Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.09.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   17.09.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 16.09.2022 թիվ 1433-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2022 թվականի N 66-Ա

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ, 610-րդ և 611-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 4-րդ կետի, 11-րդ կետի և 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելվածի 8-րդ և 11-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից 840 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք) հետ վերցնել և ուղղակի ձևով 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել «ՍՋՆ ՌՈԼԼՄԵՆ ՎՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (գրանցման համարը` 269.110.1123136):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`

ա. վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը սահմանվում է 160 000 դրամ` համաձայն «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2021 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ իրականացված ամսական վարձավճարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվության,

բ. ընկերությունը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում կատարել 1 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ` համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի,

գ. ընկերությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե` հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,

դ. սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20%-ի չափով,

ե. սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 15%-ի չափով,

զ. ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,

է. վարձակալության հանձնված տարածքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

ը. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագրով ընկերության կողմից փաստացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարների 20% տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի ներկայացմամբ, որպես կազմակերպության կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` կազմակերպությանը փոխանցելու համար:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.01.2022
N 66-Ա
Որոշում