Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2022 թվականի N 217-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1355-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 288-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման N 7 հավելվածի`

i

ա. 3-րդ կետից հանել «Եթե հաշվետվությունը ներկայացվել է ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա չբացված ծրարը հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ բաժին:» և «Եթե հաշվետվությունը վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացվել է աշխատանքային օրը, ապա նույն օրվա ընթացքում չբացված ծրարն ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ բաժին:» նախադասությունները,

i

բ. 4-րդ կետից հանել «Ընդհանուր բաժնում մուտքագրվելուց և կնքվելուց հետո ընդհանուր բաժնի աշխատողը ծրարը` չբացված վիճակում, վիճակախաղի կազմակերպչի հետ միասին անմիջապես հանձնում է տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողին (աշխատողներին), որից հետո վիճակախաղի կազմակերպչի ներկայությամբ տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողը բացում է ծրարը` պարունակությունն ստուգելու նպատակով, և բացված ծրարի վրա նշում ներկայացված հաշվետվության էջերի թիվը:» նախադասությունը,

i

գ. 5-րդ կետում «3-րդ ու 4-րդ կետերում» բառերը փոխարինել «3-րդ կետում» բառերով,

դ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունները վերահսկող մարմին ներկայացվելու կարգը և ձևը հաստատելու մասին» N 1355-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

i

2) որոշման նախաբանում «Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի 3-րդ ենթակետով`» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը`» բառերով.

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:».

4) որոշման N 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ԿԱՐԳ

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ».

 

5) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սույն կարգով կարգավորվում են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` վերահսկող մարմին) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:».

i

6) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը և 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

7) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ»:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2022
N 217-Ն
Որոշում