Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

14 մարտի 2022 թվականի N 322

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՎԱՐՁԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻՑ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Գրավոր կնքված և նոտարի կողմից վավերագրված վարձակալական պայմանագրի դրույթներին համապատասխան վարձակալված տարածքի էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը պարտավոր է կատարել վարձակալը, որը տվյալ դեպքում հանդիսանում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող: Նշված ծախսերը չեն հանդիսանում վարձակալական վճարի տարր և կատարվում են վարձակալի կողմից անկանխիկ եղանակով: Կոմունալ ծախսերի մեծությունը հիմնավորվում է ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից` վարձատուի անունով դուրսգրված հաշվարկային փաստաթղթերով, որոնք վերջինիս կողմից ներկայացվում (հանձնվում) են վարձակալին: Կոմունալ ծախսերն անմիջականորեն կապված են հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ, տվյալ դեպքում համարվում են հիմնավորված փաստաթղթերով, համապատասխանաբար` ենթակա՞ են նվազեցման այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայից:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 55-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չսահմանված գործարքների ու գործառնությունների (այդ թվում` աշխատողներին աշխատավարձ հաշվարկելու, պետական և տեղական հարկեր, տուրքեր, վճարներ կամ օրենսգրքով չսահմանված այլ վճարներ վճարելու), ինչպես նաև վճարահաշվարկային համակարգի կամ վարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով,

i

- 258-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում` դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե նույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նկարագրված դեպքում, եթե վարձակալական պայմանագրով կոմունալ վճարները չեն հանդիսանում վարձակալական վճարի բաղկացուցիչ տարր, ապա վարձակալի կողմից կատարվող կոմունալ վճարների գծով ծախսերի փաստաթղթավորումը կարող է կատարվել կողմերի միջև կազմված` հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթով: Ընդ որում` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամտից հաշվարկվող շրջանառության հարկի գումարից ենթակա են նվազեցման հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն հետ կապված օրենսգրքի 55-րդ հոդվածով փաստաթղթավորված ծախսերը (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում` դրանք ձեռք բերելու ծախսերի) օրենսգրքի 258-րդ հոդվածին համապատասխան:

Միաժամանակ, հայտնում ենք, որ վարձակալ հանդիսացող շրջանառության հարկ վճարող կազմակերպության կողմից որպես հարկային գործակալ վարձատուին եկամուտ վճարելու դեպքում, հարկերը հաշվարկվում են օրենսգրքով սահմանված կարգով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
14.03.2022
N 322
Իրազեկման թերթիկ