ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2019 թվականի N 87-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ
(ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման հավելվածում ներառված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված շենք-շինությունների քանդման (ապամոնտաժման) աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 07.11.2019 թիվ 1538-Ա որոշում)
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան շենք-շինությունների քանդման արդյունքում ձևավորվելիք շինանյութը սեփականության իրավունքով անհատույց հանձնվում է սույն որոշման հավելվածում նշված դպրոցական շենքերի կառուցման համար ընտրված շինարարական կազմակերպություններին: Սահմանված քանդման (ներառյալ շենքերի հիմքերի) և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են մրցութային գործընթացում ընտրված շինարարական կազմակերպության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` 3-ամսյա ժամկետում լուծել սույն որոշման հավելվածում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը:
(3-րդ կետը փոփ. 07.11.2019 թիվ 1538-Ա որոշում)
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին, ինչպես նաև սույն որոշման հավելվածում ներառված համայնքների ղեկավարներին իրականացնել սույն որոշման հավելվածում նշված դպրոցների հաշվեկշռում գտնվող գույքի (բացառությամբ շենքերի և շինությունների) պահպանման աշխատանքները` մինչև տվյալ դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման ավարտը:
(4-րդ կետը փոփ. 07.11.2019 թիվ 1538-Ա որոշում)
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` մինչև սույն որոշման հավելվածում նշված դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքների ավարտն ապահովել այդ դպրոցների աշակերտների` հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը:
(5-րդ կետը փոփ. 07.11.2019 թիվ 1538-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի փետրվարի 6-ի
N 87-Ա որոշման
ՑԱՆԿ
ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Շենք-շինությունները փաստացի օգտագործող |Ապամոնտաժման ենթակա|
|ը/կ|կազմակերպության անվանումը |շենք-շինությունների|
| | |հասցեն |
|___|_____________________________________________|___________________|
|1. |«Երևանի Մուրացանի անվան N 18 հիմնական դպրոց»|Բագրատունյաց 32 |
| |ՊՈԱԿ | |
|___|_____________________________________________|___________________|
|2. |«Երևանի «Հերացի» ավագ դպրոց» ՊՈԱԿ |Հ. Ներսիսյան 3 |
|___|_____________________________________________|___________________|
|3. |«Երևանի Հակոբ Կոջոյանի անվան N 15 |Մաշտոցի 2ա |
| |կրթահամալիր» ՊՈԱԿ | |
|___|_____________________________________________|___________________|
|4. |«Երևանի Հ. Կարապենցի անվան N 6 հիմնական |Սասունցի-Դավթի 2 |
| |դպրոց» ՊՈԱԿ | |
|___|_____________________________________________|___________________|
|5. |«Երևանի N 116 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |Արարատյան 2-րդ |
| | |զանգված |
|___|_____________________________________________|___________________|
|6. |«Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան N 95 միջնակարգ |Նուբարաշեն 13, |
| |դպրոց» ՊՈԱԿ |տուն 1 |
|___|_____________________________________________|___________________|
|7. |«Երևանի Ալ. Բլոկի անվան N 122 հիմնական |ՀՀ քաղ. Երևան, |
| |դպրոց» ՊՈԱԿ |Արզումանյան 5 |
|___|_____________________________________________|___________________|
|8. |«Երևանի Ջ. Աբրահամյանի անվան հիմնական դպրոց»|ՀՀ քաղ. Երևան, |
| |ՊՈԱԿ |Լուկաշինի 1-ին |
| | |փող., 5 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|9. |«Երևանի Մ. Գալշոյանի անվան N 148 ավագ դպրոց»|ՀՀ քաղ. Երևան, |
| |ՊՈԱԿ |Սունդուկյան փող., |
| | |78 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|10.|«Պտղունքի Տիգրան Մեծի անվան դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արմավիրի մարզ, |
| | |գ. Պտղունք, |
| | |Հ. Շիրազի 46 |
|___|_____________________________________________|___________________|
|11.|«Արթիկի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Շիրակի մարզ, |
| | |Անկախության փող., |
| | |15 |
|___|_____________________________________________|___________________|
|12.|«Գեղհովիտի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Գեղարքունիքի |
| | |մարզ, |
| | |Գեղհովիտի համայնք |
|___|_____________________________________________|___________________|
|13.|«Հրազդանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Կոտայքի մարզ, |
| | |Սպանդարյան փող., |
| | |72, քաղ. Հրազդան, |
|___|_____________________________________________|___________________|
|14.|«Վանաձորի Րաֆֆու անվան N 19 հիմնական դպրոց» |ՀՀ Լոռու մարզ, |
| |ՊՈԱԿ |քաղ. Վանաձոր, |
| | |Չուխաջյան 24-1 |
|___|_____________________________________________|___________________|
|15.|«Աբովյանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Կոտայքի մարզ, |
| | |քաղ. Աբովյան |
| | |Տարտուի փող., |
| | |1/15 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|16.|«Ճամբարակի N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Գեղարքունիքի |
| | |մարզ, |
| | |քաղ. Ճամբարակ |
|___|_____________________________________________|___________________|
|17.|«Մասիսի N 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արարատի մարզ, |
| | |քաղ. Մասիս, |
| | |Դպրոցականների փող.,|
| | |24 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|18.|«Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արմավիրի մարզ, |
| | |Երևանյան փող., 37,|
| | |գ. Փարաքար, |
|___|_____________________________________________|___________________|
|19.|«Գանձաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Տավուշի մարզ, |
| | |գ. Գանձաքար, |
| | |18 փող., շենք 1 |
|___|_____________________________________________|___________________|
|20.|«Փոքր Վեդու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արարատի մարզ, |
| | |գ. Փոքր Վեդի |
|___|_____________________________________________|___________________|
|21.|«Ալավերդու N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Լոռու մարզ, |
| | |քաղ. Ալավերդի |
| | |Ջրավազանի փող., |
| | |7/1 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|22.|«Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ |ՀՀ Արագածոտնի |
| |դպրոց» ՊՈԱԿ |մարզ, |
| | |գ. Օհանավան |
|___|_____________________________________________|___________________|
|23.|«Հովտաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արարատի մարզ, |
| | |գ. Հովտաշատ, |
| | |Բաղրամյան 110 |
|___|_____________________________________________|___________________|
|24.|ք. Երևանի N 45 հիմնական դպրոց |ՀՀ քաղ. Երևան, |
| | |Սոֆիայի փող., |
| | |45 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|25.|«Սասունիկի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ |ՀՀ Արագածոտնի մարզ,|
| |դպրոց» ՊՈԱԿ |գ. Սասունիկ, 20-րդ |
| | |փողոցի 1-ին |
| | |փակուղի, 1 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|26.|«Շենավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արագածոտնի մարզ,|
| | |գ. Շենավան |
|___|_____________________________________________|___________________|
|27.|«Վանաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արարատի մարզ, |
| | |գ. Վանաշեն |
|___|_____________________________________________|___________________|
|28.|«Հայանիստի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արարատի մարզ, |
| | |գ. Հայանիստ |
|___|_____________________________________________|___________________|
|29.|«Երանոսի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Գեղարքունիքի |
| | |մարզ, գ. Երանոս, |
| | |6-րդ փողոց, 8 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|30.|«Մրգաշատի Վ. Ափոյանի անվան N 1 միջնակարգ |ՀՀ Արմավիրի մարզ, |
| |դպրոց» ՊՈԱԿ |գ. Մրգաշատ |
|___|_____________________________________________|___________________|
|31.|«Կամարիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Կոտայքի մարզ, |
| | |գ. Կամարիս |
|___|_____________________________________________|___________________|
|32.|«Հնաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արագածոտնի մարզ,|
| | |գ. Հնաբերդ |
|___|_____________________________________________|___________________|
|33.|«Արագածավանի N 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արագածոտնի մարզ,|
| | |գ. Արագածավան, |
| | |Բաղրամյան փող., 88 |
| | |շենք |
|___|_____________________________________________|___________________|
|34.|«Գետափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Վայոց ձորի մարզ,|
| | |գ. Գետափ |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 07.11.2019 թիվ 1538-Ա, 27.01.2022 թիվ 74-Ա որոշումներ)