Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

 

i

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների` 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված ու չվճարված (չգանձված) հարկերի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը` նախատեսելով դրանց մարումը 2006-2009 թվականներին, ըստ տարիների, հավասար չափերով:

 

Հոդված 2. «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկերի գծով հաշվարկված և չվճարված (չգանձված) տույժերի ու տուգանքների վճարումից:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
15 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-244

 

 

pin
ՀՀ 23.10.2001
N ՀՕ-244 օրենք