Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

23 փետրվարի 2022 թվականի N 318

 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Անհատ ձեռնարկատերը զբաղվում է արտադրությամբ և ցանկանում է կնքել գործակալության պայմանագիր, որում առկա են հետևյալ պայմանները`

1. Գործակալը պարտավորվում է վարձատրությամբ` Պրինցիպիալի անունից և հաշվին, իրականացնել Պրինցիպիալի կողմից տրված Պայմանագրի հավելվածում նշված ապրանքների վաճառքը, ինչպես նաև այդ նպատակով այլ Պայմանագիր կնքել և իրավաբանական բնույթ չունեցող գործողություններ կատարել:

2. Պրինցիպիալը չի կարող հանդես գալ գործակալի անունից:

Տվյալ դեպքում արդյո՞ք Պրինցիպիալ հանդիսացող կողմը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի`

i

- 1-ին մասին համապատասխան` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում նույն մասով սահմանված դեպքերում և ժամկետներում, եթե նույն մասում նշված ժամկետներում հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն,

i

- 3-րդ մասին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որոնց` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը,

i

- 5-րդ մասով սահմանված են այն դեպքերը, երբ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, մասնավորապես` նույն մասի 1-4-րդ կետերով սահմանված են գործունեության այն տեսակները, որոնց մասով կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

i

Նույն մասի 8-րդ կետին համապատասխան` օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե ապահովված լինեն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար օրենսգրքով սահմանված բոլոր պայմանները:

i

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետով սահմանված սահմանափակումը վերաբերում է, մասնավորապես` ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց:

Հետևաբար, պրինցիպալի անունից հանգես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար օրենսգրքով սահմանված մնացած պայմաններն ապահովված լինելու դեպքում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
23.02.2022
N 318
Իրազեկման թերթիկ