Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2019 թվականի N 1833-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու և անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 20.07.2020 թիվ 818-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հրավիրել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:

4. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

(վերնագիրը փոփ. 20.07.2020 թիվ 818-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. դեկտեմբերի 9-ի

N 1833-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

 

- ՀՀ արդարադատության նախարարի աոաջին տեղակալ

 

- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարի տեղակալ

 

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

 

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

 

- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

 

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության

ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

- Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

 

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության

վարչության պետ

 

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և

քաղաքաշինության վարչության խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)

 

(հավելվածը փոփ. 20.07.2020 թիվ 818-Ա, 17.09.2021 թիվ 1001-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.12.2019
N 1833-Ա
Որոշում