Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

22 մարտի 2022 թվականի N 327

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԾԱԽՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

«Ա» կազմակերպությունը բարեգործական գործունեության եռակողմ պայմանագրի շրջանակներում անհատույց ստացել է բժշկական սարքավորում: Նշված գործարքի մասով մատակարար կազմակերպությունը հաշվարկային փաստաթղթի հիման վրա ապրանքը մատակարարել է բարեգործական կրոնական կազմակերպությանը, որն էլ իր հերթին ապրանքը մատակարարել է «Ա» կազմակերպությանը: Նշված գործարքի մասով առկա է միայն եռակողմ վավերացված հանձնման-ընդունման ակտ: Բարեգործական կրոնական կազմակերպությունը ազատվա՞ծ է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու պարտավորությունից և արդյո՞ք առանց ծախսը հիմնավորող փաստաթղթի` միայն հանձնման-ընդունման ակտի առկայությունը բավարար է հիմնական միջոցի ամորտիզացիան ծախսագրելու համար:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 55-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` նույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր) կիրառվում են մասնավորապես` ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը փաստաթղթավորելու համար.

i

- 56-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր,

i

- 56-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ`

1) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի, ինչպես նաև այն հաշվարկային փաստաթղթերի, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.

2) Կառավարության սահմանած դեպքերի, երբ հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել Կառավարության սահմանած կարգով,

i

- 111-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալ կարգավորումները` հայտնում ենք, որ ներկայացված դեպքում, ապրանքի մատակարարման գործարքի մասով պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող կազմակերպությունը պետք է դուրս գրի օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթուղթ, ինչը հիմք կհանդիսանա գույքի ձեռքբերման գծով ծախսի նվազեցման համար:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
22.03.2022
N 327
Իրազեկման թերթիկ