Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 20 ...

 

 

020.0333.301001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿԱՆԽԱՎՃԱՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 30 հոկտեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գ. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում ստորագրված` Կանխավճար համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի նախապատրաստման համար նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Մարտիրոսյանի բացատրությունները, հետազոտելով նամակ-համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա նամակ-համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում` Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի նախապատրաստման հետ կապված մի շարք ծախսերի ֆինանսավորմանն ուղղված 1.195.000 ԱՄՆ-ի դոլար գումարի հատկացման նպատակով:

Կանխավճարի գումարի` տոկոսի կամ ծառայության վճարի հետ միասին, վերադարձնելը կիրականացվի 2003 թվականի հունվարի 31-ին:

2. Նամակ-համաձայնագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը (Ստացող) որևէ առևտրային բանկում ԱՄՆ-ի դոլարով կարող է բացել հատուկ դեպոզիտային հաշիվ` Միջազգային զարգացման ընկերակցության կողմից սահմանված դրույթներին և պայմաններին համապատասխան, միաժամանակ իրականացնելով համապատասխան պաշտպանություն բռնագրավումից, առգրավումից, կալանումից:

3. Նամակ-համաձայնագրով սահմանվում է հատուկ հաշվից կատարվող վճարումների և հատուկ հաշվի համալրման կարգը, կարգավորվում են խորհրդատվական ծառայություններին և ապրանքների ու աշխատանքների գնման առնչությամբ առաջացող հարաբերությունները, կանխավճարներից մասհանումներ կատարելու, կանխավճարի գումարից հանված և հետ չվճարված գումարներից ծառայության վճար կամ տոկոս գանձելու, կանխավճարի գումարի վերադարձմանն առնչվող հարաբերությունները:

4. Նամակ-համաձայնագրի մասն են կազմում 4 հավելվածները, որոնք նվիրված են կանխավճարի ստացման դրույթներին ու պայմաններին (հավելված 1), հատուկ հաշվին (հավելված 2), խորհրդատվական ծառայություններին և ապրանքների ու աշխատանքների գնումներին (հավելված 3), ծրագրի նախապատրաստմանն ուղղված ֆինանսական դրույթներին (հավելված 4):

5. Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` կապված նամակ-համաձայնագրով նախատեսված ծախսերը համաֆինանսավորման կարգով հոգալու, տարեկան 0,75%-ի չափով ծառայության վճար վճարելու, ինչպես նաև հիմնական վարկային պայմանագիրը չկնքելու դեպքում կանխավճարի ամբողջ գումարն ու տոկոսների գումարները վերադարձնելու հետ:

6. Նամակ-համաձայնագրում նախատեսված են դրույթներ նամակ-համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դադարելու, ծրագրի նախապատրաստման իրականացման մանրամասների և կատարման վերահսկման վերաբերյալ:

7. Նամակ-համաձայնագրի ժամանակացույցով նախատեսված են կանխավճարի գումարների ծախսման ուղղությունները, ապրանքների ձեռքբերման և խորհրդատվական ծառայություների մատուցման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 ու 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում ստորագրված` Կանխավճար համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի նախապատրաստման համար նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

30 հոկտեմբերի 2001 թվականի

ՍԴՈ-333

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
30.10.2001
N ՍԴՈ-333
Որոշում