Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ ԱԱՀ-ԻՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

4 ապրիլի 2022 թվականի N 332

 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

«Ա» կազմակերպությունը ՀՀ տարածք է ներմուծել 4015 12 009 0 ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանք (բժշկական զննման նիտրիլային ձեռնոցներ): ՀՀ տարածք ներմուծելիս կազմակերպությունը վճարել է ԱԱՀ և ազատվել է մաքսատուրք վճարելու պարտավորությունից: Տվյալ դեպքում ՀՀ տարածքում վերոնշյալ ապրանքի օտարումից ԱԱՀ վճարելու պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում են դոնորային արյան և դրա բաղադրամասերի, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտների պատրաստած ապրանքների օտարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը: Նույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1317-Ն որոշմամբ: Այդ որոշման N 3 հավելվածի 3-րդ կետի համաձայն` բժշկական նշանակության ապրանքները` ախտորոշման, կանխարգելման, բուժման, անզգայացման ժամանակ օգտագործվող այն բժշկական նշանակության ապրանքներն են, որոնք`

1) դասվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 3005, 3006, 3701 10, 3702 10, 3707 90, 4014, 5601 21, 5601 22 ծածկագրերին.

2) ներառված են նույն հավելվածի բժշկական նշանակության ապրանքների ցանկում:

i

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ բժշկական նշանակության ապրանքների օտարման մասով ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառվում է այն ապրանքատեսակների մասով, որոնք դասվում են ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 3005, 3006, 3701 10, 3702 10, 3707 90, 4014, 5601 21, 5601 22 ծածկագրերին կամ ներառված են ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1317-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված բժշկական նշանակության ապրանքների ցանկում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
04.04.2022
N 332
Իրազեկման թերթիկ