Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՐՏԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅՑԸ ԿԱՐՈՂ Է Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՐՏԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅՑԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱՐՎԵԼ ԹՈՒՅԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/1626/05/16

    դատարանի որոշում                       2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1626/05/16

Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սամվել Հովհաննիսյանի ընդդեմ Կոմիտեի և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` վարչական ակտն անվավեր ճանաչելու և վնասը հատուցելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սամվել Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել իր դիմումը մերժելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 25.03.2016 թվականի վարչական ակտը և Կադաստրին պարտավորեցնել ընդունել վարչական ակտ` Կադաստրի ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով 9.200.000 ՀՀ դրամի չափով իրեն պատճառված վնասը հատուցելու մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 13.12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2020 թվականի որոշմամբ Սամվել Հովհաննիսյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 13.12.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` որոշվել է հայցը բավարարել մասնակիորեն` անվավեր ճանաչել Սամվել Հովհաննիսյանի դիմումը մերժելու մասին Կադաստրի 25.03.2016 թվականի վարչական ակտը, Կադաստրին պարտավորեցնել Սամվել Հովհաննիսյանին հատուցելու ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասը` 4.500.000 ՀՀ դրամի չափով, մնացած` 4.700.000 ՀՀ դրամի չափով, վնասը հատուցելուն պարտավորեցնելու պահանջի մասով, հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Ն. Ավագյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սամվել Հովհաննիսյանը (ներկայացուցիչ` Հ. Հովհաննիսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-99-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեն վնասը պարտավոր է հատուցել դրամական միջոցներով, եթե հետևանքների վերացումը հնարավոր չէ: Մինչդեռ տվյալ դեպքում առկա չէ անշարժ գույքի կորուստ, քանի որ առկա է Սամվել Հովհաննիսյանի անվամբ 25.02.2004 թվականին գրանցված և տրամադրված թիվ 1802239 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական ու տվյալ վկայականի հիման վրա տրամադրված դատաշինարարական փորձաքննության եզրակացություն, որը Վերաքննիչ դատարանն ընդունել է որպես ապացույց:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կոմիտեի կողմից ոչ իրավաչափ վարչարարության հետևանքը վերացվել է կադաստրային գործում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով: Տվյալ դեպքում սույն գործով իրավունքի զարգացման խնդրի առկայությունը պայմանավորված է նրանով, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքը վերացված լինելու պայմաններում հայցի բավարարումը կառաջացնի կրկնակի փոխհատուցման հարց:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել սույն գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը` հանգեցնելով կրկնակի փոխհատուցման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.12.2018 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Սամվել Հովհաննիսյանի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքում ներկայացված որոշումը հակասության մեջ է մտնում ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ օրենքի միատեսակ մեկնաբանության հետ, որի պայմաններում վճռաբեկ բողոքն անհիմն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

1) Կադաստրի կողմից ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող թիվ 07-054-014-018 կադաստրային համարով հողամասի նկատմամբ Սամվել Հովհաննիսյանին 25.02.2004 թվականին տրվել է թիվ 1802239 սեփականության վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 118-120).

2) ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի թիվ ՎԴ/4795/05/12 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով Սամվել Հովհաննիսյանի հայցը բավարարվել է, ոչ իրավաչափ են ճանաչվել Կադաստրի գործողությունները` ուղղված կադաստրային գործում առկա անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 25.02.2004 թվականի թիվ 1802239 վկայականի օրինակի «Հողամասի տվյալները» բաժնում կադաստրային համարի գրառման դիմաց նշված «07-054-014-018» թվային գրառման վերջին «8» թվանշանը մեխանիկական ջնջման և հավելագրման եղանակով կատարելուն (հատոր 1-ին, գ. թ. 8-20).

3) Կադաստրի նախագահի տեղակալը 03.11.2015 թվականի թիվ ԱՄ/7.5/6845-15 գրությամբ, ի պատասխան Սամվել Հովհաննիսյանի 30.10.2015 թվականի դիմումի, հայտնել է նաև, որ ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի թիվ ՎԴ/4795/05/12 վճռի պահանջը կատարելու համար անհրաժեշտ է, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջների համաձայն, դիմել Կադաստրի աշխատակազմի որևէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) և ներկայացնել օրինական ուժի մեջ մտած վճիռ (երկրորդ կնիքի առկայությամբ) (հատոր 1-ին, գ. թ. 96).

4) Կադաստրը, ի պատասխան Սամվել Հովհաննիսյանի կողմից ներկայացված թիվ 06/11/2015-2-0126 դիմումի, 09.11.2015 թվականին կազմել է թիվ ԱՏ-06/11/2015-2-0126 տեղեկանքն այն մասին, որ հողամասի կադաստրային ծածկագրում ուղղում չի կարող կատարվել, քանի որ 07-054-0014-0019 ծածկագրով առկա է գրանցված իրավունք (հատոր 1-ին, գ. թ. 21).

5) Կադաստրի նախագահի տեղակալը 20.01.2016 և 21.01.2016 թվականների նույնաբովանդակ գրություններով Սամվել Հովհաննիսյանին հայտնել է, որ Կոմիտեի 16.12.2015 թվականի «ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի (գործ թիվ ՎԴ/4795/05/12) վճիռը պարզաբանելու մասին» թիվ ԱՄ/7.1/7666-15 դիմումին ի պատասխան ստացվել է ՀՀ վարչական դատարանի 24.12.2015 թվականի «Վճիռը պարզաբանելու դիմումը մերժելու մասին» որոշումը: Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով անհրաժեշտ է դիմել Կադաստրի աշխատակազմի որևէ սպասարկման գրասենյակ (հատոր 1-ին, գ. թ. 23, 97).

6) Կադաստրի նախագահի տեղակալը 25.03.2016 թվականի գրությամբ ի պատասխան Սամվել Հովհաննիսյանի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանի 02.02.2015 թվականի դիմումի հայտնել է, որ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/4795/05/12 վարչական գործով 18.09.2015 թվականին վճռել է ոչ իրավաչափ ճանաչել անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 1802239 վկայականի «Հողամասի տվյալները» բաժնում կադաստրային համարի վերջին «8» թվանշանի գրառումը` թողնելով նախկինում գրառված «9» թվանշանը: Նշված վճռի կատարումն ապահովվելու համար կադաստրի պետական կոմիտեի կողմից 16.12.2015 թվականին դիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` վճիռը պարզաբանելու համար, սակայն ՀՀ վարչական դատարանի 24.12.2015 թվականի «Վճիռը պարզաբանելու դիմումը մերժելու մասին» որոշմամբ այն մերժվել է: Քննարկման արդյունքում եկել են եզրակացության, որ օրինական ուժի մեջ մտած վճռի պայմաններում այն ենթակա է կատարման, ուստի կադաստրային գործում առկա անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման, 25.02.2004 թվականի թիվ 1802239 վկայականի «Հողամասի տվյալները» բաժնում նշված «07-054-014-018» գրառման վերջին «8» թվանշանը «9»-ով փոփոխելու (ուղղելու) վերաբերյալ կրկին կարող է դիմել անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) (հատոր 1-ին, գ. թ. 99, 100).

7) Կադաստրի աշխատակազմի Մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավարը 11.01.2017 թվականի թիվ ՀՄ-0024 գրությամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանին, ինչպես նաև Սամվել Հովհաննիսյանին հայտնել է, որ ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի թիվ ՎԴ/4795/05/12 վճռի և նույն դատարանի 24.12.2015 թվականի «Վճիռը պարզաբանելու դիմումը մերժելու մասին» որոշման հիման վրա 17.01.2017 թվականին Կադաստրի աշխատակազմի Մարզերի միավորված ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր Արմինե Վարդանյանի կողմից իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1802239 վկայականում և կադաստրային քարտեզում կատարվել է հողամասի կադաստրային ծածկագրի սխալի ուղղում` 07-054-0014-0018 ծածկագիրը փոխարինվել է 07-054-0014-0019 ծածկագրով: Սամվել Հովհաննիսյանին առաջարկվել է ներկայացնել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը` համապատասխան ուղղում կատարելու համար (հատոր 2-րդ, գ. թ. 82).

8) Կադաստրը, ի պատասխան Սամվել Հովհաննիսյանի կողմից ներկայացված թիվ 16/01/2017-1-0166 դիմումի, 17.01.2017 թվականին կազմել է թիվ ԱՏ-16/01/2017-1-0166 տեղեկանքն այն մասին, որ ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի թիվ ՎԴ/4795/05/12 վճռի և նույն դատարանի 24.12.2015 թվականի «Վճիռը պարզաբանելու դիմումը մերժելու մասին» որոշման հիման վրա համայնքի հերթապահ կադաստրային էլեկտրոնային քարտեզում, իրավունքի պետական գրանցման միասնական մատյանում, ինչպես նաև թիվ 1802239 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի «Հողամասի տվյալները» բաժնում կատարվել է կադաստրային համարի (ծածկագրի) ուղղում, ճիշտ ծածկագիրն է 07-054-0014-0019: Վկայականի «Լրացուցիչ նշումներ» բաժնում կատարվել է գրառում` թիվ 1 ուղղումը կատարվել է Մարզերի միավորված ստորաբաժանման ռեգիստր Ա. Վարդանյանի կողմից 17.01.2017 թվականին ժամը 11:50-ին (հատոր 2-րդ, գ. թ. 114):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին`

- արդյո՞ք պարտավորեցման հայցը կարող է համարվել թույլատրելի և ենթակա լինել դատարանի քննությանն այն պարագայում, երբ առկա չէ հայցվող բարենպաստ վարչական ակտը մերժելու մասին վարչական մարմնի կողմից ընդունված միջամտող վարչական ակտ:

 

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` նույն բաժնի դրույթներին համապատասխան:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե վնասը որևէ փաստացի դրության` ի վնաս անձի փոփոխության մեջ է, ապա պատասխանատվություն կրողը պարտավոր է վերացնել դրա առաջացրած հետևանքները` նախկին դրության, իսկ եթե դա անհնար կամ անարդյունավետ է, ապա դրան համարժեք այլ դրության վերականգնման միջոցով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվություն կրողը վնասը հատուցում է դրամական միջոցներով, եթե հետևանքների վերացումը հնարավոր կամ բավարար չէ, կամ հետևանքների վերացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ծախսեր, քան պատճառված գույքային վնասը:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել` վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով: Այսպես. որպես վնասի հատուցման պարտադիր նախապայման նախատեսվել է, որ վնասի հատուցում չի կարող իրականացվել, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ այն դեպքի, երբ վնասը պատճառվել է իրավաչափ վարչարարությամբ:

Օրենսդիրը սահմանել է նաև, որ վնասի հատուցման պահանջը դիմումի միջոցով ներկայացվում է այն վարչական մարմնին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է վնասը: Ընդ որում, վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան, ինչը նշանակում է, որ քննարկման արդյունքում վարչական մարմինն ընդունում է վնասի հատուցման մասին դիմողի պահանջը բավարարելու կամ մերժելու որոշում, որով էլ, ըստ էության, պայմանավորվում է դատական պաշտպանության դիմելու անհրաժեշտությունը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

i

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի` դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը` անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ` անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ` վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նաև հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած, անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին` հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: Հակառակ պարագայում, այն է` վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն` միջամտող վարչական ակտ կայացված չլինելու դեպքում անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն` Դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`

1) վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության.

(...)

i

9) եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը.

(...):

Սույն գործի փաստերի համաձայն` Կադաստրի կողմից ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող հողամասի նկատմամբ Սամվել Հովհաննիսյանին 25.02.2004 թվականին տրվել է թիվ 1802239 սեփականության վկայականը, որում որպես տվյալ հողամասի կադաստրային համար նշվել է 07-054-014-018 թիվը:

i

Թիվ ՎԴ/4795/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը 18.09.2015 թվականին բավարարել է Սամվել Հովհաննիսյանի հայցը և ոչ իրավաչափ է ճանաչել Կադաստրի գործողությունները` ուղղված կադաստրային գործում առկա անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 25.02.2004 թվականի թիվ 1802239 վկայականի օրինակի «Հողամասի տվյալները» բաժնում կադաստրային համարի գրառման դիմաց նշված «07-054-014-018» թվային գրառման վերջին «8» թվանշանը մեխանիկական ջնջման և հավելագրման եղանակով կատարելուն: Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Այսինքն` տվյալ դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի իմաստով առկա է եղել վնասի հատուցման պարտադիր նախապայմանը` վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Նպատակ ունենալով վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու եղանակով ստանալու իրեն ենթադրյալ պատճառված վնասի հատուցում` հայցվոր Սամվել Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել վարչական մարմնին` Կադաստրին` խնդրելով կատարել վերը նշված վճռի պահանջը, որին ի պատասխան Կադաստրը հայտնել է, որ հողամասի կադաստրային ծածկագրում ուղղում չի կարող կատարվել, քանի որ 07-054-0014-0019 ծածկագրով առկա է գրանցված իրավունք:

Այնուհետև Սամվել Հովհաննիսյանը կրկին դիմումներ է ներկայացրել Կադաստրին, որին ի պատասխան վերջինս նաև 25.03.2016 թվականի գրությամբ հայտնել է, որ Կադաստրը դիմել է ՀՀ վարչական դատարան` վճիռը պարզաբանելու դիմումով, որը մերժվել է, և քննարկման արդյունքում եկել են եզրակացության, որ օրինական ուժի մեջ մտած վճռի պայմաններում այն ենթակա է կատարման, ու առաջարկվել է դիմել Կադաստրի աշխատակազմի որևէ սպասարկման գրասենյակ` վճռում նշված գրառումը փոփոխելու (ուղղելու) համար:

Փաստորեն, տվյալ դեպքում Կադաստրը չի մերժել վնասի հատուցում տալը: Ճիշտ հակառակը, հայտնել է իր պատրաստակամությունը վնասը հատուցելու հարցում` առաջարկելով դիմել Կադաստրի աշխատակազմի որևէ սպասարկման գրասենյակ` վճռում նշված գրառումը փոփոխելու (ուղղելու) համար:

Վերոգրյալ փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չէ պարտավորեցման հայց ներկայացնելու փաստական հիմք, այն է` բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ: Մինչդեռ դատական կարգով վնասի հատուցման պահանջ ներկայացնելու փաստական և իրավական հիմքերի բացակայության պայմաններում հայցվորը դիմել ՀՀ վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել իր դիմումը մերժելու մասին Կադաստրի 25.03.2016 թվականի վարչական ակտը և Կադաստրին պարտավորեցնել ընդունել վարչական ակտ` Կադաստրի ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով 9.200.000 ՀՀ դրամի չափով իրեն պատճառված վնասը հատուցելու մասին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ հայցադիմումը ենթակա չի եղել վարույթ ընդունման, իսկ վարույթ ընդունելու պարագայում սույն գործի վարույթը ենթակա է եղել կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

Տվյալ դեպքում ներկայացված հայցապահանջն իր բնույթով համապատասխանում է պարտավորեցման հայցատեսակին, քանի որ հայցվորի պահանջն ուղղված է Կադաստրի ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով 9.200.000 ՀՀ դրամի չափով իրեն պատճառված վնասը հատուցելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելուն, որի ընդունումը հայցվորի պնդմամբ մերժվել է Կադաստրի 25.03.2016 թվականի գրությամբ: Ընդ որում, 25.03.2016 թվականի գրությունը որակվել է որպես վարչական ակտ, որի վիճարկումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է ներառվեր պարտավորեցման հայցում: Այնինչ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կադաստրի 25.03.2016 թվականի գրությունը վարչական ակտ չի հանդիսանում, քանի որ այն չի համապատասխանում վարչական ակտի բնորոշմանը, ուստի ոչ միայն չէր կարող պարտավորեցման հայց ներկայացնելու հիմք հանդիսանալ, այլ նաև ներառվեր պարտավորեցման հայցում` որպես միջամտող վարչական ակտի վիճարկում:

i

Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կադաստրի 25.03.2016 թվականի գրության միջոցով Կադաստրը ոչ միայն չի մերժել հայցվորի իրավունքների իրականացումը, այլև անգամ չի սահմանափակել այդ իրավունքների իրականացումը: Ավելին` Կադաստրն առաջարկել է հայցվորին դիմել Կադաստրի աշխատակազմի որևէ սպասարկման գրասենյակ` վճռում նշված գրառումը փոփոխելու (ուղղելու) համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու վերաբերյալ Կադաստրի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու հանգամանքն ինքնին բացառում է պարտավորեցման հայց ներկայացնելու իրավական հնարավորությունը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

i

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ներառյալ` այնպիսի դատավորի կողմից, որը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.

2) դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին.

3) դատական ակտը ստորագրված և կնքված չէ.

4) դատական ակտը ստորագրված և կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.

5) դատական ակտը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.

6) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.

7) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.

8) դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները.

9) առկա են նույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:

i

Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կարճել գործի վարույթը:

i

Միևնույն ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված` բողոքարկվող դատական ակտը վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում վերանայելու կանոնին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն չի կարող մեկնաբանվել այնպես, որ ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է կաշկանդված լինի վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բոլոր դեպքերում: Նման մեկնաբանության պարագայում ՀՀ վճռաբեկ դատարանը ստիպված կլինի ըստ էության անդրադառնալ և գնահատական տալ բողոքարկված դատական ակտում նյութական իրավունքի նորմերի կիրառելիության հիմնավորվածությանը նույնիսկ այն դեպքում, երբ օրինակ բողոքարկված դատական ակտը ստորագրված և կնքված չի լինի կամ ստորագրված և կնքված չի լինի այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից կամ դատական ակտը կայացրած չի լինի այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ, կամ գործը քննված լինի ընդդատության կանոնների խախտմամբ:

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը համանման մոտեցում է ցուցաբերել 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում, որպիսի իրավակարգավորմամբ օրենսդրի արտահայտած տրամաբանության համատեքստում պետք է մեկնաբանվի նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը:

i

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման» եզրույթը պետք է մեկնաբանվի այնպես, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը (...):

Վերոգրյալ իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորության կիրառումն օրենսդիրը բնավ չի պայմանավորել վճռաբեկ բողոքը բավարարելու հանգամանքով, ինչը ևս խոսում է այն մեկնաբանման օգտին, որ գործի վարույթը կարճման ենթակա լինելու հիմքի առկայությունը հաստատվելու պարագայում` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման:

i

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անվիճելիորեն առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` գործի վարույթը կարճելու հիմք, այն է` բացահայտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք, մասնավորապես` բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու վերաբերյալ Կադաստրի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում խոսք չի կարող լինել վարչական մարմնի հետ վեճի առկայության մասին, ուստի պարտավորեցման հայց ներկայացնելու փաստական և իրավական հիմքերը բացակայել են, հետևաբար գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը:

i

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և սույն գործի վարույթը կարճելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ բացահայտվել է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք, այն է` միջամտող վարչական ակտի բացակայության պարագայում գոյություն չունի դատարանի քննությանը ենթակա վեճ:

Վերը նշված պատճառաբանությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներին, քանի որ դրանք այլևս որևէ նշանակություն չունեն բողոքի քննության համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի:

i

Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում սույն գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հատուցման պարտականությունը պետք է դրվի հայցվորի վրա: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար Սամվել Հովհաննիսյանն արդեն իսկ վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը, վերաքննիչ բողոքի համար Սամվել Հովհաննիսյանը պետական տուրք չի վճարել և Վերաքննիչ դատարանը պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգել է` այդ հարցին կայացվելիք դատական ակտով անդրադառնալու պայմանով, իսկ վճռաբեկ բողոքի համար Կոմիտեն 20.000 ՀՀ դրամը վճարել է, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հայցադիմումը Դատարան ներկայացնելու համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, Սամվել Հովհաննիսյանից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.02.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, իսկ հօգուտ Կոմիտեի` 20.000 ՀՀ դրամ` որպես վերջինիս կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի որոշումը և սույն գործի վարույթը կարճել:

2. Սամվել Հովհաննիսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.02.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Սամվել Հովհաննիսյանից հօգուտ ՀՀ կադաստրի կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                Վարչական գործ թիվ ՎԴ/1626/05/16

    դատարանի որոշում                     2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1626/05/16

Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ Սամվել Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Կոմիտեի և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` վարչական ակտն անվավեր ճանաչելու և վնասը հատուցելու պահանջների մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 13.12.2018 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Էդ. Սեդրակյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 26.11.2021 թվականին թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սամվել Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել իր դիմումը մերժելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 25.03.2016 թվականի վարչական ակտը և Կադաստրին պարտավորեցնել ընդունել վարչական ակտ` Կադաստրի ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով 9.200.000 ՀՀ դրամի չափով իրեն պատճառված վնասը հատուցելու մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 13.12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2020 թվականի որոշմամբ Սամվել Հովհաննիսյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 13.12.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` որոշվել է հայցը բավարարել մասնակիորեն` անվավեր ճանաչել Սամվել Հովհաննիսյանի դիմումը մերժելու մասին Կադաստրի 25.03.2016 թվականի վարչական ակտը, Կադաստրին պարտավորեցնել Սամվել Հովհաննիսյանին հատուցելու ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասը` 4.500.000 ՀՀ դրամի չափով, մնացած` 4.700.000 ՀՀ դրամի չափով, վնասը հատուցելուն պարտավորեցնելու պահանջի մասով, հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սամվել Հովհաննիսյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-99-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեն վնասը պարտավոր է հատուցել դրամական միջոցներով, եթե հետևանքների վերացումը հնարավոր չէ: Մինչդեռ տվյալ դեպքում առկա չէ անշարժ գույքի կորուստ, քանի որ առկա է Սամվել Հովհաննիսյանի անվամբ 25.02.2004 թվականին գրանցված և տրամադրված թիվ 1802239 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական ու տվյալ վկայականի հիման վրա տրամադրված դատաշինարարական փորձաքննության եզրակացություն, որը Վերաքննիչ դատարանն ընդունել է որպես ապացույց:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կոմիտեի կողմից ոչ իրավաչափ վարչարարության հետևանքը վերացվել է կադաստրային գործում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով: Տվյալ դեպքում սույն գործով իրավունքի զարգացման խնդրի առկայությունը պայմանավորված է նրանով, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքը վերացված լինելու պայմաններում հայցի բավարարումը կառաջացնի կրկնակի փոխհատուցման հարց:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել սույն գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը` հանգեցնելով կրկնակի փոխհատուցման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.12.2018 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Սամվել Հովհաննիսյանի ներկայացուցչի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքում ներկայացված որոշումը հակասության մեջ է մտնում ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ օրենքի միատեսակ մեկնաբանության հետ, որի պայմաններում վճռաբեկ բողոքն անհիմն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կադաստրի կողմից ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող թիվ 07-054-014-018 կադաստրային համարով հողամասի նկատմամբ Սամվել Հովհաննիսյանին 25.02.2004 թվականին տրվել է թիվ 1802239 սեփականության վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 118-120).

2) ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի թիվ ՎԴ/4795/05/12 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով Սամվել Հովհաննիսյանի հայցը բավարարվել է, ոչ իրավաչափ են ճանաչվել Կադաստրի գործողությունները` ուղղված կադաստրային գործում առկա անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 25.02.2004 թվականի թիվ 1802239 վկայականի օրինակի «Հողամասի տվյալները» բաժնում կադաստրային համարի գրառման դիմաց նշված «07-054-014-018» թվային գրառման վերջին «8» թվանշանը մեխանիկական ջնջման և հավելագրման եղանակով կատարելուն (հատոր 1-ին, գ. թ. 8-20).

i

3) Կադաստրի նախագահի տեղակալը 03.11.2015 թվականի թիվ ԱՄ/7.5/6845-15 գրությամբ, ի պատասխան Սամվել Հովհաննիսյանի 30.10.2015 թվականի դիմումի, հայտնել է նաև, որ ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի թիվ ՎԴ/4795/05/12 վճռի պահանջը կատարելու համար անհրաժեշտ է, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջների համաձայն, դիմել Կադաստրի աշխատակազմի որևէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) և ներկայացնել օրինական ուժի մեջ մտած վճիռ (երկրորդ կնիքի առկայությամբ) (հատոր 1-ին, գ. թ. 96).

4) Կադաստրը, ի պատասխան Սամվել Հովհաննիսյանի կողմից ներկայացված թիվ 06/11/2015-2-0126 դիմումի, 09.11.2015 թվականին կազմել է թիվ ԱՏ-06/11/2015-2-0126 տեղեկանքն այն մասին, որ հողամասի կադաստրային ծածկագրում ուղղում չի կարող կատարվել, քանի որ 07-054-0014-0019 ծածկագրով առկա է գրանցված իրավունք (հատոր 1-ին, գ. թ. 21).

i

5) Կադաստրի նախագահի տեղակալը 20.01.2016 և 21.01.2016 թվականների նույնաբովանդակ գրություններով Սամվել Հովհաննիսյանին հայտնել է, որ Կոմիտեի 16.12.2015 թվականի «ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի (գործ թիվ ՎԴ/4795/05/12) վճիռը պարզաբանելու մասին» թիվ ԱՄ/7.1/7666-15 դիմումին ի պատասխան ստացվել է ՀՀ վարչական դատարանի 24.12.2015 թվականի «Վճիռը պարզաբանելու դիմումը մերժելու մասին» որոշումը: Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով անհրաժեշտ է դիմել Կադաստրի աշխատակազմի որևէ սպասարկման գրասենյակ (հատոր 1-ին, գ. թ. 23, 97).

6) Կադաստրի նախագահի տեղակալը 25.03.2016 թվականի գրությամբ ի պատասխան Սամվել Հովհաննիսյանի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանի 02.02.2015 թվականի դիմումի հայտնել է, որ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/4795/05/12 վարչական գործով 18.09.2015 թվականին վճռել է ոչ իրավաչափ ճանաչել անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 1802239 վկայականի «Հողամասի տվյալները» բաժնում կադաստրային համարի վերջին «8» թվանշանի գրառումը` թողնելով նախկինում գրառված «9» թվանշանը: Նշված վճռի կատարումն ապահովվելու համար կադաստրի պետական կոմիտեի կողմից 16.12.2015 թվականին դիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` վճիռը պարզաբանելու համար, սակայն ՀՀ վարչական դատարանի 24.12.2015 թվականի «Վճիռը պարզաբանելու դիմումը մերժելու մասին» որոշմամբ այն մերժվել է: Քննարկման արդյունքում եկել են եզրակացության, որ օրինական ուժի մեջ մտած վճռի պայմաններում այն ենթակա է կատարման, ուստի կադաստրային գործում առկա անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման, 25.02.2004 թվականի թիվ 1802239 վկայականի «Հողամասի տվյալները» բաժնում նշված «07-054-014-018» գրառման վերջին «8» թվանշանը «9»-ով փոփոխելու (ուղղելու) վերաբերյալ կրկին կարող է դիմել անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) (հատոր 1-ին, գ. թ. 99, 100).

7) Կադաստրի աշխատակազմի Մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավարը 11.01.2017 թվականի թիվ ՀՄ-0024 գրությամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանին, ինչպես նաև Սամվել Հովհաննիսյանին հայտնել է, որ ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի թիվ ՎԴ/4795/05/12 վճռի և նույն դատարանի 24.12.2015 թվականի «Վճիռը պարզաբանելու դիմումը մերժելու մասին» որոշման հիման վրա 17.01.2017 թվականին Կադաստրի աշխատակազմի Մարզերի միավորված ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր Արմինե Վարդանյանի կողմից իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1802239 վկայականում և կադաստրային քարտեզում կատարվել է հողամասի կադաստրային ծածկագրի սխալի ուղղում` 07-054-0014-0018 ծածկագիրը փոխարինվել է 07-054-0014-0019 ծածկագրով: Սամվել Հովհաննիսյանին առաջարկվել է ներկայացնել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը` համապատասխան ուղղում կատարելու համար (հատոր 2-րդ, գ. թ. 82).

8) Կադաստրը, ի պատասխան Սամվել Հովհաննիսյանի կողմից ներկայացված թիվ 16/01/2017-1-0166 դիմումի, 17.01.2017 թվականին կազմել է թիվ ԱՏ-16/01/2017-1-0166 տեղեկանքն այն մասին, որ ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի թիվ ՎԴ/4795/05/12 վճռի և նույն դատարանի 24.12.2015 թվականի «Վճիռը պարզաբանելու դիմումը մերժելու մասին» որոշման հիման վրա համայնքի հերթապահ կադաստրային էլեկտրոնային քարտեզում, իրավունքի պետական գրանցման միասնական մատյանում, ինչպես նաև թիվ 1802239 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի «Հողամասի տվյալները» բաժնում կատարվել է կադաստրային համարի (ծածկագրի) ուղղում, ճիշտ ծածկագիրն է 07-054-0014-0019: Վկայականի «Լրացուցիչ նշումներ» բաժնում կատարվել է գրառում` թիվ 1 ուղղումը կատարվել է Մարզերի միավորված ստորաբաժանման ռեգիստր Ա. Վարդանյանի կողմից 17.01.2017 թվականին ժամը 11:50-ին (հատոր 2-րդ, գ. թ. 114):

 

4. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանի պատճառաբանական և եզրափակիչ մասերի միջև առկա է անհամապատասխանություն հետևյալ նկատառումով.

Այն դեպքում, երբ ըստ Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշման` ոչ իրավաչափ ճանաչված վարչարարությամբ պատճառված վնասի առաջացրած հետևանքների վերաբերյալ, այն է` կադաստրային համարի (ծածկագրի) ուղղում կատարելու պայմաններում այլևս չի կարող դրամական միջոցներով հատուցում տրվել, ապա պետք է ընդունել, որ ենթակա են կիրառման վարչական դատավարության ընթացքում վեճը սպառված լինելու կապակցությամբ կիրառելի կանոնը, որի հետ կապված իրավական դիրքորոշում է ներկայացրել Վճռաբեկ դատարանի դատավոր Ռ. Հակոբյանը:

Մինչդեռ հարցը կայանում է նրանում, որ հայցվորի կողմից ներկայացված վնասի հատուցման պահանջն իր մեջ ներառելով նյութական վնասին բնորոշ տարրեր, պետք է քննության առնվեր նաև գույքի կորստի փաստը որոշելու առումով, քանի որ դատական ակտում խոսք չկա գույքային վնաս բռնագանձելու հայցապահանջը Դատարանին ենթակա չլինելու հարցի մասին:

Նման պայմաններում վճռաբեկ բողոքի քննության ընթացքում պետք է իրավական գնահատական տրվի գույքային վնասի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին, քանի որ սույն գործով ներկայացված պարտավորեցման հայցի բուն նպատակը ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, ինչը ենթադրում է, որ գործով ձեռք բերված ապացույցների շրջանակում առաջին հերթին ենթակա է գնահատման ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի առկայությունը, որի հաստատման պարագայում արդեն առանձին գնահատման է ենթակա ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի իրական չափը, մասնավորապես, հաշվի առնելով օրենսդրությամբ սահմանված այն իրավակարգավորումը, ըստ որի` վնասի հատուցումը բոլոր դեպքերում կապված է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու հետ, ինչը միանշանակորեն ենթադրում է, որ պետք է առկա լինի ուղիղ և անմիջական կապ վարչարարության ընթացքում վարչական մարմնի կողմից իրականացված ոչ իրավաչափ գործողության և առաջացած հետևանքների միջև:

Վերաքննիչ դատարանը հայցը մասնակի բավարարելու հիմքում դրել է գույքային վնասի չափի վերաբերյալ գործում առկա ապացույցները և որոշակի վերլուծություն է կատարել ոչ իրավաչափ վարչարարության և հնարավոր վնասի պատճառահետևանքային կապի վերաբերյալ:

Վճռաբեկ բողոքի վնասի հատուցման կրկնակի լինելու փաստարկը Վճռաբեկ դատարանի որոշմամբ գնահատվել է այն տեսանկյունից, որ վարչական ակտում արդեն իսկ կատարվել է համապատասխան ուղղում:

Հատուցման կրկնակիությունը նշանակում է նույն օբյեկտի դիմաց ստանալ մեկից ավելի անգամ հատուցում, մինչդեռ այդ փաստարկը հիմնավոր համարելու համար պետք է հաստատված լիներ արդեն իսկ նյութական վնասի դիմաց դրամական հատուցում ստացված լինելու փաստը, իսկ գույքային վնասի բացակայության դեպքում խոսքը կարող է վերաբերվել հայցապահանջի անհիմն լինելուն և ոչ թե կրկնակի հատուցում ստանալուն:

Գույքային վնասի պահանջ ներկայացված լինելու պայմաններում վարչական ակտում կատարված փոփոխությունները չէին կարող խոչընդոտել հայցապահանջի ըստ էության քննությանը և բողոքը բավարարվելու դեպքում գործը պետք է ուղարկվեր նոր քննության կամ հայցը մերժվեր գույքային վնասի բացակայության հիմքով:

 

Դատավորներ` Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով 26.11.2021 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

26.11.2021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի նոյեմբերի 26-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ Սամվել Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Կոմիտեի և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` վարչական ակտն անվավեր ճանաչելու և վնասը հատուցելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Սամվել Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել իր դիմումը մերժելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 25.03.2016 թվականի վարչական ակտը և Կադաստրին պարտավորեցնել ընդունել վարչական ակտ` Կադաստրի ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով 9.200.000 ՀՀ դրամի չափով իրեն պատճառված վնասը հատուցելու մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 13.12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2020 թվականի որոշմամբ Սամվել Հովհաննիսյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 13.12.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` որոշվել է հայցը բավարարել մասնակիորեն` անվավեր ճանաչել Սամվել Հովհաննիսյանի դիմումը մերժելու մասին Կադաստրի 25.03.2016 թվականի վարչական ակտը, Կադաստրին պարտավորեցնել Սամվել Հովհաննիսյանին հատուցելու ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասը` 4.500.000 ՀՀ դրամի չափով, մնացած` 4.700.000 ՀՀ դրամի չափով, վնասը հատուցելուն պարտավորեցնելու պահանջի մասով, հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Ն. Ավագյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սամվել Հովհաննիսյանը (ներկայացուցիչ` Հ. Հովհաննիսյան)»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-99-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեն վնասը պարտավոր է հատուցել դրամական միջոցներով, եթե հետևանքների վերացումը հնարավոր չէ: Մինչդեռ տվյալ դեպքում առկա չէ անշարժ գույքի կորուստ, քանի որ առկա է Սամվել Հովհաննիսյանի անվամբ 25.02.2004 թվականին գրանցված և տրամադրված թիվ 1802239 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական ու տվյալ վկայականի հիման վրա տրամադրված դատաշինարարական փորձաքննության եզրակացություն, որը Վերաքննիչ դատարանն ընդունել է որպես ապացույց:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կոմիտեի կողմից ոչ իրավաչափ վարչարարության հետևանքը վերացվել է կադաստրային գործում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով: Տվյալ դեպքում սույն գործով իրավունքի զարգացման խնդրի առկայությունը պայմանավորված է նրանով, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքը վերացված լինելու պայմաններում հայցի բավարարումը կառաջացնի կրկնակի փոխհատուցման հարց:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել սույն գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը` հանգեցնելով կրկնակի փոխհատուցման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.12.2018 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության»:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի վերաբերյալ Սամվել Հովհաննիսյանի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքում ներկայացված որոշումը հակասության մեջ է մտնում ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ օրենքի միատեսակ մեկնաբանության հետ, որի պայմաններում վճռաբեկ բողոքն անհիմն է»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«1) Կադաստրի կողմից ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող թիվ 07-054-014-018 կադաստրային համարով հողամասի նկատմամբ Սամվել Հովհաննիսյանին 25.02.2004 թվականին տրվել է թիվ 1802239 սեփականության վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 118-120).

2) ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի թիվ ՎԴ/4795/05/12 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով Սամվել Հովհաննիսյանի հայցը բավարարվել է, ոչ իրավաչափ են ճանաչվել Կադաստրի գործողությունները` ուղղված կադաստրային գործում առկա անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 25.02.2004 թվականի թիվ 1802239 վկայականի օրինակի «Հողամասի տվյալները» բաժնում կադաստրային համարի գրառման դիմաց նշված «07-054-014-018» թվային գրառման վերջին «8» թվանշանը մեխանիկական ջնջման և հավելագրման եղանակով կատարելուն (հատոր 1-ին, գ. թ. 8-20).

3) Կադաստրի նախագահի տեղակալը 03.11.2015 թվականի թիվ ԱՄ/7.5/6845-15 գրությամբ, ի պատասխան Սամվել Հովհաննիսյանի 30.10.2015 թվականի դիմումի, հայտնել է նաև, որ ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի թիվ ՎԴ/4795/05/12 վճռի պահանջը կատարելու համար անհրաժեշտ է, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջների համաձայն, դիմել Կադաստրի աշխատակազմի որևէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) և ներկայացնել օրինական ուժի մեջ մտած վճիռ (երկրորդ կնիքի առկայությամբ) (հատոր 1-ին, գ. թ. 96).

4) Կադաստրը, ի պատասխան Սամվել Հովհաննիսյանի կողմից ներկայացված թիվ 06/11/2015-2-0126 դիմումի, 09.11.2015 թվականին կազմել է թիվ ԱՏ-06/11/2015-2-0126 տեղեկանքն այն մասին, որ հողամասի կադաստրային ծածկագրում ուղղում չի կարող կատարվել, քանի որ 07-054-0014-0019 ծածկագրով առկա է գրանցված իրավունք (հատոր 1-ին, գ. թ. 21).

5) Կադաստրի նախագահի տեղակալը 20.01.2016 և 21.01.2016 թվականների նույնաբովանդակ գրություններով Սամվել Հովհաննիսյանին հայտնել է, որ Կոմիտեի 16.12.2015 թվականի «ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի (գործ թիվ ՎԴ/4795/05/12) վճիռը պարզաբանելու մասին» թիվ ԱՄ/7.1/7666-15 դիմումին ի պատասխան ստացվել է ՀՀ վարչական դատարանի 24.12.2015 թվականի «Վճիռը պարզաբանելու դիմումը մերժելու մասին» որոշումը: Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով անհրաժեշտ է դիմել Կադաստրի աշխատակազմի որևէ սպասարկման գրասենյակ (հատոր 1-ին, գ. թ. 23, 97).

6) Կադաստրի նախագահի տեղակալը 25.03.2016 թվականի գրությամբ ի պատասխան Սամվել Հովհաննիսյանի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանի 02.02.2015 թվականի դիմումի հայտնել է, որ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/4795/05/12 վարչական գործով 18.09.2015 թվականին վճռել է ոչ իրավաչափ ճանաչել անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 1802239 վկայականի «Հողամասի տվյալները» բաժնում կադաստրային համարի վերջին «8» թվանշանի գրառումը` թողնելով նախկինում գրառված «9» թվանշանը: Նշված վճռի կատարումն ապահովվելու համար կադաստրի պետական կոմիտեի կողմից 16.12.2015 թվականին դիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` վճիռը պարզաբանելու համար, սակայն ՀՀ վարչական դատարանի 24.12.2015 թվականի «Վճիռը պարզաբանելու դիմումը մերժելու մասին» որոշմամբ այն մերժվել է: Քննարկման արդյունքում եկել են եզրակացության, որ օրինական ուժի մեջ մտած վճռի պայմաններում այն ենթակա է կատարման, ուստի կադաստրային գործում առկա անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման, 25.02.2004 թվականի թիվ 1802239 վկայականի «Հողամասի տվյալները» բաժնում նշված «07-054-014-018» գրառման վերջին «8» թվանշանը «9»-ով փոփոխելու (ուղղելու) վերաբերյալ կրկին կարող է դիմել անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) (հատոր 1-ին, գ. թ. 99, 100).

7) Կադաստրի աշխատակազմի Մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավարը 11.01.2017 թվականի թիվ ՀՄ-0024 գրությամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանին, ինչպես նաև Սամվել Հովհաննիսյանին հայտնել է, որ ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի թիվ ՎԴ/4795/05/12 վճռի և նույն դատարանի 24.12.2015 թվականի «Վճիռը պարզաբանելու դիմումը մերժելու մասին» որոշման հիման վրա 17.01.2017 թվականին Կադաստրի աշխատակազմի Մարզերի միավորված ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր Արմինե Վարդանյանի կողմից իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1802239 վկայականում և կադաստրային քարտեզում կատարվել է հողամասի կադաստրային ծածկագրի սխալի ուղղում` 07-054-0014-0018 ծածկագիրը փոխարինվել է 07-054-0014-0019 ծածկագրով: Սամվել Հովհաննիսյանին առաջարկվել է ներկայացնել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը` համապատասխան ուղղում կատարելու համար (հատոր 2-րդ, գ. թ. 82).

8) Կադաստրը, ի պատասխան Սամվել Հովհաննիսյանի կողմից ներկայացված թիվ 16/01/2017-1-0166 դիմումի, 17.01.2017 թվականին կազմել է թիվ ԱՏ-16/01/2017-1-0166 տեղեկանքն այն մասին, որ ՀՀ վարչական դատարանի 18.09.2015 թվականի թիվ ՎԴ/4795/05/12 վճռի և նույն դատարանի 24.12.2015 թվականի «Վճիռը պարզաբանելու դիմումը մերժելու մասին» որոշման հիման վրա համայնքի հերթապահ կադաստրային էլեկտրոնային քարտեզում, իրավունքի պետական գրանցման միասնական մատյանում, ինչպես նաև թիվ 1802239 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի «Հողամասի տվյալները» բաժնում կատարվել է կադաստրային համարի (ծածկագրի) ուղղում, ճիշտ ծածկագիրն է 07-054-0014-0019: Վկայականի «Լրացուցիչ նշումներ» բաժնում կատարվել է գրառում` թիվ 1 ուղղումը կատարվել է Մարզերի միավորված ստորաբաժանման ռեգիստր Ա. Վարդանյանի կողմից 17.01.2017 թվականին ժամը 11:50-ին (հատոր 2-րդ, գ. թ. 114)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին`

- արդյո՞ք պարտավորեցման հայցը կարող է համարվել թույլատրելի և ենթակա լինել դատարանի քննությանն այն պարագայում, երբ առկա չէ հայցվող բարենպաստ վարչական ակտը մերժելու մասին վարչական մարմնի կողմից ընդունված միջամտող վարչական ակտ:

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` նույն բաժնի դրույթներին համապատասխան:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե վնասը որևէ փաստացի դրության` ի վնաս անձի փոփոխության մեջ է, ապա պատասխանատվություն կրողը պարտավոր է վերացնել դրա առաջացրած հետևանքները` նախկին դրության, իսկ եթե դա անհնար կամ անարդյունավետ է, ապա դրան համարժեք այլ դրության վերականգնման միջոցով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվություն կրողը վնասը հատուցում է դրամական միջոցներով, եթե հետևանքների վերացումը հնարավոր կամ բավարար չէ, կամ հետևանքների վերացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ծախսեր, քան պատճառված գույքային վնասը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել` վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով: Այսպես. որպես վնասի հատուցման պարտադիր նախապայման նախատեսվել է, որ վնասի հատուցում չի կարող իրականացվել, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ այն դեպքի, երբ վնասը պատճառվել է իրավաչափ վարչարարությամբ:

Օրենսդիրը սահմանել է նաև, որ վնասի հատուցման պահանջը դիմումի միջոցով ներկայացվում է այն վարչական մարմնին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է վնասը: Ընդ որում, վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան, ինչը նշանակում է, որ քննարկման արդյունքում վարչական մարմինն ընդունում է վնասի հատուցման մասին դիմողի պահանջը բավարարելու կամ մերժելու որոշում, որով էլ, ըստ էության, պայմանավորվում է դատական պաշտպանության դիմելու անհրաժեշտությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի` դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը` անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ` անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ` վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նաև հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած, անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին` հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: Հակառակ պարագայում, այն է` վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն` միջամտող վարչական ակտ կայացված չլինելու դեպքում անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն` Դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`

1) վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության.

(...)

9) եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը.

(...):

Սույն գործի փաստերի համաձայն` Կադաստրի կողմից ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող հողամասի նկատմամբ Սամվել Հովհաննիսյանին 25.02.2004 թվականին տրվել է թիվ 1802239 սեփականության վկայականը, որում որպես տվյալ հողամասի կադաստրային համար նշվել է 07-054-014-018 թիվը:

Թիվ ՎԴ/4795/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը 18.09.2015 թվականին բավարարել է Սամվել Հովհաննիսյանի հայցը և ոչ իրավաչափ է ճանաչել Կադաստրի գործողությունները` ուղղված կադաստրային գործում առկա անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 25.02.2004 թվականի թիվ 1802239 վկայականի օրինակի «Հողամասի տվյալները» բաժնում կադաստրային համարի գրառման դիմաց նշված «07-054-014-018» թվային գրառման վերջին «8» թվանշանը մեխանիկական ջնջման և հավելագրման եղանակով կատարելուն: Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Այսինքն` տվյալ դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի իմաստով առկա է եղել վնասի հատուցման պարտադիր նախապայմանը` վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Նպատակ ունենալով վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու եղանակով ստանալու իրեն ենթադրյալ պատճառված վնասի հատուցում` հայցվոր Սամվել Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել վարչական մարմնին` Կադաստրին` խնդրելով կատարել վերը նշված վճռի պահանջը, որին ի պատասխան Կադաստրը հայտնել է, որ հողամասի կադաստրային ծածկագրում ուղղում չի կարող կատարվել, քանի որ 07-054-0014-0019 ծածկագրով առկա է գրանցված իրավունք:

Այնուհետև Սամվել Հովհաննիսյանը կրկին դիմումներ է ներկայացրել Կադաստրին, որին ի պատասխան վերջինս նաև 25.03.2016 թվականի գրությամբ հայտնել է, որ Կադաստրը դիմել է ՀՀ վարչական դատարան` վճիռը պարզաբանելու դիմումով, որը մերժվել է, և քննարկման արդյունքում եկել են եզրակացության, որ օրինական ուժի մեջ մտած վճռի պայմաններում այն ենթակա է կատարման, ու առաջարկվել է դիմել Կադաստրի աշխատակազմի որևէ սպասարկման գրասենյակ` վճռում նշված գրառումը փոփոխելու (ուղղելու) համար:

Փաստորեն, տվյալ դեպքում Կադաստրը չի մերժել վնասի հատուցում տալը: Ճիշտ հակառակը, հայտնել է իր պատրաստակամությունը վնասը հատուցելու հարցում` առաջարկելով դիմել Կադաստրի աշխատակազմի որևէ սպասարկման գրասենյակ` վճռում նշված գրառումը փոփոխելու (ուղղելու) համար:

Վերոգրյալ փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չէ պարտավորեցման հայց ներկայացնելու փաստական հիմք, այն է` բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ: Մինչդեռ դատական կարգով վնասի հատուցման պահանջ ներկայացնելու փաստական և իրավական հիմքերի բացակայության պայմաններում հայցվորը դիմել ՀՀ վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել իր դիմումը մերժելու մասին Կադաստրի 25.03.2016 թվականի վարչական ակտը և Կադաստրին պարտավորեցնել ընդունել վարչական ակտ` Կադաստրի ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով 9.200.000 ՀՀ դրամի չափով իրեն պատճառված վնասը հատուցելու մասին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ հայցադիմումը ենթակա չի եղել վարույթ ընդունման, իսկ վարույթ ընդունելու պարագայում սույն գործի վարույթը ենթակա է եղել կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

Տվյալ դեպքում ներկայացված հայցապահանջն իր բնույթով համապատասխանում է պարտավորեցման հայցատեսակին, քանի որ հայցվորի պահանջն ուղղված է Կադաստրի ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով 9.200.000 ՀՀ դրամի չափով իրեն պատճառված վնասը հատուցելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելուն, որի ընդունումը հայցվորի պնդմամբ մերժվել է Կադաստրի 25.03.2016 թվականի գրությամբ: Ընդ որում, 25.03.2016 թվականի գրությունը որակվել է որպես վարչական ակտ, որի վիճարկումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է ներառվեր պարտավորեցման հայցում: Այնինչ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կադաստրի 25.03.2016 թվականի գրությունը վարչական ակտ չի հանդիսանում, քանի որ այն չի համապատասխանում վարչական ակտի բնորոշմանը, ուստի ոչ միայն չէր կարող պարտավորեցման հայց ներկայացնելու հիմք հանդիսանալ, այլ նաև ներառվեր պարտավորեցման հայցում` որպես միջամտող վարչական ակտի վիճարկում:

Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կադաստրի 25.03.2016 թվականի գրության միջոցով Կադաստրը ոչ միայն չի մերժել հայցվորի իրավունքների իրականացումը, այլև անգամ չի սահմանափակել այդ իրավունքների իրականացումը: Ավելին` Կադաստրն առաջարկել է հայցվորին դիմել Կադաստրի աշխատակազմի որևէ սպասարկման գրասենյակ` վճռում նշված գրառումը փոփոխելու (ուղղելու) համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու վերաբերյալ Կադաստրի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու հանգամանքն ինքնին բացառում է պարտավորեցման հայց ներկայացնելու իրավական հնարավորությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ներառյալ` այնպիսի դատավորի կողմից, որը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.

2) դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին.

3) դատական ակտը ստորագրված և կնքված չէ.

4) դատական ակտը ստորագրված և կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.

5) դատական ակտը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.

6) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.

7) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.

8) դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները.

9) առկա են նույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:

Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կարճել գործի վարույթը:

Միևնույն ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված` բողոքարկվող դատական ակտը վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում վերանայելու կանոնին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն չի կարող մեկնաբանվել այնպես, որ ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է կաշկանդված լինի վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բոլոր դեպքերում: Նման մեկնաբանության պարագայում ՀՀ վճռաբեկ դատարանը ստիպված կլինի ըստ էության անդրադառնալ և գնահատական տալ բողոքարկված դատական ակտում նյութական իրավունքի նորմերի կիրառելիության հիմնավորվածությանը նույնիսկ այն դեպքում, երբ օրինակ բողոքարկված դատական ակտը ստորագրված և կնքված չի լինի կամ ստորագրված և կնքված չի լինի այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից կամ դատական ակտը կայացրած չի լինի այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ, կամ գործը քննված լինի ընդդատության կանոնների խախտմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը համանման մոտեցում է ցուցաբերել 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում, որպիսի իրավակարգավորմամբ օրենսդրի արտահայտած տրամաբանության համատեքստում պետք է մեկնաբանվի նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման» եզրույթը պետք է մեկնաբանվի այնպես, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը (...):

Վերոգրյալ իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորության կիրառումն օրենսդիրը բնավ չի պայմանավորել վճռաբեկ բողոքը բավարարելու հանգամանքով, ինչը ևս խոսում է այն մեկնաբանման օգտին, որ գործի վարույթը կարճման ենթակա լինելու հիմքի առկայությունը հաստատվելու պարագայում` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անվիճելիորեն առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` գործի վարույթը կարճելու հիմք, այն է` բացահայտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք, մասնավորապես` բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու վերաբերյալ Կադաստրի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում խոսք չի կարող լինել վարչական մարմնի հետ վեճի առկայության մասին, ուստի պարտավորեցման հայց ներկայացնելու փաստական և իրավական հիմքերը բացակայել են, հետևաբար գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և սույն գործի վարույթը կարճելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ բացահայտվել է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք, այն է` միջամտող վարչական ակտի բացակայության պարագայում գոյություն չունի դատարանի քննությանը ենթակա վեճ:

 

Վերը նշված պատճառաբանությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներին, քանի որ դրանք այլևս որևէ նշանակություն չունեն բողոքի քննության համար»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության հիմնավորումը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով` նշելով, որ «առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին:

Նույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով վճռաբեկ դատարանի եզրահանգումները:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, որպես Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու շարժառիթներ նշելով, որ

1) «տվյալ դեպքում առկա չէ պարտավորեցման հայց ներկայացնելու փաստական հիմք, այն է` բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ (...)»,

2) «վերոգրյալ հայցադիմումը ենթակա չի եղել վարույթ ընդունման, իսկ վարույթ ընդունելու պարագայում սույն գործի վարույթը ենթակա է եղել կարճման (...)»,

եզրահանգել է, որ «տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կարճել գործի վարույթը»:

Նշված լիազորությունը կիրառելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ`

1) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այնպես, որ ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է կաշկանդված լինի վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բոլոր դեպքերում,

2) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման» եզրույթը պետք է մեկնաբանվի այնպես, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից,

3) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորության կիրառումն օրենսդիրը բնավ չի պայմանավորել վճռաբեկ բողոքը բավարարելու հանգամանքով, ինչը ևս խոսում է այն մեկնաբանման օգտին, որ գործի վարույթը կարճման ենթակա լինելու հիմքի առկայությունը հաստատվելու պարագայում` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման:

Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և սույն գործի վարույթը կարճելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ բացահայտվել է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք, այն է` միջամտող վարչական ակտի բացակայության պարագայում գոյություն չունի դատարանի քննությանը ենթակա վեճ»:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի 15.07.2020 թվականի որոշումը և սույն գործի վարույթը կարճել:

 

Համաձայն չլինելով վերը նշված դիրքորոշումների հետ` հայտնում եմ դրանց վերաբերյալ իմ կարծիքը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

Նույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ Վճռաբեկ դատարանը ևս իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով Վճռաբեկ դատարանի համար ուղղակիորեն սահմանել է վերաքննիչ դատարանի դատական ակտերը վերանայելու որոշակի կարգ, որի համաձայն` Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտն իրավասու է բոլոր դեպքերում վերանայել բացառապես վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում. օրենսդիրն այդ առումով որևէ բացառություն չի նախատեսել` անկախ վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտման բնույթից և լիազորությունների շրջանակից: Նման իրավակարգավորումից բխում է, որ Վճռաբեկ դատարանը լիազորված չէ այդ սահմաններից դուրս վերանայելու բողոքարկվող դատական ակտը, և այդ առումով ունի օրենքով սահմանված որոշակի կաշկանդվածություն:

Ի տարբերություն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածով օրենսդիրը ցուցաբերել է այլ մոտեցում` Վճռաբեկ դատարանի համար նախատեսելով, որ Վճռաբեկ դատարանը կաշկանդված չէ բողոք բերած անձի պահանջով: Ավելին` օրենսդիրը Վճռաբեկ դատարանին անգամ լիազորել է քաղաքացիական դատավարության կարգով վճռաբեկ բողոքներ քննելիս և վերաքննիչ դատարանի դատական ակտերը վերանայելիս դուրս գալ վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, եթե առկա են նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերը: Նման իրավակարգավորումներ, ինչպես արդեն իսկ նշեցի վերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում:

Տվյալ դեպքում վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2020 թվականի որոշումը և ոչ թե կարճել գործի վարույթը, այլ` բեկանելու արդյունքում օրինական ուժ տալ Դատարանի 13.12.2018 թվականի վճռին, որով հայցը մերժվել է, կամ բեկանելուց հետո գործն ուղարկել նոր քննության, իսկ վճռաբեկ բողոքում որպես դրա հիմքեր և հիմնավորումներ չի վկայակոչել Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի ու նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի խախտում թույլ տրված լինելը:

Դրանից ելնելով` գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը, Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելով վճռաբեկ բողոքում չնշված պահանջի, հիմքերի և հիմնավորումների սահմաններում, դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից` խախտելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասը և 168-րդ հոդվածի 1-ին մասը:

 

    Դատավոր                                Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 26 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.11.2021
N ՎԴ/1626/05/16
Որոշում