Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՁԱՆՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունվարի 2022 թվականի N 42-Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունվարի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հունվարի 13-ի

N 42-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում տեղեկատվական համակարգերի անսարքության (այսուհետ` համակարգի խափանում) մասին, որով պայմանավորված հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման հետ կապված գործառույթների մասին տեղեկատվությունը չի ներառվել հետագծելիության համակարգ, անձանց տեղեկացնելու (տեղեկատվությունը հրապարակելու) հետ կապված հարաբերությունները:

2. Համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հարկային մարմինը տեղեկատվությունը հրապարակում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում (www.petekamutner.am): Համակարգի խափանումների վերաբերյալ տեղեկատվությունն հրապարակվում է այն հայտնի դառնալու օրը:

3. Համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի ավարտից հետո` մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է համակարգի խափանման ժամանակահատվածի սկիզբը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն) և ավարտը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն):

4. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն հրապարակված տեղեկատվությունը խմբավորվում է ըստ ամսաթվերի, ամիսների, տարեթվերի և պահպանվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում` առնվազն 5 տարի ժամկետով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.01.2022
N 42-Ն
Որոշում