անհիմն է, քանի որ Բյուրոյի ներկայացուցիչը 01.07.2020 թվականին կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք պահպանել է իր վրա դրված օրենսդրական պահանջը` բողոքին կից ներկայացրել է իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված նորմատիվ իրավական ակտից մեջբերված բազմաթիվ հոդվածներին և դրանց չառնչվող, վերացական ու ընդհանրական բնույթ կրող հիմնավորումներին, ապա Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում դրանց առանձին-առանձին հերքմանը, քանի որ դրանք բացարձակապես կապ չունեն իրավական խնդրի հետ և ընդամենը արտահայտում են բողոք բերած անձի զգայական վերաբերմունքը դատարանի և դատական ակտի նկատմամբ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԴ/39604/02/19 քաղաքացիական գործով 23.07.2021

թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ

մասերի վերաբերյալ

 

23.07.2021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հուլիսի 23-ին գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Բյուրոյի ընդդեմ Ասան Մուրզագալիևի` գումար բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Ասան Մուրզագալիևից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 248.384 ՀՀ դրամ, որից 240.000 ՀՀ դրամը` որպես Վիկտոր Ոսկանյանին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, 7.200 ՀՀ դրամը` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի փոխհատուցման հետ կապված ծախս, իսկ 1.184 ՀՀ դրամը 31.10.2019 թվականից մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, ինչպես նաև խնդրել է 240.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` հաշվարկը սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից: Հայցապահանջի բավարարման դեպքում խնդրել է Ասան Մուրզագալիևից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 55.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Միաժամանակ, խնդրել է բռնագանձել 4.968 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Մ. Հարթենյան) 15.06.2020 թվականի որոշմամբ Բյուրոյի անունից ներկայացված միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է և վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնվել է, միաժամանակ Դատարանի 10.04.2020 թվականի վճռի դեմ Բյուրոյի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.07.2020 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Փիրուզա Վարդանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2016 թվականի թիվ ՀՕ-32-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ և 66-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը, 51-րդ հոդվածը, 55-րդ հոդվածի 3-րդ մասը, 368-րդ հոդվածի 4-րդ մասը, 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 371-րդ հոդվածի 5-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետը, նույն հոդվածի 2-րդ մասը, 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 5-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես` 21.05.2020 թվականի Բյուրոյի խորհրդի թիվ 15-Ա որոշմամբ` հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը և ղեկավարվելով Բյուրոյի կանոնադրությամբ` որոշում է կայացվել Վաղինակ Եղիազարյանին 01.06.2020 թվականից նշանակել Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում` Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված ժամկետով:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության խախտելով բողոքաբերի դատարանի մատչելիության իրավունքը: Միաժամանակ դատարանը նշված գործով դրսևորել է կամայական վերաբերմունք, ներկայացված ապացույցների հիման վրա հանգել է այնպիսի հետևությունների, որոնք չեն բխում օրենքի պահանջներից և որ ամենակարևորն է խաթարում են հայցվորի դատարանի մատչելիության իրավունքը, դրանով իսկ լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնելով հայցվոր ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրացման ճանապարհին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ և 66-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձն իր կարգավիճակն հավաստող ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի դատարան` դատական ներկայացուցչություն իրականացնելու համար:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` անձինք, որոնք` վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան և ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ նույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:

Վերը նշված հոդվածների բովանդակության համադրումից հետևում է, որ իրավաբանական անձին օրենքով կամ դրա կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք գործը կարող են վարել անձամբ կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի: Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք իրենց լիազորությունները պետք է հավաստեն բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածը սահմանում է գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթերը:

Այսպիսով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են` ֆիզիկական անձի` ոչ փաստաբանին տված լիազորագրով` վավերացված նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից. իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաև համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի` սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով. փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

Այսինքն` երբ իրավաբանական անձին դատարանում ներկայացնում է փաստաբանը, ապա դատարանն ընդունում է վերջինիս լիազորությունը, եթե վերջինիս կողմից ներկայացված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին և պարունակում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նշված անհրաժեշտ լիազորությունները: Իսկ այն դեպքում, երբ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի ներկայանում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձը (անձինք) ապա վերջինս պետք է դատարանին ներկայացնի իր կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթղթեր, որոնք համապատասխանում են տվյալ իրավաբանական անձի գործունեությանը կարգավորող օրենքին և նորմատիվ իրավական ակտերին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Բյուրոյի ներկայացուցիչ Ելենա Կարապետյանը 18.05.2020 թվականին` Դատարանի 10.04.2020 թվականի վճռի դեմ, ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 5-13): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 15.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Բյուրոյի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է փաստաբան Ելենա Կարապետյանը, քաղաքացիական գործում առկա է որպես Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի կողմից փաստաբան Ելենա Կարապետյանին 14.10.2019 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր, ինչը, սակայն, Ելենա Կարապետյանի` վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող ապացույց չի կարող գնահատվել այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքին կից կամ քաղաքացիական գործում առկա չէ Վահան Ավետիսյանի` Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հաստատող որևէ փաստաթուղթ: Քաղաքացիական գործում առկա է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի խորհրդի` Վահան Ավետիսյանին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշման պատճենը, ինչը չի կարող դիտվել որպես Վահան Ավետիսյանի` Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ այն հիմնավորմամբ, որ առկա չէ ընկերությունների իրավահաջորդության փաստը հիմնավորող ապացույց:

Ինչ վերաբերում է քաղաքացիական գործում առկա «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կանոնադրության առաջին էջի և Բյուրոյի թիվ 1 գրանցման վկայականի պատճեններին, ապա Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վերոնշյալ փաստաթղթերը որևէ կերպ չեն արտահայտում Բյուրոյի` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի իրավահաջորդը հանդիսանալու փաստը:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը ստորագրվել է այն ստորագրելու իրավասություն չունեցող անձի կողմից, որպիսի պայմաններում այն ենթակա է վերադարձման (հատոր 2-րդ, գ.թ. 15-18):

Բյուրոյի ներկայացուցիչ Ելենա Կարապետյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան և բողոքին կից ներկայացրել է Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն նշանակելու մասին» թիվ 15-Ա որոշումը, համաձայն որի Վաղինակ Եղիազարյանը 01.06.2020 թվականին նշանակվել է Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում, և www.cba.am և www.appa.am կայքերից կատարված քաղվածքները, որում որպես Բյուրոյի ղեկավար նշված է Վաղինակ Եղիազարյանը: Միաժամանակ բողոքին կից ներկայացվել է Բյուրոյի` ի դեմս տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից` 02.06.2020 թվականից մինչև 31.12.2020 թվականը, Ելենա Կարապետյանի անունով տրված լիազորագիրը, համաձայն որի` վերջինս լիազորվում է նաև բողոքարկել դատական ակտերը (հատոր 2-րդ, գ.թ. 33-36):

Վերաքննիչ դատարանը, 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, պատճառաբանել է, որ ապահովագրական ընկերության ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները ծագում են Կենտրոնական բանկի կողմից գրանցում ստանալու պահից, որպիսի պայմաններում Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, քանի որ տվյալ փաստաթուղթը որևէ կերպ չի արտահայտում դրանում ամրագրված որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցելու փաստը և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ ներկայացնելու լիազորությունը:

Ինչ վերաբերում է բողոքին կից ներկայացված www.cba.am և www.appa.am պաշտոնական ինտերնետային կայքէջերից արտատպված տեղեկատվությանը, ըստ որոնց Բյուրոյի ղեկավարն է Վաղինակ Եղիազարյանը, ապա դրանք ևս չեն դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, քանի որ դրանց բովանդակությունից որևէ կերպ չի բխում Բյուրոյի խորհրդի` Վաղինակ Եղիազարյանին Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու 21.05.2020 թվականի որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու փաստը, ինչպես նաև Բյուրոյի գործադիր տնօրենի` օրենքով կամ կանոնադրությամբ Բյուրոն ներկայացնելու լիազորությունը (հատոր 2-րդ, գ.թ. 38-41):

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպես` բոլոր դեպքերում փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով, ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր է պահանջվում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ընդհանրական կարգով սահմանում է օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունների հավաստման մասին հղում անելով համապատասխան փաստաթղթին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական կողմի` դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը, ինչպես նաև դատավարական կողմը, կարող են ստուգել ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար, արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է թե ոչ: Օրենքով սահմանված կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված լիազորագիրը, լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողություններ:

Այսպես, դատավարական կողմ հանդիսացող ֆիզիկական անձի օրինական ներկայացուցչի կարգավիճակը կարող է պայմանավորված լինել ներկայացվողի տարիքով, հիվանդությամբ, հաշմանդամությամբ կամ օրենքով նախատեսված այլ հանգամանքներով: Դատավարական կողմ հանդիսացող իրավաբանական անձի դեպքում, երբ դատարանում գործը վարում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, ապա յուրաքանչյուր դեպքում, կախված այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտներից ով է կրում իրավաբանական անձի շահերն ի պաշտոնե ներկայացնելու լիազորություն, այդ լիազորությունները պետք է հավաստվեն ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այնպես էլ տվյալ իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համապատասխան փաստաթղթերով:

Վերլուծելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն հարցի շուրջ, որ Բյուրոյի ներկայացուցչի կողմից ներկայացրած Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, անհիմն է, քանի որ Բյուրոյի ներկայացուցիչը 01.07.2020 թվականին կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք պահպանել է իր վրա դրված օրենսդրական պահանջը` բողոքին կից ներկայացրել է իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված նորմատիվ իրավական ակտից մեջբերված բազմաթիվ հոդվածներին և դրանց չառնչվող, վերացական ու ընդհանրական բնույթ կրող հիմնավորումներին, ապա Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում դրանց առանձին-առանձին հերքմանը, քանի որ դրանք բացարձակապես կապ չունեն իրավական խնդրի հետ և ընդամենը արտահայտում են բողոք բերած անձի զգայական վերաբերմունքը դատարանի և դատական ակտի նկատմամբ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: (...)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ և 66-րդ հոդվածների այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, ու Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացրել է նույն որոշման պատճառաբանություններով:

Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ և 66-րդ հոդվածների խախտումներ վերագրելու համար:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ և 66-րդ հոդվածների խախտումներ է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ`

- «դատավարական կողմի` դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը, ինչպես նաև դատավարական կողմը, կարող են ստուգել ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար, արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է թե ոչ: Օրենքով սահմանված կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված լիազորագիրը, լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողություններ»,

- «Բյուրոյի ներկայացուցիչը 01.07.2020 թվականին կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք պահպանել է իր վրա դրված օրենսդրական պահանջը` բողոքին կից ներկայացրել է իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերը»:

Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ և 66-րդ հոդվածների այնպիսի խախտումներ թույլ տալը վերագրելու համար, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, իսկ դրա հիմքով` դատական ակտը վերացնելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում առկա չէ լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում` օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել ինչպես անձամբ` ստորագրելով բողոքը, այնպես էլ` փաստաբանի միջոցով` գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարելով իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված անձի:

Բողոքը գործին մասնակցող անձ-իրավաբանական անձի կողմից անձամբ ներկայացվելու դեպքում այն կարող է ստորագրվել օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձի կողմից, ով նույն օրենսգրքի իմաստով հանդիսանում է գործին մասնակցող անձ-իրավաբանական անձի ի պաշտոնե ներկայացուցիչը: Ընդ որում, վերջինս պարտավոր է դատարանին ներկայացնել ի պաշտոնե ներկայացուցչի` իր լիազորությունները հաստատող` իր կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

Բողոքը գործին մասնակցող անձ-իրավաբանական անձի ներկայացուցչի` փաստաբանի կողմից ներկայացվելու դեպքում վերջինս պետք է բողոքին պարտադիր կցի իր լիազորությունը հավաստող փաստաթուղթը` հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը, եթե գործում այն առկա չէ:

Նշված օրենսդրական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ եթե բողոքը ներկայացվում է գործին մասնակցող անձ-իրավաբանական անձի ներկայացուցչի` փաստաբանի կողմից, ապա վերջինս, բացի իրեն հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը կցելուց, պետք է բողոքին նաև պարտադիր կցի իրեն լիազորագիրը տված` գործին մասնակցող անձ-իրավաբանական անձի ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատող` նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Հակառակ պարագայում ստացվում է, որ բողոքն ստորագրել է «բողոք բերող անձի ներկայացուցիչը», ով չի ներկայացրել իր լիազորությունը հավաստող պատշաճ փաստաթուղթը:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մեջ նշված առաջին շարժառիթին` կարծում եմ, որ այն անհիմն է և չի բխում վերը նշված իրավական նորմերի պահանջներից և դրանց վերլուծությունից:

 

Հաշվի առնելով վերը նշվածը` ցանկանում եմ անդրադառնալ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մեջ նշված երկրորդ շարժառիթին, և հայտնել դրա վերաբերյալ իմ անհամաձայնությունը հետևյալ պատճառաբանությամբ.

Տվյալ դեպքում սույն գործով վերաքննիչ բողոքն ստորագրել է Ելենա Կարապետյանը` որպես Բյուրոյի ներկայացուցիչ: Կրկին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի գործադիր տնօրենի կողմից նաև Ելենա Կարապետյանին տրված` նաև դատական ակտը բողոքարկելու համար լիազորությունը հավաստող ապացույցը` լիազորագիրը: Մինչդեռ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել, ինչպես նաև քաղաքացիական գործում առկա չէ Վաղինակ Եղիազարյանի` Բյուրոն ի պաշտոնե ներկայացնելու իրավասություն ունենալու վերաբերյալ ապացույցը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթուղթը: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված` Վաղինակ Եղիազարյանին Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշմանը, ապա նշված ապացույցը չի կարող բավարար հիմք հանդիսանալ Վաղինակ Եղիազարյանին` Բյուրոն ի պաշտոնե ներկայացնելու իրավասություն ունեցող համարելու համար, քանի որ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել, ինչպես նաև քաղաքացիական գործում առկա չէ Վաղինակ Եղիազարյանին Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշումն ուժի մեջ մտած լինելու փաստը հավաստող ապացույցը` ՀՀ կենտրոնական բանկի կողմից այն գրանցված լինելը, որի անհրաժեշտությունը բխում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 5-րդ մասի համակարգային վերլուծությունից: Այսինքն` բողոքը ներկայացվելով գործին մասնակցող անձ-իրավաբանական անձի ներկայացուցչի` փաստաբանի կողմից, վերջինս, բացի իրեն հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը կցելուց, բողոքին չի կցել իրեն լիազորագիրը տված` գործին մասնակցող անձ-իրավաբանական անձի ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատող` նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Հետևաբար ստացվում է, որ բողոքն ստորագրել է «բողոք բերող անձի ներկայացուցիչը», ով չի ներկայացրել իր լիազորությունը հավաստող պատշաճ փաստաթուղթը:

Վերոգրյալից ելնելով` գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 17.07.2020 թվականի որոշումն իրավաչափ է, քանի որ առկա չեն Բյուրոյի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերը նշված դատավարական իրավունքի նորմերի` արդարադատության բուն էությունը խաթարող խախտումներ, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը չէր կարող Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով:

 

    Դատավոր`                               Գ. Հակոբյան

 

    Դատավոր`                               Ս. Միքայելյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

23.07.2021թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԴ/39604/02/19 քաղաքացիական գործով 23.07.2021

թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 23.07.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (ներկայացուցիչ Փիրուզա Վարդանյան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Բյուրո) ընդդեմ Ասան Մուրզագալիևի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործով Բյուրոյի ներկայացուցիչ Ելենա Կարապետյանը 18.05.2020 թվականին` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2020 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 5-13):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 15.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Բյուրոյի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է փաստաբան Ելենա Կարապետյանը, քաղաքացիական գործում առկա է որպես Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի կողմից փաստաբան Ելենա Կարապետյանին 14.10.2019 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր, ինչը, սակայն, Ելենա Կարապետյանի` վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող ապացույց չի կարող գնահատվել այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքին կից կամ քաղաքացիական գործում առկա չէ Վահան Ավետիսյանի` Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հաստատող որևէ փաստաթուղթ: Քաղաքացիական գործում առկա է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի խորհրդի` Վահան Ավետիսյանին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշման պատճենը, ինչը չի կարող դիտվել որպես Վահան Ավետիսյանի` Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ այն հիմնավորմամբ, որ առկա չէ ընկերությունների իրավահաջորդության փաստը հիմնավորող ապացույց:

Ինչ վերաբերում է քաղաքացիական գործում առկա «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կանոնադրության առաջին էջի և Բյուրոյի թիվ 1 գրանցման վկայականի պատճեններին, ապա Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վերոնշյալ փաստաթղթերը որևէ կերպ չեն արտահայտում Բյուրոյի` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի իրավահաջորդը հանդիսանալու փաստը:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը ստորագրվել է այն ստորագրելու իրավասություն չունեցող անձի կողմից, որպիսի պայմաններում այն ենթակա է վերադարձման (հատոր 2-րդ, գ.թ. 15-18):

Բյուրոյի անունից կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին Ելենա Կարապետյանը կցել է Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն նշանակելու մասին» թիվ 15-Ա որոշումը, համաձայն որի` Վաղինակ Եղիազարյանը 01.06.2020 թվականին նշանակվել է Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում, և www.cba.am և www.appa.am կայքերից կատարված քաղվածքները, որում որպես Բյուրոյի ղեկավար նշված է Վաղինակ Եղիազարյանը: Միաժամանակ բողոքին կից ներկայացվել է Բյուրոյի` ի դեմս տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից 02.06.2020 թվականից մինչև 31.12.2020 թվականը, Ելենա Կարապետյանի անունով տրված լիազորագիրը, համաձայն որի` վերջինս լիազորվում է նաև բողոքարկել դատական ակտերը (հատոր 2-րդ, գ.թ. 33-36):

Վերաքննիչ դատարանը 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը` պատճառաբանելով, որ ապահովագրական ընկերության ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները ծագում են Կենտրոնական բանկի կողմից գրանցում ստանալու պահից, որպիսի պայմաններում Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, քանի որ տվյալ փաստաթուղթը որևէ կերպ չի արտահայտում դրանում ամրագրված որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու փաստը և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ ներկայացնելու լիազորությունը:

Ինչ վերաբերում է բողոքին կից ներկայացված www.cba.am և www.appa.am պաշտոնական ինտերնետային կայքէջերից արտատպված տեղեկատվությանը, ըստ որոնց` Բյուրոյի ղեկավարն է Վաղինակ Եղիազարյանը, ապա դրանք ևս չեն դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, քանի որ դրանց բովանդակությունից որևէ կերպ չի բխում Բյուրոյի խորհրդի` Վաղինակ Եղիազարյանին Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու 21.05.2020 թվականի որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու փաստը, ինչպես նաև Բյուրոյի գործադիր տնօրենի` օրենքով կամ կանոնադրությամբ Բյուրոն ներկայացնելու լիազորությունը (հատոր 2-րդ, գ.թ. 38-41):

 

Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին իր եզրահանգումը հիմնավորել է հետևյալով(1).

 

___________________________________

1) մեջբերումը կատարված է բառացի

 

«(...) բոլոր դեպքերում փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով, ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր է պահանջվում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ընդհանրական կարգով սահմանում է օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունների հավաստման մասին հղում անելով համապատասխան փաստաթղթին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական կողմի` դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը ինչպես նաև դատավարական կողմը, կարող են ստուգել ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար, արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է թե ոչ: Օրենքով սահմանված կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված լիազորագիրը, լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողություններ:

Այսպես, դատավարական կողմ հանդիսացող ֆիզիկական անձի օրինական ներկայացուցչի կարգավիճակը կարող է պայմանավորված լինել ներկայացվողի տարիքով, հիվանդությամբ, հաշմանդամությամբ կամ օրենքով նախատեսված այլ հանգամանքներով: Դատավարական կողմ հանդիսացող իրավաբանական անձի դեպքում, երբ դատարանում գործը վարում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, ապա յուրաքանչյուր դեպքում, կախված այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտներից ով է կրում իրավաբանական անձի շահերն ի պաշտոնե ներկայացնելու լիազորություն, այդ լիազորությունները պետք է հավաստվեն ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այնպես էլ տվյալ իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համապատասխան փաստաթղթերով:

Վերլուծելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն հարցի շուրջ, որ Բյուրոյի ներկայացուցչի կողմից ներկայացրած Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, անհիմն է, քանի որ Բյուրոյի ներկայացուցիչը 01.07.2020 թվականին կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք պահպանել է իր վրա դրված օրենսդրական պահանջը` բողոքին կից ներկայացրել է իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված նորմատիվ իրավական ակտից մեջբերված բազմաթիվ հոդվածներին և դրանց չառնչվող, վերացական ու ընդհանրական բնույթ կրող հիմնավորումներին, ապա Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում դրանց առանձին-առանձին հերքմանը, քանի որ դրանք բացարձակապես կապ չունեն իրավական խնդրի հետ և ընդամենը արտահայտում են բողոք բերած անձի զգայական վերաբերմունքը դատարանի և դատական ակտի նկատմամբ»:

 

Գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները բավարար չեն Վերաքննիչ դատարանին դատավարական նորմերի խախտումներ վերագրելու և ըստ այդմ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար հետևյալ հիմնավորումներով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են` դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվեց, Վերաքննիչ դատարանը, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված վերոգրյալ փաստաթղթերը համարելով ոչ բավարար Բյուրոյի անունից վերաքննիչ բողոք ներկայացնելու Ելենա Կարապետյանի լիազորությունները հաստատված համարելու համար և, գտնելով, որ ապահովագրական ընկերության ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները ծագում են Կենտրոնական բանկի կողմից գրանցում ստանալու պահից, որպիսի պայմաններում Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, քանի որ տվյալ փաստաթուղթը որևէ կերպ չի արտահայտում դրանում ամրագրված որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցելու փաստը և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ ներկայացնելու լիազորությունը, Վերաքննիչ դատարանը 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը:

Վճռաբեկ դատարանը, վերացնելով Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը, իր որոշման մեջ չի նշել այն շարժառիթները, որոնցով չի համաձայնել Վերաքննիչ դատարանի այն հետևության հետ, որ ապահովագրական ընկերության ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները ծագում են Կենտրոնական բանկի կողմից գրանցում ստանալու պահից:

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանին դատավարական խախտում վերագրելու առումով Վճռաբեկ դատարանի որոշումը հիմնավորումներ չի պարունակում, որպիսի պարագայում հիմնավորված չի կարող լինել նաև Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու Վճռաբեկ դատարանի եզրահանգումը:

Միևնույն ժամանակ հարկ եմ համարում իմ անհամաձայնությունը հայտնել նաև վճռաբեկ բողոքում նշված նորմատիվ իրավական ակտից մեջբերված բազմաթիվ հոդվածներին և դրանց չառնչվող, վերացական ու ընդհանրական բնույթ կրող հիմնավորումներին առանձին-առանձին հերքմանը չանդրադառնալու Վճռաբեկ դատարանի այն պատճառաբանության հետ, ըստ որի` դրանք բացարձակապես կապ չունեն իրավական խնդրի հետ և ընդամենը արտահայտում են բողոք բերած անձի զգայական վերաբերմունքը դատարանի և դատական ակտի նկատմամբ: Գտնում եմ, որ դատարանի և դատական ակտի առնչությամբ վճռաբեկ բողոքում ներառված դիտարկումները և փաստարկները Վճռաբեկ դատարանը չի կարող գնահատել որպես բողոք բերած անձի զգայական վերաբերմունք, քանի որ Վճռաբեկ դատարանի լիազորության մեջ չի մտնում բողոք բերողի զգայական վերաբերմունքին գնահատական տալը:

 

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացվել չի կարող:

 

    Դատավոր`                               Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 23 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.07.2021
N ԵԴ/39604/02/19
Որոշում