Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունվարի 2022 թվականի N 29-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությանը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող N 2 հավելվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքները` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237, 2002 թվականի հուլիսի 25-ի N 1101-Ն որոշումներով հաստատված և 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 898-Ն որոշմամբ սահմանված զուտ եկամտի և կադաստրային արժեքի չափերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում պետության և համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում` վաճառքի կամ մեկնարկային գների հաշվարկման համար, ինչպես նաև քաղաքացիների կամ իրավաբանական անձանց հողամասերի նպատակային նշանակության փոփոխման ժամանակ հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարման դեպքերում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունվարի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.01.2022
N 29-Ն
Որոշում