Սեղմել Esc փակելու համար:
«ԷՖԱՍԷԿ ԻՆԺԻՆՅԱՐԻԱ Ի ՍԻՇՏԵՄԱՇ ԷՍԵ Ա» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՖԱՍԷԿ ԻՆԺԻՆՅԱՐԻԱ Ի ՍԻՇՏԵՄԱՇ ԷՍԵ Ա» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2022 թվականի N 565-Ա

 

«ԷՖԱՍԷԿ ԻՆԺԻՆՅԱՐԻԱ Ի ՍԻՇՏԵՄԱՇ ԷՍԵ Ա» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և Պորտուգալիայի Հանրապետությունում գրանցված «Էֆասէկ Ինժինյարիա Ի Սիշտեմաշ Էսե Ա» ընկերության (կապալառու) միջև կնքված «110 կՎ «Չարենցավան-3» ենթակայանի վերակառուցման, նախագծման, մատակարարման և տեղակայման» թիվ HV-W-ESRAF-1/2015_2 պայմանագրի շրջանակներում «Էֆասէկ Ինժինյարիա Ի Սիշտեմաշ Էսե Ա» ընկերությանը թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված` քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, շինարարության իրականացման և ինժեներական հետազննման գործունեություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2022
N 565-Ա
Որոշում