Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 16 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2021 թվականի N 2194-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1635-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1635-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերով:

2. Որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծառայողական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է, ինչպես նաև ծառայողական առանձնատներում բնակվող «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց կեցության և սննդի սպասարկումն ու ապահովումն է:»:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և դրա պետական գրանցման աշխատանքների իրականացումը` կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2021
N 2194-Ա
Որոշում