Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱ ...

 

 

041.0544.030999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 544

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, տնտեսության շուկայական հարաբերությունների պայմաններում պետության դերը հստակեցնելու, կառավարման կառուցվածքը կատարելագործելու, կառավարման ապարատի աշխատողների թիվն օպտիմալացնելու, աշխատանքի վարձատրության համակարգը բարելավելու, կառավարման համակարգի գործառույթների զուգորդումը բացառելու ուղղությամբ ծրագրային միջոցառումներ իրականացնելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 26.08.2021 թիվ 911-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին`

ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել`

հանձնաժողովի կանոնադրությունը.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների ցանկը.

բ) երկշաբաթյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատանքային խմբերի անհատական կազմերն ու աշխատանքային խմբերի կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը:

(2-րդ կետը խմբ. 16.12.99 թիվ 761 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խումբ` նախարարի, մարզպետի (Երևանի քաղաքապետի) գլխավորությամբ.

բ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համաձայնեցնելով` հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը (առնվազն 4-5 մասնագետ) և աշխատանքների կատարման ժամանակացույցը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հաստատած մեթոդաբանության հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խմբի հիմնական խնդիրները համարել`

նախարարության (նրա համակարգի), մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) հիմնական խնդիրների և գործառույթների նկարագրությունը.

նախարարության, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) գործունեության ընթացքում այն գործառույթների բացահայտումը, որոնք կարող են վերացվել կամ փոփոխվել.

նոր գործառույթներ սահմանելու վերաբերյալ (դրա անհրաժեշտության դեպքում) հիմնավոր առաջարկությունների մշակումը.

աշխատողների պարտականությունների վերլուծությունն ու դրա արդյունքների հիման վրա առաջարկվող պաշտոններում աշխատողների հիմնական պարտականությունների նկարագրությունը, աշխատողների օպտիմալ թիվը սահմանելու վերաբերյալ հանձնաժողով առաջարկություններ ներկայացնելը:

(3-րդ կետը խմբ. 16.11.00 թիվ 766 որոշում)

 

Հավելված

ՀՀ վարչապետի

1999 թ. սեպտեմբերի 3-ի

N 544 որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ծրագրերի իրականացման կառույցների և կազմակերպությունների աշխատանքները համակարգող ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Ծրագրերի իրականացման կառույցների և կազմակերպությունների աշխատանքները համակարգող ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի աշխատակազմ ղեկավարի տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»:

 

(հավելվածը փոփ.     16.12.99 թիվ 761,   31.05.00 թիվ 309,

03.08.00 թիվ 502,   03.10.00 թիվ 661,   16.11.00 թիվ 766,

03.01.01 թիվ 4,     16.04.01 թիվ 298,   14.02.02 թիվ 77,

12.04.02 թիվ 219,   25.04.02 թիվ 244,   27.06.02 թիվ 404-Ա, 31.07.02 թիվ 462-Ա, 23.05.08 թիվ 273-Ա, 16.09.10 թիվ 745-Ն, 10.04.12 թիվ 310-Ա, 08.04.13 թիվ 263-Ա, 14.05.13 թիվ 340-Ա, 30.04.14 թիվ 370-Ա, 08.06.15 թիվ 481-Ա, 27.06.17 թիվ 644-Ա, 06.06.18 թիվ 625-Ա, 13.02.2019 թիվ 127-Ա, 01.11.2019 թիվ 1582-Ա, 11.03.2020 թիվ 326-Ա, 13.01.2021 թիվ 14-Ա, 26.08.2021 թիվ 911-Ա, 03.09.2021 թիվ 934-Ա, 06.12.2021 թիվ 1382-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.09.1999
N 544
Որոշում