Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ԵՎ 9-ՐԴ Մ ...

 

 

    Հայաստանի Հանրապետության            Համաձայնեցված է

    ֆինանսների նախարարություն           Հայաստանի Հանրապետության

                                        պետական եկամուտների կոմիտեի հետ

                                        

    Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ                        Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

    30 դեկտեմբեր 2021 թվական            30 դեկտեմբեր 2021 թվական

                                                                               

                       ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ՄԱՍԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Պաշտոնական պարզաբանում տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված գրությունների համաձայն` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի և 62-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգավորումների կիրառության ժամանակ առաջանում են տարընկալումներ: Մասնավորապես, Օրենսգրքի`

1) 55-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները: Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են, մասնավորապես` ապրանքի մատակարարման ամսաթիվը, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում` ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում` ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը (3-րդ կետ), ավելացված արժեքի հարկի դրույքաչափն ու գումարը` առանձին սյունակով կամ տողով (4-րդ կետ), գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկն ու քանակը և (կամ) աշխատանքի, ծառայության տեսակն ու ծավալը (7-րդ կետ), գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը` առկայության դեպքում (այդ թվում` հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը և (կամ) աշխատանքի, ծառայության սակագինը, առևտրային զեղչը` առկայության դեպքում (այդ թվում` հրապարակային առևտրային զեղչը) ու ընդհանուր արժեքը (8-րդ կետ),

2) 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել Օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր,

3) 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց ԱԱՀ-ի,

4) 62-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված են, համապատասխանաբար, շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկություններ,

5) 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱԱՀ վճարողները Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ, իսկ Օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված դեպքերում` նաև ճշգրտող հարկային հաշիվներ,

6) ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը սահմանված է Օրենսգրքի 71-րդ հոդվածով: Մասնավորապես, Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրսգրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները,

7) 72-րդ հոդվածով սահմանված են հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները:

Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

1) Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով մատակարարի կողմից դուրսգրվող հարկային հաշվում լրացվում է գործարքի առարկա հանդիսացող ապրանքի (անշարժ գույքի) միավորի գինը և (կամ) ծառայության սակագինը (վարձակալական վճարը)` անկախ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված կարգով որոշվող` ԱԱՀ-ով հարկման բազայի մեծությունից,

2) այն դեպքերում, երբ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկման բազան պետք է որոշվի Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված կարգով, հարկային հաշվում ԱԱՀ-ի գումարը ներառվում է համապատասխանաբար Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված կարգով որոշվող` ԱԱՀ-ով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով: Ընդ որում, Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված կարգով որոշվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը հարկային հաշվում լրացնելիս խմբագրվում է հարկային հաշվի «ԱԱՀ-ի դրույքաչափը (%)» սյունակը` միաժամանակ, անհատույց կամ մասնակի հատուցմամբ գործարքների մասով հարկային հաշվի լրացուցիչ տվյալներում նշում կատարելով գործարքի անհատույց կամ մասնակի հատուցմամբ լինելու մասին,

3) մատակարարի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով դուրսգրված հարկային հաշվում ԱԱՀ-ի գումարը սույն պարզաբանման 2-րդ կետին համապատասխան լրացված լինելու կամ Օրենսգրքով սահմանված կարգով դուրսգրված հարկային հաշվում որպես գործարքի առարկա հանդիսացող ապրանքի (անշարժ գույքի) միավորի գին և (կամ) ծառայության սակագին (վարձակալական վճար) Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան և այդ բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը լրացված լինելու դեպքում այդ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է հաշվանցման (պակասեցման) Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով` հաշվի առնելով Օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
30.12.2021
N 3
Պաշտոնական պարզաբանում