ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-34-Ն-6
2022թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ ԲԴԽ-68-Ն-15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հավելվածի 62-րդ կետի առաջին նախադասության «Մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը» և երկրորդ նախադասության «արտահերթ» բառերը հանել,
i
2) Հավելվածի 74-րդ կետի «մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը» բառերը հանել,
i
3) Հավելվածի 75-րդ կետի «, եթե այդ ժամկետը լրանում է մինչև մարտի 15-ը» բառերը հանել,
i
4) Հավելվածի 85-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«85. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Խորհրդի որոշումներն ընդունվում են դռնփակ նիստում` խորհրդակցական սենյակում բաց քվեարկությամբ` նիստին մասնակցող Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. մարտի 28
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 28 մարտի 2022 թվական:
Պաշտոնական հրապարակման օրը` 28 մարտի 2022 թվական: