Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1106- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2022 թվականի N 225-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը հաստատելու մասին թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1106-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում «ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ» բառերը փոխարինել «ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ» բառերով.

i

2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «հատուկ թույլտվության» բառերը փոխարինել «թույլտվության» բառով.

i

3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «N 2 հավելվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը.» բառերը փոխարինել «N 2 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված չափորոշիչներից որևէ մեկը.» բառերով.

4) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետի «N 2 հավելվածի 2-րդ կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը.» բառերը փոխարինել «N 2 հավելվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը.» բառերով.

5) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12) թույլտվություն` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցով բեռ փոխադրելու իրավունք վերապահող փաստաթուղթ (Ձև N 2), կամ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի ընդհանուր զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող թույլատրելի բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցով չմասնատվող բեռ փոխադրելու իրավունք վերապահող փաստաթուղթ (Ձև N 3):».

6) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

i

7) որոշման N 1 հավելվածի N 3 ձևի վերնագրից հանել «ՀԱՏՈՒԿ» և «SPECIAL» բառերը.

i

8) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի փետրվարի 23-ի

N 225-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի հուլիսի 20-ի

N 1106-Ն որոշման

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|հ/հ     |Չափորոշիչը                                         |Ցուցանիշները|

|________|___________________________________________________|____________|

|1.      |Տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն   |            |

|        |եզրաչափերը                                         |            |

|        |                                                   |            |

|________|___________________________________________________|____________|

|1.1.    |Առավելագույն երկարությունը`                        |            |

|________|___________________________________________________|____________|

|1.1.1.  |Ավտոբուսից բացի այլ մեխանիկական տրանսպորտային միջոց|12,00 մ     |

|________|___________________________________________________|____________|

|1.1.2.  |Կցորդ                                              |12,00 մ     |

|________|___________________________________________________|____________|

|1.1.3.  |Քարշակ կցորդով կամ կիսակցորդով                     |16.50 մ     |

|________|___________________________________________________|____________|

|1.1.4.  |Ավտոգնացք                                          |18,75 մ     |

|________|___________________________________________________|____________|

|1.1.5.  |Երկսեկցիանի ավտոբուս                               |18,75 մ     |

|________|___________________________________________________|____________|

|1.1.6.  |Երկու սռնի ունեցող ավտոբուս                        |13,50 մ     |

|________|___________________________________________________|____________|

|1.1.7.  |Երեք և  ավելի սռնի ունեցող ավտոբուս                |15,00 մ     |

|________|___________________________________________________|____________|

|1.1.8.  |Ավտոբուս կցորդով                                   |18,75 մ     |

|________|___________________________________________________|____________|

|1.2.    |Առավելագույն լայնությունը                          |            |

|________|___________________________________________________|____________|

|1.2.1.  |Բոլոր տրանսպորտային միջոցները                      |2,55 մ      |

|________|___________________________________________________|____________|

|1.2.2.  |Սառնարան-մեքենաների վերնակառուցվածքները            |2,60 մ      |

|________|___________________________________________________|____________|

|1.3.    |Առավելագույն բարձրությունը (ցանկացած տրանսպորտային |4,00 մ      |

|        |միջոցի)                                            |            |

|________|___________________________________________________|____________|

|1.4.    |Թափքի հանովի վերնակառուցվածքները և  բեռնման        |            |

|        |ստանդարտ միջոցները, ինչպես օրինակ` կոնտեյներները,  |            |

|        |որոնք համապատասխանում են 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ,   |            |

|        |1.6-րդ, 1.7-րդ, 1.8-րդ և  4.4-րդ կետերով սահմանված |            |

|        |եզրաչափերին                                        |            |

|________|___________________________________________________|____________|

|1.4.1.  |Եթե ավտոբուսին կցվում է ցանկացած հանովի            |            |

|        |սարքավորում, ինչպես օրինակ` բեռնախցիկ-տուփերը, ապա |            |

|        |դրա երկարությունը` սարքավորման հետ մեկտեղ, չպետք է |            |

|        |գերազանցի 1.1-ին կետով սահմանված առավելագույն      |            |

|        |երկարությունը                                      |            |

|________|___________________________________________________|____________|

|1.5.    |Շարժման մեջ գտնվող ցանկացած մեխանիկական            |            |

|        |տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային միջոցների    |            |

|        |համակցություն պետք է կարողանա շրջադարձ կատարել     |            |

|        |12,50 մ արտաքին և  5,30 ներքին շառավղով էլեպսում   |            |

|________|___________________________________________________|____________|

|1.5.1.  |Ավտոբուսներին ներկայացվող լրացուցիչ պահանջները.    |            |

|        |Երբ տրանսպորտային միջոցը կանգնած է, ապա գետնի վրա  |            |

|        |պետք է գծանշվի ուղղահայաց հարթություն, որն անցնում |            |

|        |է տրանսպորտային միջոցի կողային մասի շառավղով, որը  |            |

|        |նայում է շրջանագծից դուրս: Երկու սեկցիա ունեցող    |            |

|        |ավտոբուսների դեպքում երկու ֆիքսված հատվածները պետք |            |

|        |է հավասարվեն հարթությանը:                          |            |

|        |Երբ ավտոբուսն ուղիղ դիրքից շարժվում է 1.5-րդ կետում|            |

|        |նշված էլիպսոիդային հետագծով, ապա դրա ոչ մի մասը    |            |

|        |չպետք է 0,60 մ-ից ավելի դուրս գա ուղղահայաց        |            |

|        |հարթության սահմաններից:                            |            |

|________|___________________________________________________|____________|

|1.6.    |Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և  կիսակցորդի  |12,00 մ     |

|        |հետին մասի միջև  առավելագույն հեռավորությունը      |            |

|________|___________________________________________________|____________|

|1.7.    |Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող       |15,65 մ     |

|        |առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման       |            |

|        |տարածքի առաջնային արտաքին կետից մինչև              |            |

|        |տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի  |            |

|        |հետին արտաքին կետը` հանած քարշակի հետին մասի և     |            |

|        |կցորդի առաջնային մասի միջև  հեռավորությունը        |            |

|________|___________________________________________________|____________|

|1.8.    |Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող       |16,40 մ     |

|        |առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման       |            |

|        |տարածքի առաջնային արտաքին կետից մինչև              |            |

|        |տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի  |            |

|        |հետին արտաքին կետը                                 |            |

|________|___________________________________________________|____________|

|2.      |Տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն      |            |

|        |զանգվածը                                           |            |

|________|___________________________________________________|____________|

|2.1.    |Տրանսպորտային միջոցի համակցության մաս կազմող կցորդ |            |

|________|___________________________________________________|____________|

|2.1.1.  |Երկու սռնի ունեցող կցորդ                           |18 տոննա    |

|________|___________________________________________________|____________|

|2.1.2.  |Երեք սռնի ունեցող կցորդ                            |24 տոննա    |

|________|___________________________________________________|____________|

|2.2.    |Տրանսպորտային միջոցների համակցություն              |            |

|________|___________________________________________________|____________|

|2.2.1.  |Հինգ և  ավելի սռնի ունեցող ավտոգնացքներ            |            |

|________|___________________________________________________|____________|

|2.2.1.1.|երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց`|40 տոննա    |

|        |երեք և  ավելի սռնի ունեցող կցորդով                 |            |

|________|___________________________________________________|____________|

|2.2.1.2.|Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` |40 տոննա    |

|        |երկու և  ավելի սռնի ունեցող կցորդով                |            |

|________|___________________________________________________|____________|

|2.2.2.  |Հինգ և  ավելի սռնի ունեցող երկու մասով             |            |

|        |տրանսպորտային միջոցներ                             |            |

|________|___________________________________________________|____________|

|2.2.2.1.|Երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց`|40 տոննա    |

|        |երեք և  ավելի սռնի ունեցող կիսակցորդով             |            |

|________|___________________________________________________|____________|

|2.2.2.2.|Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` |40 տոննա    |

|        |երկու և  ավելի սռնի ունեցող կիսակցորդով            |            |

|________|___________________________________________________|____________|

|2.2.2.3.|40 ֆուտ ԻՍՕ կոնտեյներ տեղափոխող երեք սռնի ունեցող  |44 տոննա    |

|        |մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու կամ երեք    |            |

|        |սռնի ունեցող կիսակցորդով                           |            |

|________|___________________________________________________|____________|

|2.2.3.  |Չորս սռնի ունեցող ավտոգնացք, որն ունի երկու        |36 տոննա    |

|        |սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և     |            |

|        |երկու սռնի ունեցող կցորդ                           |            |

|________|___________________________________________________|____________|

|2.2.4.  |Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, |            |

|        |որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական            |            |

|        |տրանսպորտային միջոց և  երկու սռնի ունեցող կիսակցորդ|            |

|________|___________________________________________________|____________|

|2.2.4.1.|Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, |36 տոննա    |

|        |որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական            |            |

|        |տրանսպորտային միջոց և  երկու սռնի ունեցող կիսակցորդ|            |

|        |և  կիսակցորդի սռնիների միջև  հեռավորությունը       |            |

|        |(d) 1,3 մետրից 1,8 մետր է (1,3 <      |="1,8)">< d="">

|________|___________________________________________________|____________|

|2.2.4.2.|Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, |36 տոննա    |

|        |որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական            |            |

|        |տրանսպորտային միջոց և  երկու սռնի ունեցող կիսակցորդ|            |

|        |և  կիսակցորդի սռնիների միջև  հեռավորությունը       |            |

|        |(d) 1,8 մետրից ավել է (1,8 < d)                    |            |

|________|___________________________________________________|____________|

|2.2.4.3.|Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, |38 տոննա    |

|        |որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական            |            |

|        |տրանսպորտային միջոց և  երկու սռնի ունեցող կիսակցորդ|            |

|        |և  կիսակցորդի սռնիների միջև  հեռավորությունը (d)   |            |

|        |1,8 մետրից ավել է (1,8 < d), և  պահպանված է        |            |

|        |մեխանիկական տրանսպորտային միջոցի (18 տոննա) և      |            |

|        |կիսակցորդի երկու սռնու թույլատրելի առավելագույն    |            |

|        |զանգվածը (20 տոննա) (ԱՏՄ), և  տանող սռնու վրա      |            |

|        |տեղադրված են զույգ անվադողեր և  օդաճնշական կամ     |            |

|        |նմանատիպ այլ կախոց                                 |            |

|________|___________________________________________________|____________|

|2.3.    |Մեխանիկական տրանսպորտային միջոցներ                 |            |

|________|___________________________________________________|____________|

|2.3.1.  |Երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց |18 տոննա    |

|________|___________________________________________________|____________|

|2.3.2.  |Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային        |            |

|        |միջոցներ                                           |            |

|________|___________________________________________________|____________|

|2.3.2.1.|Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց  |25 տոննա    |

|________|___________________________________________________|____________|

|2.3.2.2.|Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, |26 տոննա    |

|        |որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և |            |

|        |օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ         |            |

|        |յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ   |            |

|        |անվադողեր և  յուրաքանչյուր սռնու առավելագույն      |            |

|        |բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան          |            |

|________|___________________________________________________|____________|

|2.3.3.  |Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` |32 տոննա    |

|        |երկու ուղղորդող սռնիներով և  որի տանող սռնու վրա   |            |

|        |տեղադրված են զույգ անվադողեր և  օդաճնշական կամ     |            |

|        |նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող    |            |

|        |սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և           |            |

|        |յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի|            |

|        |գերազանցում 9,5 տոննան                             |            |

|________|___________________________________________________|____________|

|2.3.4.  |Հինգ և  ավելի սռնի ունեցող մեխանիկական             |38 տոննա    |

|        |տրանսպորտային միջոց` երկու կամ երեք ուղղորդող      |            |

|        |սռնիներով և  որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ|            |

|        |անվադողեր և  օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ|            |

|        |երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են     |            |

|        |զույգ անվադողեր և  յուրաքանչյուր սռնու առավելագույն|            |

|        |բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան          |            |

|________|___________________________________________________|____________|

|2.4.    |Երեք սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց  |28 տոննա    |

|________|___________________________________________________|____________|

|3.      |Տրանսպորտային միջոցների սռնու թույլատրելի          |            |

|        |առավելագույն սահմանված բեռնվածությունը             |            |

|________|___________________________________________________|____________|

|3.1.    |Տրանսպորտային միջոցի չտանող սռնի                   |            |

|________|___________________________________________________|____________|

|3.1.1.  |Մեկ չտանող սռնի (երբ տրանսպորտային միջոցը          |10 տոննա    |

|        |երթևեկում  է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական   |            |

|        |կամ հանրապետական նշանակության ավտոմոբիլային        |            |

|        |ճանապարհով)                                        |            |

|________|___________________________________________________|____________|

|3.1.2.  |Մեկ չտանող սռնի (երբ տրանսպորտային միջոցը          |8 տոննա     |

|        |երթևեկում  է ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային     |            |

|        |(տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհով)   |            |

|________|___________________________________________________|____________|

|3.2.    |Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային   |            |

|        |միջոցներ                                           |            |

|________|___________________________________________________|____________|

|3.2.1.  |Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային   |11,5 տոննա  |

|        |միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը       |            |

|        |երթևեկում  է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական   |            |

|        |նշանակության ավտոմոբիլային ճանապարհով)             |            |

|________|___________________________________________________|____________|

|3.2.2.  |Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային   |10 տոննա    |

|        |միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը       |            |

|        |երթևեկում  է ՀՀ ընդհանուր օգտագործման հանրապետական |            |

|        |նշանակության ավտոմոբիլային ճանապարհով)             |            |

|________|___________________________________________________|____________|

|3.2.3.  |Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային   |8 տոննա     |

|        |միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը       |            |

|        |երթևեկում  է ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային     |            |

|        |(տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհով)   |            |

|________|___________________________________________________|____________|

| 3.3.   |Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային |            |

|        |միջոցներ                                           |            |

|        |                                                   |            |

|________|___________________________________________________|____________|

|3.3.1.  |Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային |11,5 տոննա  |

|        |միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր              |            |

|        |բեռնվածությունը, երբ սռնիների միջև  հեռավորությունը|            |

|        |(d)` 1,0 մետրից պակաս է (d < 1,0)                  |            |

|________|___________________________________________________|____________|

|3.3.2.  |Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային |16 տոննա    |

|        |միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր              |            |

|        |բեռնվածությունը, երբ սռնիների միջև  հեռավորությունը|            |

|        |(d)` 1,0 մետրից մինչև  1,3 մետր է (1,0 <>< d="" 1,3)|="">

|________|___________________________________________________|____________|

|3.3.3.  |Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային |18 տոննա    |

|        |միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր              |            |

|        |բեռնվածությունը, երբ սռնիների միջև  հեռավորությունը|            |

|        |(d)` 1,3 մետրից մինչև  1,8 մետր է (1,3 <>< d="" 1,8)|="">

|________|___________________________________________________|____________|

|3.3.4.  |Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային |19 տոննա    |

|        |միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր              |            |

|        |բեռնվածությունը, երբ սռնիների միջև  հեռավորությունը|            |

|        |(d)` 1,3 մետրից մինչև  1,8 մետր է (1,3 <>< d="" 1,8)|="">

|        |և  տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և  |            |

|        |օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց կամ երբ          |            |

|        |յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ   |            |

|        |անվադողեր և  յուրաքանչյուր սռնու առավելագույն      |            |

|        |բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան          |            |

|________|___________________________________________________|____________|

|3.4.    |Երկու սռնի ունեցող կցորդներ և  կիսակցորդներ        |            |

|________|___________________________________________________|____________|

|3.4.1.  |Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների  |11 տոննա    |

|        |ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև       |            |

|        |հեռավորությունը (d)` 1,0 մետրից պակաս է (d < 1,0)  |            |

|________|___________________________________________________|____________|

|3.4.2.  |Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների  |16 տոննա    |

|        |ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև       |            |

|        |հեռավորությունը (d)` 1,0 մետրից մինչև  1,3 մետր է  |            |

|        |(1,0 <>< d=""                                  |="" 1,3)="">

|________|___________________________________________________|____________|

|3.4.3.  |Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների  |18 տոննա    |

|        |ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև       |            |

|        |հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև  1,8 մետր է  |            |

|        |(1,3 <>< d=""                                  |="" 1,8)="">

|________|___________________________________________________|____________|

|3.4.4.  |Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների  |20 տոննա    |

|        |ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև       |            |

|        |հեռավորությունը (d)` 1,8 մետր և  ավել է (d < 1,8)|="">

|________|___________________________________________________|____________|

|3.5.    |Երեք և  ավելի սռնի ունեցող կցորդներ և  կիսակցորդներ|            |

|________|___________________________________________________|____________|

|3.5.1.  |Երեք և  ավելի սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի   |21 տոննա    |

|        |սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների   |            |

|        |միջև  հեռավորությունը (d)` 1,3 մետր և  պակաս է     |            |

|        |(d < 1,3)=""                                        |="">

|________|___________________________________________________|____________|

|3.5.2.  |Երեք և  ավելի սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի   |24 տոննա    |

|        |սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների   |            |

|        |միջև  հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև  1,4   |            |

|        |մետր է (1,3 < d < 1,4)                             |            |

|________|___________________________________________________|____________|

|4.      |Տրանսպորտային միջոցների մյուս բնութագրերը          |            |

|________|___________________________________________________|____________|

|4.1.    |Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ                |            |

|        |                                                   |            |

|        |Տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների   |            |

|        |համակցությունների տանող սռնու կամ տանող սռնիների   |            |

|        |վրա ընկնող բեռնվածությունը չպետք է լինի միջազգային |            |

|        |երթևեկության  մեջ օգտագործվող տրանսպորտային միջոցի |            |

|        |կամ տրանսպորտային միջոցների համակցությունների      |            |

|        |բեռնվածության ընդհանուր զանգվածի 25 տոկոսից պակաս  |            |

|________|___________________________________________________|____________|

|4.2.    |Ավտոգնացքներ                                       |            |

|        |                                                   |            |

|        |Մեխանիկական տրանսպորտային միջոցի հետին սռնու և     |            |

|        |կցորդի առաջնային սռնու միջև  հեռավորությունը չպետք |            |

|        |է 3,00 մ-ից պակաս լինի                             |            |

|________|___________________________________________________|____________|

|4.3.    |Թույլատրելի առավելագույն զանգվածը` կախված          |            |

|        |անվահիմքից                                         |            |

|        |                                                   |            |

|        |Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի |            |

|        |թույլատրելի առավելագույն զանգվածը տոննայով չպետք է |            |

|        |հինգ անգամ գերազանցի տրանսպորտային միջոցի առջևի  և |            |

|        |հետևի  սռնիների միջև  ընկած հեռավորությանը`        |            |

|        |արտահայտված մետրերով                               |            |

|________|___________________________________________________|____________|

|4.4.    |Կիսակցորդներ                                       |            |

|        |                                                   |            |

|        |Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և  կիսակցորդի  |            |

|        |առջևի  մասի միջև  ընկած առավելագույն               |            |

|        |հեռավորությունը, որը չափվել է հորիզոնական դիրքով,  |            |

|        |չպետք է գերազանցի 2,04 մետրը:                      |            |

._________________________________________________________________________.

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2022
N 225-Ն
Որոշում