Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-29-Ո-67 2018 թ.

 

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Սահմանել Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների հերթապահություն սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.12.2021 ԲԴԽ-105-Ո-304 որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 13.12.2021 ԲԴԽ-105-Ո-304 որոշում)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. հուլիսի 26

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Բարձրագույն դատական խորհրդի

2018թ. հուլիսի 26-ի

թիվ ԲԴԽ-29-Ո-67 որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), հիմք ընդունելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով, 284-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումները, արձանագրում է, որ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ կամ օրենքով սահմանված սեղմ ժամկետներում` անկախ այն հանգամանքից` դրանք ներկայացվել են աշխատանքային, թե` ոչ աշխատանքային օրերին և ժամերին:

1. Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածով սահմանված առանձին դատավորների կողմից, ովքեր ներգրավվում են սույն կարգով սահմանված հերթապահության գործընթացում:

2. Մինչդատական քրեական վարույթ իրականացնող մարմինների` անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությունն ապահովելու նպատակով` առաջին ատյանի ընդհանուր իրավասության բոլոր դատարաններում, իսկ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությունն ապահովելու նպատակով` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, համապատասխան դատարանի նախագահի կողմից աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի համար հաստատվում է հերթապահության ներգրավման ենթակա դատավորների ժամանակացույցը (այսուհետ` Ժամանակացույց)` համաձայն Ձև 1-ի:

3. Սույն հավելվածի Ձև 1-ին համապատասխան կազմված Ժամանակացույցը հաստատվում և անհրաժեշտության դեպքում դրանում փոփոխությունները կատարվում են համապատասխան դատարանի նախագահի կողմից այնպես, որ չխաթարվի տվյալ դատարանի բնականոն գործունեությունը և պահպանվի դատավորների ծանրաբեռնվածության հավասարաչափությունը:

4. Հաստատված Ժամանակացույցը առանձին դատավորներին է տրամադրվում հերթապահությունը սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ: Համապատասխան մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` այլ քրեական գործեր քննող դատավորն իր վարույթում գտնվող քրեական գործերով դատական նիստերի անցկացման գործընթացը պատշաճ կազմակերպում է` Ժամանակացույցի հաշվառմամբ:

5. Ժամանակացույցով հերթապահության ներգրավման ենթակա առանձին դատավորների նստավայրերը և Ժամանակացույցում կատարված փոփոխությունները ենթակա են հրապարակման Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում` առանց դատավորների վերաբերյալ տվյալների` Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումներին համապատասխան: Հաստատված Ժամանակացույցը մինչև նախորդող ամսվա 25-ը, իսկ Ժամանակացույցում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները` հնարավոր սեղմ ժամկետներում, ուղարկվում են Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին` ստանալու պահից երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում ստացված տեղեկությունները հրապարակելու նպատակով:

6. Բացառիկ դեպքերում, առանձին դատավորների կողմից սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործերի քննությունն իրականացնելու անհնարինության պատճառով, դատարանի նախագահի կողմից կարող է ներգրավվել տվյալ դատարանում գործող և քրեական մասնագիտացում ունեցող այլ դատավոր` հաստատված Ժամանակացույցից դուրս:

7. Դատավորների հերթապահության ներգրավումն իրականացվում է այնպիսի հերթականությամբ, որպեսզի ապահովվի դատավորների հերթապահության ներգրավվածության հավասարաչափությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը:

8. Հերթապահության ներգրավված դատավորի աշխատանքի չներկայանալու դեպքում (օրինակ` ներկայացվել է անաշխատունակության թերթիկ) դատարանի նախագահի կողմից հաջորդ Ժամանակացույցերը կազմվում են այնպես, որ աշխատանքի չներկայացած դատավորը հնարավորություն ունենա լրացնելու հերթապահությունից իր բացակայության օրերը:

9. Մինչդատական քրեական վարույթ և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությանն օժանդակելու և գործավարության իրականացման նպատակով աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին հերթապահություն է սահմանվում նաև դատարանի աշխատակազմի աշխատակիցների համար:

10. Դատարանի աշխատակազմի աշխատակիցների հերթապահության ժամանակացույցը կազմվում է դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից` նկատի ունենալով ինչպես Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջները, տվյալ դատարանի նախագահի կողմից սահմանված Ժամանակացույցը, այնպես էլ` աշխատակազմի աշխատակիցների հավասարաչափ հերթապահության ներգրավման անհրաժեշտությունը:

11. Մինչդատական քրեական վարույթ և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` անհապաղ քննության ենթակա համապատասխան միջնորդությունն ստացվելուց անմիջապես հետո հերթապահ աշխատակիցն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատարանի նախագահին և Ժամանակացույցով հերթապահության ենթակա դատավորին:

10. Հերթապահ աշխատակիցն ստացված փաստաթղթերը գրանցում է համապատասխան էլեկտրոնային կամ թղթային մատյաններում և այն հանձնում է հերթապահ դատավորին:

11. Հերթապահ աշխատակիցն օրենքով սահմանված կարգով իրականացնում է դատական նիստի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները:

12. Հերթապահության ներգրավված դատավորների և աշխատակազմերի աշխատակիցների արտաժամյա աշխատաժամանակը հաշվառվում է ընդհանուր աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում և հատուցվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Ժամանակացույցը կազմվում է 2 օրինակից (Ձև 1), որի մեկ օրինակը պահվում է տվյալ դատարանի աշխատակազմում, մյուս օրինակը` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում:

14. Ժամանակացույցն առնվազն պետք է ներառի`

ա) դատարանի անվանումը, նստավայրը, հասցեն,

բ) հերթապահության ենթակա դատավորի անունը, ազգանունը,

գ) հերթապահության ժամանակահատվածը,

դ) դատարանի (նստավայրի) կոնտակտային տվյալները:

Սույն կետի «բ» ենթակետում նշված տվյալները ենթակա չեն հրապարակման` սույն կարգի 5-րդ կետին համապատասխան:

 

Ձև 1

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

._________________________________________________________________________.

|                             Ժամանակացույց                               |

|                          Դատարանի անվանումը                             |

|_________________________________________________________________________|

|Հ/Հ|Դատարանի    |Նստավայրի   |Նստավայրի     |Դատավորի    |Հերթապահության |

|   |նստավայրը   |հասցեն      |կոնտակտային   |անունը,     |ժամանակահատվածը|

|   |            |            |տվյալները     |ազգանունը   |(օրերը)        |

|___|____________|____________|______________|____________|_______________|

|___|____________|____________|______________|____________|_______________|

|___|____________|____________|______________|____________|_______________|

|___|____________|____________|______________|____________|_______________|

|___|____________|____________|______________|____________|_______________|

|___|____________|____________|______________|____________|_______________|

._________________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 13.12.2021 ԲԴԽ-105-Ո-304 որոշում)

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
26.07.2018
N ԲԴԽ-29-Ո-67
Որոշում