Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆ ...

11.08.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.10.2001  -ից մինչեւ   11.08.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 19.07.07 թիվ 831-ն որոշում)

i

040.0954.081001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2001 թվականի N 954

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ, ԲԱԶՄԱՑՄԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 6-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ սույն որոշման պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 6-ի «Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակման մասին» N 370 և 1998 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակումները կանոնակարգելու մասին» N 371 որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 8-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

հոկտեմբերի 8-ի N 954 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ, ԲԱԶՄԱՑՄԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման կարգն ու պայմանները:

Սույն կարգի պահանջները տարածվում են նաև ոչ նորմատիվ իրավական ակտերի հրատարակման վրա:

2. Իրավական ակտի հրատարակում կամ բազմացում է համարվում իրավական ակտի տեքստի կամ դրանից քաղվածքի հայերենով կամ օտար լեզվով տպագրումը կամ բազմացումը թղթային, էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա, էլեկտրոնային կամ այլ ցանցերով դրանց տարածումը, ինչպես նաև իրավական ակտերի տվյալների բազաներում կամ էլեկտրոնային կամ այլ ցանցերով տարածվող իրավական ակտերում յուրաքանչյուր փոփոխության կամ լրացման պարբերաբար կատարումը (այսուհետև` հրատարակում):

Իրավական ակտի պաշտոնական վերահրատարակում է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի այն տեքստերի հրատարակումը, որոնք իրավական առումով հավասարեցվում են տվյալ ակտերի պաշտոնապես հրապարակված տեքստերին:

3. Սույն կարգի պահանջները չեն տարածվում`

ա) արդեն իսկ հրատարակված իրավական ակտերի լուսապատճենահանման աշխատանքների վրա.

բ) հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից իրենց աշխատողների համար արդեն իսկ հրատարակված իրավական ակտերի բազմացման կամ հրատարակման աշխատանքների վրա: Այդ նպատակով հրատարակվող իրավական ակտերի յուրաքանչյուր էջի վերևում պետք է նշվեն «____________________ կազմակերպության (հիմնարկի) ծառայողական օգտագործման համար» բառերը:

Սույն կետում նշված գործողությունների իրականացման համար լիցենզիա չի պահանջվում:

4. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման կամ պաշտոնական վերահրատարակման իրավունք ունեն համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները:

Ոչ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ոչ նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման իրավունք ունեն բոլոր քաղաքացիները, անհատ ձեռնարկատերերն ու կազմակերպությունները:

5. Իրավական ակտերի հրատարակման ժամանակ պետք է նշվեն դրանց կոդը, անվանումը, ընդունման, վավերացման, ստորագրման և (կամ) գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, պետական գրանցման համարը, պաշտոնապես չհրապարակված իրավական ակտի ստացման աղբյուրը կամ պաշտոնական հրապարակման աղբյուրը` նշելով հրատարակման տարին, ամիսը, ամսաթիվը և պարբերականի համարը:

Իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակման ժամանակ պետք է նշվեն նաև իրավական ակտն ստորագրող անձի պաշտոնը, անվան սկզբնատառն ու ազգանունը:

Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման կամ պաշտոնական վերահրատարակման համար որպես աղբյուր չեն կարող ընդունվել այդ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակումները:

Իրավական ակտեր հրատարակելիս պետք է նշվեն հրատարակող իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, լիցենզիայի համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը և լիցենզիայի համարը:

6. Թղթային կրիչի վրա իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման ժամանակ հրատարակվող իրավական ակտերի յուրաքանչյուր էջի վերևում նշվում են «Ոչ պաշտոնական հրատարակություն» բառերը:

Էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման ժամանակ հրատարակվող յուրաքանչյուր իրավական ակտի վերևում կամ տվյալ իրավական ակտի մասին տվյալներ պարունակող այլ տեղում նշվում են «Ոչ պաշտոնական հրատարակություն» բառերը:

Իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակման ժամանակ հրատարակվող յուրաքանչյուր իրավական ակտի վերևում կամ տվյալ իրավական ակտի մասին տվյալներ պարունակող այլ տեղում նշվում են նաև «Պաշտոնական վերահրատարակություն» բառերը:

Սույն կետով նախատեսված նշումների տառանիշերի չափը չի կարող պակաս լինել իրավական ակտի տեքստի տառանիշերի չափից:

7. Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման կամ պաշտոնական վերահրատարակման ժամանակ պետք է նշվի, թե դրանք որ օրվա դրությամբ են հրատարակվում:

Եթե մինչև իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակումը կամ պաշտոնական վերահրատարակումը դրանցում կատարվել են փոփոխություններ և (կամ) լրացումներ, ապա դրանք պետք է հրատարակվեն իրավական ակտերի հետ միասին և (կամ) իրավական ակտերը պետք է հրատարակվեն այդ փոփոխություններն ու լրացումները ներառված (ինկորպորացիայի ենթարկված)` նշելով իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կատարելու վերաբերյալ իրավական ակտի մասին տեղեկատվություն:

8. Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակություն իրականացնող անձինք իրավունք ունեն իրենց հայեցողությամբ մշակելու իրավական ակտը (ձևավորման փոխում, իրավական ակտի տեքստում պարզաբանումներ, հղումներ, բացատրություններ տալ, իրավական ակտի կառուցվածքի ձևափոխում, այլ փոփոխությունների կատարում), ինչպես նաև իրականացնելու իրավական ակտի ոչ պաշտոնական ինկորպորացիա: Մշակումները չպետք է փոխեն իրավական ակտի իմաստը:

Պարզաբանումները, հղումները և բացատրությունները պետք է կատարվեն այնպես, որպեսզի պարզ լինի, որ դրանք չեն մտնում իրավական ակտի բովանդակության մեջ:

Ինկորպորացիայի ենթարկված իրավական ակտի հրատարակման ժամանակ նշվում է ինկորպորացիայի հեղինակը:

9. Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակություն իրականացնող անձինք իրավունք ունեն իրենց հայեցողությամբ համակարգելու իրավական ակտերը` դրանք հրատարակելու առանձին, հավաքածուների և (կամ) տվյալների բազայի ձևով:

Իրավական ակտը կարող է հրատարակվել քաղվածքներով կամ հրատարակվող ակտից կարող են հանվել իրավական ակտի առանձին մասեր (բաժիններ, հոդվածներ, կետեր, մասեր, ենթակետեր, պարբերություններ և այլն), որոնց մասին պետք է տրվեն պարզաբանումներ:

10. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակություն իրականացնելիս, բացի ինկորպորացիայի ենթարկված մասերից, պահպանվում է իրավական ակտի պաշտոնական հրապարակման տեքստը: Պաշտոնական վերահրատարակման ժամանակ կարող են փոփոխվել իրավական ակտի շարվածքը և (կամ) տառանիշերը:

Իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակումը կարող է իրականացվել միայն պաշտոնական վերահրատարակման ենթակա տեքստը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցվելուց հետո:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը չի թույլատրում իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակումը, եթե դա կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջների խախտմամբ:

Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակման ենթակա իրավական ակտերի տեքստերի համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

i

12. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար հրատարակված իրավական ակտի կամ ակտերի հավաքածուների, կամ տվյալների բազաների երկուական օրինակը ոչ ուշ, քան հրատարակումից հետո 3 օրվա ընթացքում ուղարկվում կամ հանձնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

13. Օրենքի, այլ իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջների խախտմամբ, ինչպես նաև կեղծ կամ սխալ տեղեկատվությամբ հրատարակված կամ վերահրատարակված իրավական ակտի հրատարակումը համարվում է անվավեր և դրանք իրացման և (կամ) տարածման ենթակա չեն:

14. Օրենքի, այլ իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջների խախտմամբ հրատարակված իրավական ակտեր հայտնաբերելիս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարտավոր է դրա մասին նախազգուշացնել հրատարակողին` նրան տալով խախտումները վերացնելու ժամկետ, որը չի կարող 15 օրվանից ավելի լինել: Նշված ժամկետում խախտումը չվերացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դրա մասին զանգվածային լրատվության միջոցներով կամ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում տալիս է տեղեկատվություն, իսկ օրենքով նախատեսված դեպքերում դիմում է լիցենզավորող մարմին` օրենքի, այլ իրավական ակտի կամ սույն կարգի պահանջները խախտած անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու պահանջով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2001
N 954
Որոշում