Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ Բ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2135-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել դեպոզիտային հաշիվ` ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննության վճարների գանձման և փորձաքննություն կատարած կազմակերպություններին փոխանցման նպատակով:

2. Սահմանել, որ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ փորձաքննություն կատարելու համար սննդամթերք ներմուծող տնտեսավարող սուբյեկտից գանձված և փորձաքննություն կատարած կազմակերպություններին չփոխանցված միջոցները, որպես կանխավճար, փոխանցվում են սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված հատուկ դեպոզիտային հաշվին:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշվում կուտակվող միջոցներով մարել նաև ներմուծված սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննությունների վճարների գծով 2019 թվականից մնացած պարտավորությունները` համապատասխան գումարների հավաքագրման դեպքում:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշվում կուտակվող միջոցները տնօրինվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից:

5. Սույն որոշման կարգավորումները տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2021
N 2135-Ա
Որոշում