ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2022 թվականի N 225-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը հաստատելու մասին թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1106-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման վերնագրում «ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ» բառերը փոխարինել «ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ» բառերով.
i
2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «հատուկ թույլտվության» բառերը փոխարինել «թույլտվության» բառով.
i
3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «N 2 հավելվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը.» բառերը փոխարինել «N 2 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված չափորոշիչներից որևէ մեկը.» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետի «N 2 հավելվածի 2-րդ կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը.» բառերը փոխարինել «N 2 հավելվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը.» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«12) թույլտվություն` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցով բեռ փոխադրելու իրավունք վերապահող փաստաթուղթ (Ձև N 2), կամ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի ընդհանուր զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող թույլատրելի բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցով չմասնատվող բեռ փոխադրելու իրավունք վերապահող փաստաթուղթ (Ձև N 3):».
6) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
i
7) որոշման N 1 հավելվածի N 3 ձևի վերնագրից հանել «ՀԱՏՈՒԿ» և «SPECIAL» բառերը.
i
8) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 23-ի
N 225-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2006 թվականի հուլիսի 20-ի
N 1106-Ն որոշման
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
._________________________________________________________________________.
|հ/հ |Չափորոշիչը |Ցուցանիշները|
|________|___________________________________________________|____________|
|1. |Տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն | |
| |եզրաչափերը | |
| | | |
|________|___________________________________________________|____________|
|1.1. |Առավելագույն երկարությունը` | |
|________|___________________________________________________|____________|
|1.1.1. |Ավտոբուսից բացի այլ մեխանիկական տրանսպորտային միջոց|12,00 մ |
|________|___________________________________________________|____________|
|1.1.2. |Կցորդ |12,00 մ |
|________|___________________________________________________|____________|
|1.1.3. |Քարշակ կցորդով կամ կիսակցորդով |16.50 մ |
|________|___________________________________________________|____________|
|1.1.4. |Ավտոգնացք |18,75 մ |
|________|___________________________________________________|____________|
|1.1.5. |Երկսեկցիանի ավտոբուս |18,75 մ |
|________|___________________________________________________|____________|
|1.1.6. |Երկու սռնի ունեցող ավտոբուս |13,50 մ |
|________|___________________________________________________|____________|
|1.1.7. |Երեք և ավելի սռնի ունեցող ավտոբուս |15,00 մ |
|________|___________________________________________________|____________|
|1.1.8. |Ավտոբուս կցորդով |18,75 մ |
|________|___________________________________________________|____________|
|1.2. |Առավելագույն լայնությունը | |
|________|___________________________________________________|____________|
|1.2.1. |Բոլոր տրանսպորտային միջոցները |2,55 մ |
|________|___________________________________________________|____________|
|1.2.2. |Սառնարան-մեքենաների վերնակառուցվածքները |2,60 մ |
|________|___________________________________________________|____________|
|1.3. |Առավելագույն բարձրությունը (ցանկացած տրանսպորտային |4,00 մ |
| |միջոցի) | |
|________|___________________________________________________|____________|
|1.4. |Թափքի հանովի վերնակառուցվածքները և բեռնման | |
| |ստանդարտ միջոցները, ինչպես օրինակ` կոնտեյներները, | |
| |որոնք համապատասխանում են 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, | |
| |1.6-րդ, 1.7-րդ, 1.8-րդ և 4.4-րդ կետերով սահմանված | |
| |եզրաչափերին | |
|________|___________________________________________________|____________|
|1.4.1. |Եթե ավտոբուսին կցվում է ցանկացած հանովի | |
| |սարքավորում, ինչպես օրինակ` բեռնախցիկ-տուփերը, ապա | |
| |դրա երկարությունը` սարքավորման հետ մեկտեղ, չպետք է | |
| |գերազանցի 1.1-ին կետով սահմանված առավելագույն | |
| |երկարությունը | |
|________|___________________________________________________|____________|
|1.5. |Շարժման մեջ գտնվող ցանկացած մեխանիկական | |
| |տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային միջոցների | |
| |համակցություն պետք է կարողանա շրջադարձ կատարել | |
| |12,50 մ արտաքին և 5,30 ներքին շառավղով էլեպսում | |
|________|___________________________________________________|____________|
|1.5.1. |Ավտոբուսներին ներկայացվող լրացուցիչ պահանջները. | |
| |Երբ տրանսպորտային միջոցը կանգնած է, ապա գետնի վրա | |
| |պետք է գծանշվի ուղղահայաց հարթություն, որն անցնում | |
| |է տրանսպորտային միջոցի կողային մասի շառավղով, որը | |
| |նայում է շրջանագծից դուրս: Երկու սեկցիա ունեցող | |
| |ավտոբուսների դեպքում երկու ֆիքսված հատվածները պետք | |
| |է հավասարվեն հարթությանը: | |
| |Երբ ավտոբուսն ուղիղ դիրքից շարժվում է 1.5-րդ կետում| |
| |նշված էլիպսոիդային հետագծով, ապա դրա ոչ մի մասը | |
| |չպետք է 0,60 մ-ից ավելի դուրս գա ուղղահայաց | |
| |հարթության սահմաններից: | |
|________|___________________________________________________|____________|
|1.6. |Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և կիսակցորդի |12,00 մ |
| |հետին մասի միջև առավելագույն հեռավորությունը | |
|________|___________________________________________________|____________|
|1.7. |Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող |15,65 մ |
| |առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման | |
| |տարածքի առաջնային արտաքին կետից մինչև | |
| |տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի | |
| |հետին արտաքին կետը` հանած քարշակի հետին մասի և | |
| |կցորդի առաջնային մասի միջև հեռավորությունը | |
|________|___________________________________________________|____________|
|1.8. |Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող |16,40 մ |
| |առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման | |
| |տարածքի առաջնային արտաքին կետից մինչև | |
| |տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի | |
| |հետին արտաքին կետը | |
|________|___________________________________________________|____________|
|2. |Տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն | |
| |զանգվածը | |
|________|___________________________________________________|____________|
|2.1. |Տրանսպորտային միջոցի համակցության մաս կազմող կցորդ | |
|________|___________________________________________________|____________|
|2.1.1. |Երկու սռնի ունեցող կցորդ |18 տոննա |
|________|___________________________________________________|____________|
|2.1.2. |Երեք սռնի ունեցող կցորդ |24 տոննա |
|________|___________________________________________________|____________|
|2.2. |Տրանսպորտային միջոցների համակցություն | |
|________|___________________________________________________|____________|
|2.2.1. |Հինգ և ավելի սռնի ունեցող ավտոգնացքներ | |
|________|___________________________________________________|____________|
|2.2.1.1.|երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց`|40 տոննա |
| |երեք և ավելի սռնի ունեցող կցորդով | |
|________|___________________________________________________|____________|
|2.2.1.2.|Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` |40 տոննա |
| |երկու և ավելի սռնի ունեցող կցորդով | |
|________|___________________________________________________|____________|
|2.2.2. |Հինգ և ավելի սռնի ունեցող երկու մասով | |
| |տրանսպորտային միջոցներ | |
|________|___________________________________________________|____________|
|2.2.2.1.|Երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց`|40 տոննա |
| |երեք և ավելի սռնի ունեցող կիսակցորդով | |
|________|___________________________________________________|____________|
|2.2.2.2.|Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` |40 տոննա |
| |երկու և ավելի սռնի ունեցող կիսակցորդով | |
|________|___________________________________________________|____________|
|2.2.2.3.|40 ֆուտ ԻՍՕ կոնտեյներ տեղափոխող երեք սռնի ունեցող |44 տոննա |
| |մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու կամ երեք | |
| |սռնի ունեցող կիսակցորդով | |
|________|___________________________________________________|____________|
|2.2.3. |Չորս սռնի ունեցող ավտոգնացք, որն ունի երկու |36 տոննա |
| |սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և | |
| |երկու սռնի ունեցող կցորդ | |
|________|___________________________________________________|____________|
|2.2.4. |Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, | |
| |որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական | |
| |տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ| |
|________|___________________________________________________|____________|
|2.2.4.1.|Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, |36 տոննա |
| |որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական | |
| |տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ| |
| |և կիսակցորդի սռնիների միջև հեռավորությունը | |
| |(d) 1,3 մետրից 1,8 մետր է (1,3 < |="1,8)">< d="">
|________|___________________________________________________|____________|
|2.2.4.2.|Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, |36 տոննա |
| |որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական | |
| |տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ| |
| |և կիսակցորդի սռնիների միջև հեռավորությունը | |
| |(d) 1,8 մետրից ավել է (1,8 < d) | |
|________|___________________________________________________|____________|
|2.2.4.3.|Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, |38 տոննա |
| |որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական | |
| |տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ| |
| |և կիսակցորդի սռնիների միջև հեռավորությունը (d) | |
| |1,8 մետրից ավել է (1,8 < d), և պահպանված է | |
| |մեխանիկական տրանսպորտային միջոցի (18 տոննա) և | |
| |կիսակցորդի երկու սռնու թույլատրելի առավելագույն | |
| |զանգվածը (20 տոննա) (ԱՏՄ), և տանող սռնու վրա | |
| |տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ | |
| |նմանատիպ այլ կախոց | |
|________|___________________________________________________|____________|
|2.3. |Մեխանիկական տրանսպորտային միջոցներ | |
|________|___________________________________________________|____________|
|2.3.1. |Երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց |18 տոննա |
|________|___________________________________________________|____________|
|2.3.2. |Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային | |
| |միջոցներ | |
|________|___________________________________________________|____________|
|2.3.2.1.|Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց |25 տոննա |
|________|___________________________________________________|____________|
|2.3.2.2.|Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, |26 տոննա |
| |որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և | |
| |օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ | |
| |յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ | |
| |անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն | |
| |բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան | |
|________|___________________________________________________|____________|
|2.3.3. |Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` |32 տոննա |
| |երկու ուղղորդող սռնիներով և որի տանող սռնու վրա | |
| |տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ | |
| |նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող | |
| |սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և | |
| |յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի| |
| |գերազանցում 9,5 տոննան | |
|________|___________________________________________________|____________|
|2.3.4. |Հինգ և ավելի սռնի ունեցող մեխանիկական |38 տոննա |
| |տրանսպորտային միջոց` երկու կամ երեք ուղղորդող | |
| |սռնիներով և որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ| |
| |անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ| |
| |երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են | |
| |զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն| |
| |բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան | |
|________|___________________________________________________|____________|
|2.4. |Երեք սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց |28 տոննա |
|________|___________________________________________________|____________|
|3. |Տրանսպորտային միջոցների սռնու թույլատրելի | |
| |առավելագույն սահմանված բեռնվածությունը | |
|________|___________________________________________________|____________|
|3.1. |Տրանսպորտային միջոցի չտանող սռնի | |
|________|___________________________________________________|____________|
|3.1.1. |Մեկ չտանող սռնի (երբ տրանսպորտային միջոցը |10 տոննա |
| |երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական | |
| |կամ հանրապետական նշանակության ավտոմոբիլային | |
| |ճանապարհով) | |
|________|___________________________________________________|____________|
|3.1.2. |Մեկ չտանող սռնի (երբ տրանսպորտային միջոցը |8 տոննա |
| |երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային | |
| |(տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) | |
|________|___________________________________________________|____________|
|3.2. |Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային | |
| |միջոցներ | |
|________|___________________________________________________|____________|
|3.2.1. |Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային |11,5 տոննա |
| |միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը | |
| |երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական | |
| |նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) | |
|________|___________________________________________________|____________|
|3.2.2. |Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային |10 տոննա |
| |միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը | |
| |երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման հանրապետական | |
| |նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) | |
|________|___________________________________________________|____________|
|3.2.3. |Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային |8 տոննա |
| |միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը | |
| |երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային | |
| |(տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) | |
|________|___________________________________________________|____________|
| 3.3. |Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային | |
| |միջոցներ | |
| | | |
|________|___________________________________________________|____________|
|3.3.1. |Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային |11,5 տոննա |
| |միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր | |
| |բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը| |
| |(d)` 1,0 մետրից պակաս է (d < 1,0) | |
|________|___________________________________________________|____________|
|3.3.2. |Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային |16 տոննա |
| |միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր | |
| |բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը| |
| |(d)` 1,0 մետրից մինչև 1,3 մետր է (1,0 <>< d="" 1,3)|="">
|________|___________________________________________________|____________|
|3.3.3. |Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային |18 տոննա |
| |միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր | |
| |բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը| |
| |(d)` 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 <>< d="" 1,8)|="">
|________|___________________________________________________|____________|
|3.3.4. |Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային |19 տոննա |
| |միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր | |
| |բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը| |
| |(d)` 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 <>< d="" 1,8)|="">
| |և տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և | |
| |օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց կամ երբ | |
| |յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ | |
| |անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն | |
| |բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան | |
|________|___________________________________________________|____________|
|3.4. |Երկու սռնի ունեցող կցորդներ և կիսակցորդներ | |
|________|___________________________________________________|____________|
|3.4.1. |Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների |11 տոննա |
| |ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև | |
| |հեռավորությունը (d)` 1,0 մետրից պակաս է (d < 1,0) | |
|________|___________________________________________________|____________|
|3.4.2. |Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների |16 տոննա |
| |ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև | |
| |հեռավորությունը (d)` 1,0 մետրից մինչև 1,3 մետր է | |
| |(1,0 <>< d="" |="" 1,3)="">
|________|___________________________________________________|____________|
|3.4.3. |Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների |18 տոննա |
| |ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև | |
| |հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև 1,8 մետր է | |
| |(1,3 <>< d="" |="" 1,8)="">
|________|___________________________________________________|____________|
|3.4.4. |Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների |20 տոննա |
| |ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև | |
| |հեռավորությունը (d)` 1,8 մետր և ավել է (d < 1,8)|="">
|________|___________________________________________________|____________|
|3.5. |Երեք և ավելի սռնի ունեցող կցորդներ և կիսակցորդներ| |
|________|___________________________________________________|____________|
|3.5.1. |Երեք և ավելի սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի |21 տոննա |
| |սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների | |
| |միջև հեռավորությունը (d)` 1,3 մետր և պակաս է | |
| |(d < 1,3)="" |="">
|________|___________________________________________________|____________|
|3.5.2. |Երեք և ավելի սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի |24 տոննա |
| |սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների | |
| |միջև հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև 1,4 | |
| |մետր է (1,3 < d < 1,4) | |
|________|___________________________________________________|____________|
|4. |Տրանսպորտային միջոցների մյուս բնութագրերը | |
|________|___________________________________________________|____________|
|4.1. |Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ | |
| | | |
| |Տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների | |
| |համակցությունների տանող սռնու կամ տանող սռնիների | |
| |վրա ընկնող բեռնվածությունը չպետք է լինի միջազգային | |
| |երթևեկության մեջ օգտագործվող տրանսպորտային միջոցի | |
| |կամ տրանսպորտային միջոցների համակցությունների | |
| |բեռնվածության ընդհանուր զանգվածի 25 տոկոսից պակաս | |
|________|___________________________________________________|____________|
|4.2. |Ավտոգնացքներ | |
| | | |
| |Մեխանիկական տրանսպորտային միջոցի հետին սռնու և | |
| |կցորդի առաջնային սռնու միջև հեռավորությունը չպետք | |
| |է 3,00 մ-ից պակաս լինի | |
|________|___________________________________________________|____________|
|4.3. |Թույլատրելի առավելագույն զանգվածը` կախված | |
| |անվահիմքից | |
| | | |
| |Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի | |
| |թույլատրելի առավելագույն զանգվածը տոննայով չպետք է | |
| |հինգ անգամ գերազանցի տրանսպորտային միջոցի առջևի և | |
| |հետևի սռնիների միջև ընկած հեռավորությանը` | |
| |արտահայտված մետրերով | |
|________|___________________________________________________|____________|
|4.4. |Կիսակցորդներ | |
| | | |
| |Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և կիսակցորդի | |
| |առջևի մասի միջև ընկած առավելագույն | |
| |հեռավորությունը, որը չափվել է հորիզոնական դիրքով, | |
| |չպետք է գերազանցի 2,04 մետրը: | |
._________________________________________________________________________.
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 23 փետրվարի 2022 թվական: