Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

15 մարտի 2022 թվականի N 324

 

ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը 2021 թվականին հիփոթեքային վարկի միջոցով կառուցապատողից գնել է բնակարան: Սեփականության իրավունքով ունի իրեն պատկանող տարածքներ, որոնք վարձակալությամբ է հանձնում ֆիզիկական անձի, ինչպես նաև կազմակերպության: Տվյալ դեպքում վարձավճարներից ստացվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա են, թե՞ ոչ:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

i

Նույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձն իրականացվում է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգով, որի 4-րդ կետի համաձայն` վարձու աշխատողին հաշվետու եռամսյակի որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված` եկամտային հարկի վերադարձի դրույթները կիրառելի են միայն վարձու աշխատողի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի մասով: Հետևաբար` վարձավճարներից ստացվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.03.2022
N 324
Իրազեկման թերթիկ