Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ Ե ...

 

 

040.1105.151101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2001 թվականի N 1105

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 593 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 11 ենթախմբի «13. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) պակասեցնել 35167.0 հազ. դրամով, այդ թվում` 2001 թվականի չորրորդ եռամսյակում` 35167.0 հազ. դրամով, և ըստ այդ ավելացնել`

ա) 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված գումարը` 12850.8 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածին` 7356.5 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածին` 3245.0 հազ. դրամ, «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածին` 2249.3 հազ. դրամ)` այն ուղղելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման համար, ըստ ֆինանսավորման ծրագրերի և հոդվածների, հետևյալ չափերով`

«Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագիր` «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով` 5637.7 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով` 2487.0 հազ. դրամ.

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանում» ծրագիր` «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով` 618.8 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով` 421.6 հազ. դրամ.

«Պետական նոտարական գրասենյակների պահպանում» ծրագիր` «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով` 1100.0 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով` 336.4 հազ. դրամ.

«Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագիր` «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 2249.3 հազ. դրամ.

բ) 01 խմբի 05 ենթախմբի «1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերն ավելացնել 22316.2 հազ. դրամով, այդ թվում` 2001 թվականի չորրորդ եռամսյակում` 22316.2 հազ. դրամ, ընդ որում, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`

«Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 184.0 հազ. դրամ, այդ թվում` 2001 թվականի 4-րդ եռամսյակում` 184.0 հազ. դրամ.

«Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 22132.2 հազ. դրամ, այդ թվում` 2001 թվականի չորրորդ եռամսյակում` 22132.2 հազ. դրամ:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի «Հրատարակումների գծով 2001 թվականի պետական պատվերի մասին» N 593 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետում «69921 հազ. դրամ» բառերը փոխարինել «34754.0 հազ. դրամ» բառերով.

բ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «25196 հազ. դրամ» բառերը փոխարինել «27450.6 հազ. դրամ» բառերով.

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.

դ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «30725 հազ. դրամ» բառերը փոխարինել «7303.4 հազ. դրամ» բառերով և նույն ենթակետից հանել «համաձայն N 2 հավելվածի» բառերը.

ե) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 15-ից:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թվականի

հուլիսի 4-ի N 593 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

.__________________________________________________________________________.

|Հրատարակման անվանումը |Քանակը|Տարեկան | Մեկ   |Տարեկան |Մեկ    | Գումարը  |

|                      |(հատ) |տպագրման|համարի |ընդհա-  |մամուլի|  (դրամ)  |

|                      |      |ենթակա  |տարեկան|նուր    |միջին  |          |

|                      |      |համարնե-|միջին  |ծավալը  |գինը   |          |

|                      |      |րի      |ծավալը |(մամուլ)|(դրամ) |          |

|                      |      |քանակը  |(մա-   |        |       |          |

|                      |      |(հատ)   |մուլ)  |        |       |          |

|______________________|______|________|_______|________|_______|__________|

|«Հայաստանի            |400   |   42   |   13  |218,400 |78,881 |17.227.600|

|Հանրապետության        |      |        |       |        |       |          |

|պաշտոնական տեղեկագիր» |      |        |       |        |       |          |

|(1000 օրինակ տպաքանակի|      |        |       |        |       |          |

|տպագրության դեպքում)  |      |        |       |        |       |          |

|                      |      |        |       |        |       |          |

|______________________|______|________|_______|________|_______|__________|

|Հայաստանի             |400   |   26   |   11  |114,400 |89,362 |10.223.000|

|Հանրապետության        |      |        |       |        |       |          |

|գերատեսչական նորմատիվ |      |        |       |        |       |          |

|ակտերի տեղեկագիր (800 |      |        |       |        |       |          |

|օրինակ տպաքանակի      |      |        |       |        |       |          |

|տպագրության դեպքում)  |      |        |       |        |       |          |

|______________________|______|________|_______|________|_______|__________|

|Ընդամենը              |      |        |       |        |       |27.450.600|

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2001
N 1105
Որոշում