Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ...

29.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.11.2001  -ից մինչեւ   29.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 06.08.15 թիվ 886-Ն որոշում)

i

040.1098.131101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 2001 թվականի N 1098

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏԱՆ ՆՈՐ ՀԱՃՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի նկատմամբ մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մաքսային ձևակերպումներն օպերատիվորեն կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նոր Հաճն քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետ:

2. Սահմանել, որ Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետի գործունեության գոտի է հանդիսանում Կոտայքի մարզը:

3. Կոտայքի մարզպետին` տասնօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին անհրաժեշտ տարածքի անհատույց հատկացումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին`

ա) տասնօրյա ժամկետում ապահովել Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետի կազմավորման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցառումների իրականացումը.

բ) 1-ամսյա ժամկետում ապահովել Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետի գործունեությունը:

5. Սահմանել, որ Նոր Հաճնի մաքսային կետի պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 13-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.11.2001
N 1098
Որոշում