Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2021 թվականի N 1643-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքային համայնք, Սամվել Վարդանյանի փողոց թիվ 47/55 հասցեում գտնվող` 167,952,421 դրամ կադաստրային արժեքով 1538.7 քառ. մետր մակերեսով դպրոցի մասնաշենքը, 22 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 9.5 քառ. մետր մակերեսով պահակատունը, 129.1 քառ. մետր մակերեսով (329.2 խոր. մետր) պարիսպը և դրանց զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 1.171 հա հողամասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքային համայնք, Սամվել Վարդանյանի փողոց թիվ 47 շենք, 57 նկուղ հասցեում գտնվող` 67,060,949 դրամ կադաստրային արժեքով 822.82 քառ. մետր մակերեսով նկուղը (այսուհետ` անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար` 42.210.01964) (այսուհետ` կազմակերպություն):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.10.2021
N 1643-Ա
Որոշում