Սեղմել Esc փակելու համար:
«ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

 

i

«ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների` 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցած սոցիալական ապահովագրության վճարների գծով չվճարված (չգանձված) հաշվարկային պարտքերը հետաձգել մինչև 2006 թվականը` նախատեսելով դրանց մարումը 2006-2009 թվականներին, ըստ տարիների, հավասար չափերով:

 

Հոդված 2. «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված ու չվճարված (չգանձված) տույժերից և տուգանքներից:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
15 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-240

 

 

 

pin
ՀՀ 23.10.2001
N ՀՕ-240 օրենք