Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` 199 ...

 

 

020.0334.091101

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի «ՏԱՐԲԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՃԵՐ ՔՆՆԵԼԻՍ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՉԱՓԻ ԵՎ ԴՐԱ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 նոյեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի առաջին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի առաջին կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի հունիսի 1-ին Մինսկում ստորագրված` 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Տարբեր պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև տնտեսական վեճեր քննելիս պետական տուրքի չափի և դրա գանձման կարգի մասին» համաձայնագրի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Քննության առարկա Արձանագրությունն ստորագրվել է 2001 թ. հունիսի 1-ին Մինսկում` 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Տարբեր պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև տնտեսական վեճեր քննելիս պետական տուրքի չափի և դրա գանձման կարգի մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածում փոփոխություն կատարելու նպատակով:

Ըստ այդ փոփոխության` այսուհետ վեճեր լուծելիս տարբեր պետությունների տարածքներում գտնվող տնտեսավարող սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության համար սահմանվում են պետության դատարան դիմելիս պետական տուրքի նոր դրույքաչափեր: Դրույքաչափերը, որոնց սանդղակն ամրագրված է Արձանագրության մեջ, ուղղված են մասնակից պետությունների համար հավասար հնարավորության ապահովմանը:

Արձանագրությամբ նախատեսվում են նաև ոչ գույքային բնույթի հայցադիմումներից գանձվող պետական տուրքի դրույքաչափն ու գանձման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2001 թվականի հունիսի 1-ին Մինսկում ստորագրված` 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Տարբեր պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև տնտեսական վեճեր քննելիս պետական տուրքի չափի և դրա գանձման կարգի մասին» համաձայնագրի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

9 նոյեմբերի 2001 թ.

ՍԴՈ-334

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.11.2001
N ՍԴՈ-334
Որոշում