Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 89 ...

 

 

040.1093.121101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2001 թվականի N 1093

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` աղյուսակի 10-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 16-րդ բաժնի 3-րդ կետերով».

բ) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» ենթակետով.

«ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` աղյուսակի 16-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման և տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահելու մասին» N 401 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.2001
N 1093
Որոշում