Սեղմել Esc փակելու համար:
2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2022 թվականի N 192-Ն

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ` 170 ՄԼՆ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.8-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել 2021 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի` 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարների հաշվարկման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.6-րդ հոդվածով հաստատված` 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի (N 7 հավելված) 3-րդ մասով նախատեսված առաջնային խնդիրների լուծման ոռոգման համակարգերի արդիականացմանն ուղղված նպատակային ներդրումների իրականացման համար անհրաժեշտ գումարները կտրմադրվեն մինչև 2022 թվականի հաշվետու ֆինանսական տարվա ավարտը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թ. փետրվարի 17-ի

N 192-Ն որոշման

 

ԿԱՐԳ

2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ` 170 ՄԼՆ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են 2021 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի` 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարների (այսուհետ` լրացուցիչ գումարներ) հաշվարկման և վճարման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սևանա լճից 2021 թվականի ընթացքում բաց թողնվող ջրի` 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից`

1) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ գումարը (LԳ(ՄԷԿ)) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

LԳ(ՄԷԿ) = [(Է(առլր) - Է(առլրկող)) x ՍԴ(ՄԷԿ)] x 0.82,

որտեղ`

ա. Է(առլր) - «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից հաշվետու ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտxժ),

բ. Է(առլրկող) - հաշվետու ժամանակահատվածում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության «Արգել», «Արզնի», «Քանաքեռ» և «Երևան-1» ՀԷԿ-երի կողմից կողային ջրերի հաշվին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտxժ),

գ. ՍԴ(ՄԷԿ) - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքն է (դրամ/կՎտxժ)` առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում առաջացող լրացուցիչ գումարը (LԳ(ՀԷՑ)) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

LԳ(ՀԷՑ) = [(Է(առլր) - Է(առլրկող)) x (ՍԴ(ՀրՋԷԿ) - ՍԴ(ՄԷԿ)) x 0.82], որտեղ ՍԴ(ՀրՋԷԿ)-ն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հրազդան ՋԷԿ» կայանի համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքն է (դրամ/կՎտxժ)` առանց ավելացված արժեքի հարկի:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված Է(առլր) և Է(առլրկող) մեծությունների վերաբերյալ տեղեկատվությունը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին տրամադրվում են «Հաշվարկային կենտրոն» և «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից:

4. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում հաշվարկված լրացուցիչ գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչությունում բացված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի անվամբ արտաբյուջետային հաշվին:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2022
N 192-Ն
Որոշում