Սեղմել Esc փակելու համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ...

 

 

050.0279.231001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2001 թվականի թիվ 279

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը` հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը, որպես կանոն, գրանցել իբրև վաճառքի համար նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսեր:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` օտարերկրյա արժեթղթերը, որպես կանոն, գրանցել իբրև մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթեր:

2.1. Հնարավոր այլ դեպքերում հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` հանձնարարականի (ticket) «Այլ նշումներ» դաշտում կատարել ձեռք բերված արժեթուղթը վերավաճառելու վերաբերյալ գրառում:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի, վերստուգիչ խմբի, հաշվապահական հաշվառման ու տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչությունների հետ համատեղ, ոչ ուշ, քան 2001 թվականի դեկտեմբերի 20-ը, ներկայացնել ֆինանսական շուկաներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների ավտոմատացման ժամանակացույցը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` համաձայն «ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի», պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի տարեկան տոկոսադրույքի հաշվարկը ոչ ուշ, քան 2001 թվականի դեկտեմբերի 20-ը, ընդգրկել «Գործառնական օր» ծրագրում:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի հունիսի 12-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում արժեթղթերի հաշվապահական հաշվառման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մարտի 22-ի թիվ 58 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում» փոփոխություն կատարելու մասին» թիվ 159 որոշման 6-րդ կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.10.2001
N 279
Որոշում