Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2021 թվականի N 1108-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում «Ս. Պապիկյան» բառերը փոխարինել «Գ. Սանոսյան» բառերով, «Վ. Դանիելյան» բառերը` «Ս. Գրիգորյան» բառերով, «Ա. Ավանեսյան» բառերը` «Ն. Տերյան» բառերով, «Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերը` «Վ. Հովհաննիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերով, իսկ «Վ. Վերմիշյան» բառերը` «Ա. Ղուլարյան» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշման հավելվածում «Ս. Պապիկյան» բառերը փոխարինել «Գ. Սանոսյան» բառերով, «Ա. Ավանեսյան» բառերը` «Ա. Իսպիրյան» բառերով, իսկ «Վ. Դանիելյան» բառերը` «Ս. Գրիգորյան» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերով, «արդարադատության նախարարի տեղակալ» բառերը` «արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով, իսկ «Տ. Գաբրիելյան» բառերը` «Ա. Խոջոյան» բառերով:

i

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում «առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերով, իսկ «Ա. Հովհաննիսյան» բառերը` «Ս. Գրիգորյան» բառերով:

i

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում «նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող» բառերը փոխարինել «նախարար» բառով, «առողջապահության նախարարի տեղակալ» բառերը` «առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերով, «Ա. Ավանեսյան» բառերը` «Ա. Խոջոյան» բառերով, «արդարադատության նախարարի տեղակալ» բառերը` «արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով, իսկ «Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերը` «Վ. Հովհաննիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերով:

i

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում «Ա. Ավանեսյան» բառերը փոխարինել «Ռ. Գևորգյան» բառերով, իսկ «արդարադատության նախարարի տեղակալ» բառերը` «արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի 5

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.10.2021
N 1108-Ա
Որոշում