Սեղմել Esc փակելու համար:
ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ Ի ՀԱՅՏ Գ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունվարի 2022 թվականի N 26-Ն

 

ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ Ի ՀԱՅՏ ԳԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 358.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ

 

i

Հիմք ընդունելով 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները, որոնք առգրավվել կամ այլ ձևով դարձել են պետության սեփականությունը և (կամ) դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքները ենթակա են հետագծելիության` հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում.

1) մաքսային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա իրացում.

2) պետությանը հանձնված գույքի իրացման, ոչնչացման կամ վերամշակման գործընթացն իրականացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին մաքսային մարմնի կողմից տրամադրված ապրանքների իրացում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն` ապրանքների անհատույց տրամադրում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունվարի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.01.2022
N 26-Ն
Որոշում