ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 նոյեմբերի 2021 թվականի N 1812-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 725-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանելու մասին» N 725-Ն որոշման (այսուհետև` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշմամբ սահմանված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.
«9.1. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռքբերած անձն ունի միայն օտարերկրյա պետության կողմից տրված ծննդյան վկայական, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ պետության կողմից տրված ծննդյան վկայականում կատարված անգլերեն գրառման հետ:».
2) որոշմամբ սահմանված կարգի 10-րդ և 11-րդ կետերը «9-րդ» բառից հետո լրացնել «և 9.1» բառերով, իսկ «կետում» բառով փոխարինել «կետերում» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. նոյեմբերի 4
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 5 նոյեմբերի 2021 թվական: