Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ...

 

 

040.1070.190915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1070-Ն

 

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(ՎԻՃԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1070-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՄԱՍՆԱԿՑԻՆ` ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ)

 

1. ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Զարկերակային գերճնշում (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I10-I13, I15 ծածկագրեր)` բարդացած կենտրոնական նյարդային համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, դեկոմպենսացված փուլում:

2. Սրտային անբավարարություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I50 ծածկագիր)` IV ֆունկցիոնալ դասի (ՖԴ) ըստ Նյու-Յորքյան դասակարգման (New York Heart Association` NYHA), բարդացած հաճախակի դեկոմպենսացիաներով, որոնք պահանջում են ստացիոնար բուժում:

3. Սրտի իշեմիկ հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I22 ծածկագիր), բարդացած սրտամկանի կրկնակի ինֆարկտներով, կյանքին վտանգ սպառնացող սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներով, որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում` սրտի ռիթմը վարող (ՍՌՎ) սարքի տեղադրում:

4. Հաջող վերականգնումով սրտի կանգ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I46 ծածկագիր) և փորոքային տախիկարդիայի կրկնվող դեպքեր (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I47.2 ծածկագիր), որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում` կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր սարքի տեղադրում:

 

2. ԱՐՅԱՆ ԵՎ ԱՐՅՈՒՆԱՍՏԵՂԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Ոչ ուռուցքային ծագման արյունաբանական հիվանդություններ` հեմոլիտիկ սակավարյունություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D55-D59 ծածկագրեր), ապլաստիկ սակավարյունություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D60-D61, D64 ծածկագրեր), մակարդման համակարգի հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D66-D69 ծածկագրեր)` արյունաստեղծ ֆունկցիայի խիստ խանգարումով, դեկոմպենսացված փուլում:

6. Իրական պոլիցիտեմիա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D45 ծածկագիր), միելոդիսպլաստիկ համախտանիշներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D46 ծածկագիր), արյունաստեղծ, ավշային և դրանց նմանատիպ հյուսվածքների անորոշ կամ անհայտ բնույթի նորագոյացություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D47 ծածկագիր), էսենցիալ (ինքնուրույն) թրոմբոցիտոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D75.2 ծածկագիր), հեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D76.1 ծածկագիր)` դեկոմպենսացված վիճակ, ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ:

7. Առանձին խանգարումներ` իմունային մեխանիզմների ներգրավմամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D80-D89 ծածկագրեր)` դեկոմպենսացված վիճակ, ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ:

8. Լիմֆոիդ (ավշային), արյունաստեղծ և նմանատիպ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C81-C96 ծածկագրեր)` դեկոմպենսացված վիճակ, ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ:

 

3. ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Թոքերի այլ քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J44 ծածկագիր), բարդացած IIIo արտաքին շնչառական ֆունկցիայի օբստրուկտիվ խանգարումով:

10. Բրոնխոէկտազներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J47 ծածկագիր), բարդացած IIIo արտաքին շնչառական ֆունկցիայի օբստրուկտիվ խանգարումով:

11. Թոքերի հիվանդություններ` առաջացած արտաքին գործոններից (J60-J66), IIIo շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:

12. Այլ միջանկյալ (ինտերստիցիալ) թոքային հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J84 ծածկագիր), IIo-IIIo շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:

13. Թոքերի սարկոիդոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D86.0 ծածկագիր), թոքերի և ավշային հանգույցների սարկոիդոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D86.2 ծածկագիր)` IIo-IIIo շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:

 

4. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

14. Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող կամ կայուն նյարդաբանական դեֆիցիտով հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G00-G99, ծածկագրեր)` շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված և կայուն խանգարումներով` հեմիպլեգիայով, պարապլեգիայով, տրիպլեգիայով, տետրապլեգիայով, հեմիպարեզով, պարապարեզով, տրիպարեզով, տետրապարեզով, ատաքսիայով, մկանային ռիգիդությամբ, արտահայտված դեմենցիայով, կոնքի օրգանների ֆունկցիայի արտահայտված խանգարումներով:

 

5. ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

15. Շաքարային դիաբետ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14 ծածկագրեր) երիկամների ախտահարումով` դիաբետիկ նեֆրոպաթիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N08.3* ծածկագիր)` երիկամների քրոնիկ հիվանդություն C 5 փուլ (կամ տերմինալ երիկամային անբավարարությամբ):

16. Շաքարային դիաբետ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14 ծածկագրեր)` ծայրամասային անոթախտ (դիաբետիկ անգիոպաթիա) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I79.2* ծածկագիր)` զույգ ստորին վերջույթների քրոնիկ զարկերակային անբավարարությամբ IVo, զույգ ստորին վերջույթների ամպուտացիայի բարձր հավանականությամբ և/կամ արյան հոսքի վերականգնման ու պրոթեզավորման անցկացման անհնարինությամբ:

17. Իցենկո-Կուշինգի հիվանդություն/համախտանիշ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E24 ծածկագիր)` բուժման նկատմամբ կայուն զարկերակային գերճնշմամբ, մարմնի հավելյալ քաշով (III-IVo աստիճանի ճարպակալում), բազմաթիվ բարդությունների առկայությամբ (ստերոիդային շաքարային դիաբետ, օստեոպորոզ, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարում, նեյրոակնաբուժական խանգարումներ, ստերոիդային կարդիոմիոպաթիա, սեռական ֆունկցիայի խանգարում, մկանների արտահայտված ատրոֆիա, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ` առավել հաճախ կրծքային և գոտկային շրջաններում, կարդիոմիոպաթիա, IIIo և IVo աստիճանի սրտային անբավարարություն` ըստ Նյու-Յորքյան դասակարգման (NYHA), բուժման անարդյունավետությամբ կամ անհնարինությամբ:

 

6. ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

18. Չարորակ նորագոյացություններ` III և IV փուլ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C00-C97 ծածկագրեր):

19. Մնացորդային չարորակ նորագոյացություններ` R1 (ուռուցքի ամբողջականություն), առաջացած ոչ արմատական բուժումից հետո:

 

7. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20. Լյարդի ցիռոզ տարբեր էթիոլոգիայի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K70.3, K70.4, K73, K74.3-K74.6, K75.3-K75.9, K76, K77, E83.1 ծածկագրեր)` ըստ Չայլդ-Պյուի Բ կամ Ց դասի, կամ եթե հաշվարկված վերջնական փուլում լյարդի հիվանդության (MELD) միավորը բարձր է 20-ից:

21. Քրոնիկ լյարդային անբավարարություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K72.1 ծածկագիր):

22. Աղիների և այլ մարսողական օրգանների հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K50-K52, K55.1-K55.9, K86.0, K86.1, K86.8, K86.9, K90, K91.2, E41 ծածկագրեր)` ներծծողական ֆունկցիայի խանգարման արտահայտված համախտանիշով, կախեքսիայի փուլում:

 

8. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

23. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց, բարդացած լյարդի ցիռոզով, Բ և Ց դաս` ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.2, K 74.6* ծածկագրեր):

24. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ, բարդացած լյարդի ցիռոզով, Բ և Ց դաս` ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.1, K74.6* ծածկագրեր):

25. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Դ, բարդացած լյարդի ցիռոզով (քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ` դելտա ագենտով), Բ և Ց դաս` ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.0, K74.6* ծածկագրեր):

26. ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի IV կլինիկական փուլ և/կամ խիստ արտահայտված իմունային անբավարարության դեպքում (T օգնական լիմֆոցիտների (CD4+լիմֆոցիտներ) քանակը <200 բջ/մմ3 կամ <15%) և երբ պացիենտի մոտ առկա են երկրորդային ՁԻԱՀ (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) ինդիկատոր օպորտունիստական հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B20.0-B22.7, B23.2 ծածկագրեր):

27. Տուբերկուլյոզի քրոնիկ ընթացող պրոգրեսիվող ձևերը (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի A15-A19 ծածկագրեր)` բազմաօրգանային ախտահարումով, հյուծումով (կախեքսիայով), խիստ արտահայտված օրգանիզմի ֆունկցիաների խանգարումով, ինչպես նաև սիլիկոտուբերկուլյոզը (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J65 ծածկագիր):

 

9. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

28. Երիկամների քրոնիկ հիվանդություն փուլ 5 (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N18.5 ծածկագիր):

 

10. ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

29. Բնածին գլաուկոմա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի Q15.0 ծածկագիր)` IV փուլ:

30. Ցանցենու ժառանգական դիստրոֆիա` պիգմենտային ռետինիտ և Շտարտգարդտի (Stargardt) հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի H35.5 ծածկագիր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով մինչև մատների հաշվում դեմքի մոտ:

31. Դիաբետիկ անգիոռետինոպաթիա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14+, H36.0* ծածկագրեր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով` մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, երբ մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր է, կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր է:

32. Աչքի և ակնակապճի վնասվածքներ, այդ թվում` նաև ակնագնդի բացակայություն կամ կուրություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի S05 ծածկագիր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով` մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, երբ մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր է, կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր է:

 

(հավելվածը փոփ. 03.02.2022 թիվ 121-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2015
N 1070-Ն
Որոշում