Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԻՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 ապրիլի 2022 թվականի N 333

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Իրավաբանական անձը փաստացի գործունեություն չի իրականացրել, սակայն այլ եկամուտների հաշվին ստացել է շահույթ, որից էլ առաջացել է շահութահարկի պարտավորություն: Տվյալ դեպքում շահութահարկի հաշվարկում հնարավո՞ր է կատարել հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ` փաստացի գործունեություն չիրականացրած ժամանակահատվածի համար:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին համապատասխան` հիմնական միջոցը հաշվապահական հաշվառման համապատասխան միջազգային ստանդարտներով սահմանված հիմնական միջոցն է և ներդրումային գույքը,

i

- 106-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` շահութահարկով հարկման բազան որոշելիս հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե օրենսգրքի նույն բաժնով և օրենսգրքի ընդհանուր մասով դրանց կիրառության առանձնահատկություններ սահմանված չեն,

i

- 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը (այսուհետ` ծախսեր), կորուստները և այլ նվազեցումները` օրենսգրքի նույն բաժնով սահմանված կարգով և չափով,

i

- 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են ամորտիզացիայի ենթակա, սեփականության իրավունքով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին պատկանող կամ լիզինգով (տարատեսակներով) ստացված (եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը,

i

- 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված են շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ծախսերի նվազեցման կարգը: Մասնավորապես, նույն մասի 1-ին կետին համապատասխան` ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այդ ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը և (կամ) ծառայությունների մատուցմանը համամասնորեն: Նույն մասի 3-րդ կետին համապատասխան` շահութահարկ վճարողի գործունեության հետ կապված վարչական ծախսերը, իրացման ծախսերը, ոչ արտադրական բնույթի այլ ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն հարկային տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են: Նույն մասի կիրառության իմաստով ոչ արտադրական բնույթի այլ ծախսեր են համարվում նաև շահագործման մեջ չգտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ չգտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերը:

ՀՀ կառավարության 11.03.2010թ. «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին» N 235-Ն որոշմամբ հրապարակված` ՀՀՄՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտի 55-րդ պարագրաֆի համաձայն` ակտիվի մաշվածությունը սկսում է հաշվարկվել, երբ այն մատչելի է օգտագործման համար, այսինքն` երբ այն գտնվում է այնպիսի վայրում և վիճակում, որն անհրաժեշտ է` ղեկավարության նախանշած նպատակով այն օգտագործելու համար: Ակտիվի մաշվածության հաշվարկումը դադարում է ակտիվի` ՖՀՄՍ 5-ի համաձայն որպես վաճառքի համար պահվող դասակարգվելու (կամ որպես վաճառքի համար պահվող դասակարգված օտարման խմբում ներառվելու) և ակտիվն ապաճանաչելու ամսաթվերից ամենավաղով: Հետևաբար, մաշվածության հաշվարկը չի դադարում այն դեպքում, երբ ակտիվը գտնվում է պարապուրդի մեջ կամ հանվում է ակտիվ օգտագործումից, բացառությամբ եթե ակտիվը ամբողջությամբ մաշեցվել է:

i

Հաշվի առնելով վերը նշվածը` հայտնում ենք, որ եթե հիմնական միջոցները մատչելի են օգտագործման համար, այսինքն գտնվում են այնպիսի վայրում և վիճակում, որն անհրաժեշտ է ղեկավարության նախանշած նպատակով օգտագործելու համար, ապա այդ հիմնական միջոցի գծով հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով ենթակա են նվազեցման համախառն եկամտից` ընդհանուր սահմանված կարգով: Միաժամանակ, շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով հիմնական միջոցի ամորտիզացիոն մասհանումների (մաշվածության) հաշվարկը չի դադարում այն դեպքում, երբ հիմնական միջոցը գտնվում է պարապուրդի մեջ կամ հանվում է ակտիվ օգտագործումից, բացառությամբ եթե հիմնական միջոցը ամբողջությամբ մաշեցվել է: Ընդ որում, հիմնական միջոցի գծով հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները համախառն եկամտից նվազեցվում են օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.04.2022
N 333
Իրազեկման թերթիկ