Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2022 թվականի N 410-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով`

i

«5. Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 17-21-րդ կետերը չեն կիրառվում 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ծխախոտային արտադրանք արտադրողների և դրանց դիստրիբյուտորների կողմից ներմուծվող արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 20 և ԱՏԳ ԱԱ 2404 11 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ: Սույն կետով նախատեսված կարգավորումը կիրառելի է այն ապրանքային նշաններով մակնշված ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ, որոնցով մակնշված ծխախոտային արտադրատեսակները 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն:».

i

2) որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի աղյուսակի 3-րդ տողում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի «2403 99 900 9» ծածկագիրը փոխարինել «2404 11 000» ծածկագրով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» N 817-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետում և 4-րդ կետում «և 19-րդ» բառերը փոխարինել «, 19-րդ և 19.1-ին» բառերով.

i

2) 6-րդ կետը «թողնելու համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով.

3) 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետով`

i

«19.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետներում և նույն կետով նախատեսված ներմուծողների կողմից ԱՏԳ ԱԱ 2402 20 ծածկագրին դասվող` ներմուծվող ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետներում ներկայացված հայտարարության մեջ նշված գինն է:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մարտի 31

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2022
N 410-Ն
Որոշում