Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԺՆԵՄԱՍԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԺՆԵՄԱՍԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

15 մարտի 2022 թվականի N 323

 

ԲԱԺՆԵՄԱՍԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը ֆինանսական հատուցմամբ ձեռք է բերել կազմակերպության բաժնեմասը և այն օտարել է ձեռքբերումը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում: Կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում որպես ավանդ ներդրում չի իրականացվել: Տվյալ դեպքում նշված բաժնեմասի օտարումը համարվու՞մ է եկամտային հարկով հարկման բազայի որոշելու նպատակով նվազեցվող եկամուտ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետի համաձայն` հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում արժեթղթերից ստացվող եկամուտները` օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն,

i

- 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հարկման բազան որոշելու նպատակով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում,

i

- 150-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն` օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

i

Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից բաժնեմասի օտարումից ստացվող եկամուտներից եկամտային հարկի պարտավորություն չի առաջանա, եթե այդ եկամուտները կապված չեն օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետում` նույն կետում նշված կազմակերպության կանոնադրական կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնեմասի) օտարման հետ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.03.2022
N 323
Իրազեկման թերթիկ