Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՏԵՂԾՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀՀ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2019 թվականի N 76-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 153-Ն, 2017 թվականի մարտի 30-ի N 426-Ն, 2017 թվականի մայիսի 11-ի N 503-Ն, 2017 թվականի մայիսի 18-ի N 571-Ն որոշումներով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներով ստեղծված և Հայաստանի Հանրապետության համայնքներին նվիրաբերվող գույքի ցանկը` համաձայն հավելվածի` նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզպետներին` մինչև 2022 թվականի մարտի 1-ը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել գույքի` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով նվիրաբերության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, ինչպես նաև պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` համայնքների միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 30.04.2020 թիվ 669-Ա, 14.10.2021 թիվ 1671-Ա որոշումներ)

3. Առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին գազամատակարարման օբյեկտների մասով, սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի ավարտից հետո «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 30-ի

N 669-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |   Մարզի   |               Օբյեկտի անվանումը                |Կառույցի|

|ը/կ| անվանումը |                                                |արժեքը  |

|   |           |                                                |(հազ.   |

|   |           |                                                |դրամ)   |

|___|___________|________________________________________________|________|

|1. |Արագածոտն  |Արագածոտնի համայնքի խմելու ջրի ներքին ցանց      | 3,181.2|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Սուսերի համայնքի փողոցային լուսավորության ցանց  | 1,572.0|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Վերին Բազմաբերդի համայնքի փողոցային             | 3,360.0|

|   |           |լուսավորության ցանց                             |        |

|   |           |________________________________________________|________|

|   |           |Դավթաշենի համայնքի փողոցային լուսավորության ցանց| 2,706.0|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Հարթավանի փողոցային լուսավորության ցանց         | 2,736.0|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Քուչակի փողոցային լուսավորության ցանց           | 3,672.0|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Աղձքի համայնքի փողոցային լուսավորության ցանց    | 2,000.4|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Նոր Ամանոսի համայնքի փողոցային լուսավորության   | 2,010.0|

|   |           |ցանց                                            |        |

|___|___________|________________________________________________|________|

|2  |Գեղարքունիք|Կարմիր գյուղի համայնքի գազատարի ներքին ցանց     |18,922.0|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Վաղաշենի համայնքի «Օստներ» կոչվող նորակառույց   |13,410.0|

|   |           |թաղամասի գազիֆիկացման համակարգ                  |        |

|   |           |________________________________________________|________|

|   |           |Լիճքի համայնքի տնամերձերի ոռոգման ցանց          |38,490.0|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Սեմյոնովկայի համայնքի արտաքին լուսավորության    | 3,574.0|

|   |           |ցանց                                            |        |

|   |           |________________________________________________|________|

|   |           |Կարճաղբյուրի համայնքի արտաքին լուսավորության    | 4,971.0|

|   |           |ցանց                                            |        |

|___|___________|________________________________________________|________|

|3. |Լոռի       |Հագվիի հանդիսությունների սրահ                   |31,819.4|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Օձունի համայնքի 31-րդ փողոցի կոյուղագիծ         |19,046.8|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Հաղպատի խմելու ջրագծի ներքին ցանց               |21,354.2|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Ալավերդիի համայնքի Սանահին թաղամասի գազիֆիկացման| 6,160.5|

|   |           |համակարգ                                        |        |

|   |           |________________________________________________|________|

|   |           |Արջուտի համայնքի փողոցների լուսավորության ցանց  | 4,995.2|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Վահագնի համայնքի սելավատար                      | 6,399.6|

|___|___________|________________________________________________|________|

|4. |Կոտայք     |Քասախի համայնքի նոր թաղամասի գազիֆիկացման       |11,310.0|

|   |           |համակարգ                                        |        |

|   |           |________________________________________________|________|

|   |           |Արամուսի համայնքի նոր թաղամասի գազիֆիկացման     | 9,776.0|

|   |           |համակարգ                                        |        |

|   |           |________________________________________________|________|

|   |           |Լեռնանիստի համայնքի փողոցային լուսավորության    | 6,277.0|

|   |           |ցանց                                            |        |

|   |           |________________________________________________|________|

|   |           |Սոլակի համայնքի փողոցային լուսավորության ցանց   | 6,277.0|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Աբովյանի համայնքի արտաքին ջրահեռացման համակարգ  |29,588.0|

|___|___________|________________________________________________|________|

|5. |Վայոց ձոր  |Ելփինի համայնքի փողոցային լուսավորության ցանց   | 2.843.0|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Աղավնաձոր բնակավայրի մեկ թաղամասի գազիֆիկացման  | 7.066.0|

|   |           |ընդլայնված համակարգ                             |        |

|   |           |________________________________________________|________|

|   |           |Թառաթումբ բնակավայրի ներհամայնքային ճանապարհների| 8.676.0|

|   |           |փլվածքի հատվածում հենապատեր                     |        |

|   |           |________________________________________________|________|

|   |           |Նոր Ազնաբերդ բնակավայրի ոռոգման ջրագծի ցանց     | 3.812.0|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Զառիթափ բնակավայրի ոռոգման ջրագծի ցանց          | 9.211.0|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Զառիթափ բնակավայրի խաղահրապարակ                 | 4.175.6|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Խնձորուտ բնակավայրի խաղահրապարակ                | 2.544.4|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Բարձրունի բնակավայրի խաղահրապարակ               | 2.623.6|

|   |           |________________________________________________|________|

|   |           |Սերս բնակավայրի խաղահրապարակ                    | 1.736.8|

._________________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 30.04.2020 թիվ 669-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2019
N 76-Ա
Որոշում