Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 880-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1675-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 880-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 880-Ա որոշումը:

2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքի Մեդովկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-072-0218-0007 կադաստրային ծածկագրով, 0,62636 հա մակերեսով, 950501.3 դրամ կադաստրային արժեքով (վկայական N 03072020-06-0049) գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը (այսուհետ` հողամաս):

3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մարզպետի աշխատակազմին:

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Լոռու մարզի Տաշիրի համայնքի ղեկավարի հետ սահմանված կարգով կնքել գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել գույքի հանձնում-ընդունումը:

5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման համար անհրաժեշտ ծախսերը, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.2021
N 1675-Ա
Որոշում