Սեղմել Esc փակելու համար:
ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՇՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԱՐԵԳ ...

 

 

040.1080.071101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2001 թվականի N 1080

 

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Երևանի Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցում գտնվող նախկին N 2 բաղնիքի` 938 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող շենքը հաշմանդամների համար սայլակների և այլ արտադրություն կազմակերպելու նպատակով տաս տարի ժամկետով վարձակալական իրավունքով հանձնել Վազգեն Առաջինի անվան պատերազմի հաշմանդամների բարեգործական հասարակական կազմակերպությանը` վերանորոգման աշխատանքների համար կատարվող ծախսերը հաշվարկելով որպես վարձավճար:

(1-ին կետը փոփ. 10.02.05 թիվ 118-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով Վազգեն Առաջինի անվան պատերազմի հաշմանդամների բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ ապահովել նշված շենքի վարձակալական պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 7-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.2001
N 1080
Որոշում