Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈ ...

040.1150.211101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«21» նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

21 նոյեմբերի 2001 թվականի N 1150

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2002-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման միջոցառումների 2002-2004 թվականների նպատակային ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս քննարկել կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման միջոցառումների իրականացման համար նախատեսվող ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության հարցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 21-ից:

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

նոյեմբերի 21-ի N 1150 որոշմամբ

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ 2002-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է դարձել կենդանիների հիվանդությունների և վարակիչ (այդ թվում` կենդանիների և մարդու համար ընդհանուր` զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը:

Ելնելով հանրապետության առանձին տարածաշրջաններում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային վիճակից և ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու այդ հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպման գործող հրահանգներով, ինչպես նաև կենդանիների վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով հանրապետությունում իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ:

Նախկինում հանրապետությունում իրականացվում էին 55 անվանում կենդանիների վարակիչ հիվանդության դեմ պայքարի միջոցառումներ:

Հիմնականում ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով, սկսած 1992 թվականից, միջոցառումներ են իրականացվել 25 և 2001 թվականին` 14 անվանում կենդանիների վարակիչ հիվանդության կանխարգելման համար:

Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանակցությունը (որտեղ կայուն չէ կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ հակահամաճարակային վիճակը) և արտասահմանյան երկրներից մեծ ծավալների կենդանական ծագում ունեցող մթերքների ներկրումը հանրապետությունը կանգնեցնում են մեծ վտանգի առջև, հետևաբար, հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը պետք է լինի պարտադիր:

II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Վերջին տարիներին գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ցանկի կրճատման հետևանքով հանրապետությունում վատթարացել է հակահամաճարակային վիճակը:

Հանրապետությունում իրականացնելով կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանության, ինչպես նաև օտարերկրյա պետություններից կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների հանրապետության տարածք ներթափանցման կանխարգելման միջոցառումները նպաստում են հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն (ապահով) հակահամաճարակային վիճակի ստեղծմանը: Պետությունն իրականացնում է միայն կենդանիների առավել հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծախսերի ֆինանսավորումը, մնացած վարակիչ, ոչ վարակիչ, ճիճվային, արյունապարազիտային և այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների (բուժում, մշակում) իրականացման համար վճարումները պետք է կատարվեն տնտեսավարող սուբյեկտների կողմից:

III. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով Եվրոպայի և Ասիայի սահմանագծում, մշտապես ենթակա է կենդանիների և մարդկանց համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման վտանգին: Հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն է և վերահսկելի, սակայն առանձին մարզերում և բնակավայրերում նկատվում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղի, բրուցելյոզի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարատակ գյուղում` նաև սիբիրախտի ու այլ հիվանդությունների բռնկման դեպքեր:

Մարդկանց և կենդանիների համար առավել վտանգ ներկայացնող կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ցանկը (հավելված N 1) հաստատվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից` հաշվի առնելով ոչ միայն հանրապետության համաճարակային վիճակը, այլև հարևան երկրներում դրանց առկայությունը, ինչպես նաև նշված հիվանդությունների բռնկման դեպքերում դրանցից առաջացած սոցիալական և տնտեսական վնասները: Ցանկում ընդգրկված հիվանդությունները կարող են տարածվել ոչ միայն մարդկանց ու կենդանիների անմիջական շփման, այլև տրանսպորտի, քամու, կենդանական ծագում ունեցող հումքի միջոցով. որոշ հիվանդությունների հարուցիչներ (օրինակ, սիբիրախտինը) երկար ժամանակ չեն կորցնում իրենց ախտածնությունը և հողում կարող են պահպանվել 100-150 տարի: Նմանատիպ հիվանդությունների ախտորոշումը և դրանց դեմ պայքարի միջոցառումները պետք է կազմակերպվեն հիվանդության առաջացման բուն օջախում և ընդգրկեն տարածման ամբողջ սպառնալիքի գոտին: Կարանտինային և հատուկ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վերացումը ներառում են հետևյալ համալիր միջոցառումների միաժամանակյա և հաջորդական իրականացումը`

ա) հիվանդության ախտորոշում,

բ) կարանտինային միջոցառումների իրականացում,

գ) հիվանդ կենդանիների բուժման կազմակերպում,

դ) պատվաստումների և վերապատվաստումների անցկացում,

ե) ընկած կենդանիների դիակների հավաքում և ոչնչացում,

զ) ախտահանում ու վերաախտահանում և այլն:

Նշված միջոցառումների իրականացումը ոչ միայն բավականին աշխատատար է, այլև` նյութատար: Հանրապետությունում 2002-2004 թվականների ընթացքում նախատեսվում է կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ախտորոշման ու կանխարգելման հակահամաճարակային միջոցառումներն իրականացնել ըստ կենդանատեսակների և գլխաքանակի (հավելված N 2): Հաշվարկների համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անասնագլխաքանակի մասին տվյալները:

Ծրագրի հիմնական նպատակի իրականացման համար անհրաժեշտ է անընդհատ թարմացնել ու զարգացնել անասնաբուժական ծառայության տեխնիկական և նյութական հնարավորությունները (արտադրական բազա), որը նախորդ տարիներին, ելնելով հանրապետության ֆինանսատնտեսական վիճակից, չի կատարվել, և որի պատճառով միավոր անասնագլխի վրա հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար կատարվող փաստացի ծախսերն օբյեկտիվորեն աճել են:

2002-2004 թվականներին գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների հիմնական կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների իրականացման նպատակով անասնաբուժական ծառայության համար կպահանջվի համապատասխանաբար` 2002 թվականին` 597540.5 հազ. դրամ, 2003 թվականին` 1000000.0 հազ. դրամ և 2004 թվականին` 1000000.0 հազ. դրամ (հավելվածներ NN 3, 4, 5), որոնց հատկացման դեպքում հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների ցանկում կընդգրկվեն` 2002 թվականին շուրջ 9,3 միլիոն, 2003 թվականին և 2004 թվականին համապատասխանաբար` շուրջ 15.8 միլիոն գլուխ կենդանի:

Նկատի ունենալով անասնաբուժական ծառայության գործունեության առանձնահատկությունը, մասնավորապես, համաճարակների հնարավոր առաջացումը և դրանց անկանխատեսելիությունը` կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը պետք է լինի պարտադիր և մշտական:

IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Ծրագրով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետությունում 2002-2004 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին իրականացվելու են հետևյալ միջոցառումները`

կենսապատվաստուկների, ախտորոշիչ միջոցների ու շիճուկների, ախտահանիչ միջոցների, անասնաբուժական ավտոտրանսպորտի, սարքավորումների, գործիքների և այլ պարագաների ձեռքբերում (հավելվածներ NN 3, 4, 5),

անասնաբուժական և սանիտարական սպասարկման միջոցառումներ,

կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում կարանտինային, անասնաբուժասանիտարական, ինչպես նաև հիվանդ կենդանիների բուժման միջոցառումների իրականացման և մասնագետների գործուղման ծախսեր:

Կենդանիների վարակիչ հիվանդությունների հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2002-2004 թվականների պետական բյուջեներով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն անասնաբուժական և սանիտարական սպասարկման միջոցառումների համար նախատեսվող ծախսերն ըստ հաշվարկների կկազմեն` 2002 թվականին 268.459 միլիոն, 2003 թվականին` 472.0 միլիոն և 2004 թվականին` 472.0 միլիոն դրամ (հավելված N 6):

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հայաստանի անասնաբուժական ծառայությունը, լուծելով իր առջև դրված խնդիրները, կնպաստի հանրապետության տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն հակահամաճարակային վիճակի ստեղծմանը, անասնաբուժասանիտարական տեսակետից բարորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը:

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետությունում կենդանիների

կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ

հիվանդությունների կանխարգելման ու վերացման

միջոցառումների 2002-2004 թվականների

նպատակային ծրագրի

ՑԱՆԿ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Խոշոր եղջերավոր կենդանիների

1. Բրուցելյոզ 2. Տուբերկուլյոզ 3. Կովերի լեյկոզ 4. Սիբիրախտ 5. Լեպտոսպիրոզ 6. Պաստերելյոզ 7. Էմկար 8. Տավարի ժանտախտ 9. Դաբաղ «AO» 10. Դաբաղ «Ասիա»

Մանր եղջերավոր կենդանիների

1. Բրուցելյոզ 2. Սիբիրախտ 3. Դաբաղ «AO» 4. Դաբաղ «Ասիա» 5. Ոչխարի ծաղիկ 6. Բրադզոտ

Խոզերի

1. Բրուցելյոզ 2. Ժանտախտ 3. Կարմրախտ 4. Սիբիրախտ

Ձիերի

1. Բրուցելյոզ 2. Սիբիրախտ

Թռչունների

Ժանտախտ «H»

Ծանոթագրություն: Ցանկում ընդգրկված են նաև Համաշխարհային համաճարակային

բյուրոյի կողմից սահմանված Ա խմբի հատուկ վարակիչ

հիվանդությունները:

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետությունում կենդանիների

կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ

հիվանդությունների կանխարգելման ու վերացման

միջոցառումների 2002-2004 թվականների

նպատակային ծրագրի

ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ` ԸՍՏ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԳԼԽԱՔԱՆԱԿԻ

._________________________________________________________________________.

|NN |      Միջոցառման անվանումը       |         Անասնագլխաքանակը          |

|ը/կ|                                 |___________________________________|

|   |                                 |   2002 թ. |   2003 թ. |   2004 թ. |

|___|_________________________________|___________|___________|___________|

| 1 |              2                  |     3     |     4     |     5     |

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |   Ախտորոշիչ հետազոտություններ`  |           |           |           |

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |   խոշոր եղջերավոր կենդանիների   |           |           |           |

| 1.|Բրուցելյոզի` առաջնային           |     497300|     497300|     497300|

|___|_________________________________|___________|___________|___________|

| 2.|Բրուցելյոզի` կրկնակի             |     275000|     300840|     300840|

|___|_________________________________|___________|___________|___________|

| 3.|Տուբերկուլյոզի` առաջնային        |     264900|     284840|     284840|

|___|_________________________________|___________|___________|___________|

| 4.|Տուբերկուլյոզի` կրկնակի          |     264900|     284840|     284840|

|___|_________________________________|___________|___________|___________|

| 5.|Լեյկոզի                          |          -|     260000|     260000|

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |   մանր եղջերավոր կենդանիների    |           |           |           |

| 6.|Բրուցելյոզի` առաջնային           |     400000|     395400|     395400|

|___|_________________________________|___________|___________|___________|

| 7.|Բրուցելյոզի` կրկնակի             |       4700|       4700|       4700|

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |             խոզերի              |           |           |           |

| 8.|Բրուցելյոզի                      |      25000|      25510|      25510|

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |              ձիերի              |           |           |           |

| 9.|Բրուցելյոզի                      |       8000|       8961|       8961|

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |Ընդամենը                         |    1739800|    2062391|    2062391|

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |Պատվաստումներ և  բուժկանխարգելիչ |           |           |           |

|   |         միջոցառումներ`          |           |           |           |

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |   խոշոր եղջերավոր կենդանիների   |           |           |           |

|___|_________________________________|___________|___________|___________|

| 1.|Սիբիրախտի                        |    1238500|    1238510|    1238510|

|___|_________________________________|___________|___________|___________|

| 2.|Պաստերելյոզի                     |     210000|     454400|     454400|

|___|_________________________________|___________|___________|___________|

| 3.|Լեպտոսպիրոզի                     |     119000|     225400|     225400|

|___|_________________________________|___________|___________|___________|

| 4.|Էմկարի                           |     515800|     550000|     550000|

|___|_________________________________|___________|___________|___________|

| 5.|Տավարի ժանտախտի                  |     231000|     284650|     284650|

|___|_________________________________|___________|___________|___________|

| 6.|Դաբաղ «ԱՕ» տիպի                  |    1238500|    1238510|    1238510|

|___|_________________________________|___________|___________|___________|

| 7.|Դաբաղ «Ասիա» տիպի                |    1238500|    1238510|    1238510|

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |   մանր եղջերավոր կենդանիների    |           |           |           |

|___|_________________________________|___________|___________|___________|

| 8.|Սիբիրախտի                        |    1518000|    1400000|    1400000|

|___|_________________________________|___________|___________|___________|

| 9.|Դաբաղ «ԱՕ» տիպի                  |          -|    1400000|    1400000|

|___|_________________________________|___________|___________|___________|

|10.|Դաբաղ «Ասիա» տիպի                |          -|    1400000|    1400000|

|___|_________________________________|___________|___________|___________|

|11.|Ոչխարի ծաղկի                     |     220000|     540000|     250000|

|___|_________________________________|___________|___________|___________|

|12.|Բրադզոտի                         |     371000|    1250000|    1250000|

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |             խոզերի              |           |           |           |

|___|_________________________________|___________|___________|___________|

|13.|Սիբիրախտի                        |      27300|     400000|     400000|

|___|_________________________________|___________|___________|___________|

|14.|Ժանտախտի                         |     302700|     394000|     394000|

|___|_________________________________|___________|___________|___________|

|15.|Կարմրախտի                        |     269600|      95345|      95345|

|___|_________________________________|___________|___________|___________|

|16.|Պաստերելյոզի                     |      16700|          -|          -|

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |              ձիերի              |           |           |           |

|___|_________________________________|___________|___________|___________|

|17.|Սիբիրախտի                        |      15500|      19240|      19240|

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |            թռչունների           |           |           |           |

|___|_________________________________|___________|___________|___________|

|18.|Ժանտախտ «H» տիպի                 |          -|    1610000|    1900000|

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |ընդամենը                         |    7532100|   13738565|   13738565|

|___|_________________________________|___________|___________|___________|

|   |Ընդամենը                         |    9271900|   15800956|   15800956|

._________________________________________________________________________.

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետությունում կենդանիների

կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ

հիվանդությունների կանխարգելման ու վերացման

միջոցառումների 2002-2004 թվականների

նպատակային ծրագրի

ՀԱՇՎԱՐԿ 2002 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ

._________________________________________________________________________.

|NN |Կենսապատվաստուկների, ախտորոշիչ    |Չափի     |Քանակը |Միավորի|Գումարը |

|ը/կ|միջոցների, շիճուկների և  ախտահանիչ|միավորը  |       |գինը   |(հազ.   |

|   |միջոցների անվանումները            |         |       |(դրամ) |դրամ)   |

|___|__________________________________|_________|_______|_______|________|

| 1 |                2                 |    3    |   4   |   5   |    6   |

| 1.|Կենդանիների սիբիրախտի դեմ         |հազ. դոզա| 2244.5|   6010| 13489.4|

|   |պատվաստանյութ                     |         |       |       |        |

|___|__________________________________|_________|_______|_______|________|

| 2.|Խոշոր եղջերավոր անասունների և     |  լիտր   | 1031.6|  16335| 16851.2|

|   |ոչխարների խշխշան պալարի դեմ       |         |       |       |        |

|   |պատվաստանյութ                     |         |       |       |        |

|___|__________________________________|_________|_______|_______|________|

| 3.|Գյուղատնտեսական կենդանիների       |  լիտր   |   3150|  18000| 56700.0|

|   |պաստերելյոզի դեմ պատվաստանյութ    |         |       |       |        |

|___|__________________________________|_________|_______|_______|________|

| 4.|Կենդնիների լեպտոսպիրոզի դեմ       |  լիտր   |    467|  20000|  9340.0|

|   |պատվաստանյութ                     |         |       |       |        |

|___|__________________________________|_________|_______|_______|________|

| 5.|Խոշոր եղջերավոր անասունների       |հազ. դոզա|  231.0|  15000|  3465.0|

|   |ժանտախտի դեմ պատվաստանյութ        |         |       |       |        |

|___|__________________________________|_________|_______|_______|________|

| 6.|Հակադաբաղային «Ա» և  «Օ» տիպերի   |հազ. դոզա| 1313.1| 220000|288882.0|

|   |պատվաստանյութեր                   |         |       |       |        |

|___|__________________________________|_________|_______|_______|________|

| 7.|Հակադաբաղային «Ասիա-1» տիպի       |հազ. դոզա| 1313.1| 110000|144441.0|

|   |պատվաստանյութ                     |         |       |       |        |

|___|__________________________________|_________|_______|_______|________|

| 8.|Ոչխարների ծաղկի դեմ պատվաստանյութ |հազ. դոզա|  220.0|  12500|  2750.0|

|___|__________________________________|_________|_______|_______|________|

| 9.|Ոչխարների բրադզոտի, ինֆեկցիոն     |  լիտր   |   1855|  15000| 27825.0|

|   |էնտերոտոքսեմիայի չարորակ այտուցի  |         |       |       |        |

|   |և  գառների դիզենտերիայի դեմ       |         |       |       |        |

|   |պատվաստանյութ                     |         |       |       |        |

|___|__________________________________|_________|_______|_______|________|

|10.|Խոզերի կլասիկ ժանտախտի դեմ        |հազ. դոզա|  302.7|  10000|  3027.0|

|   |պատվաստանյութ                     |         |       |       |        |

|___|__________________________________|_________|_______|_______|________|

|11.|Խոզերի կարմրախտի դեմ պատվաստանյութ|հազ. դոզա|  269.6|  12000|  3235.2|

|___|__________________________________|_________|_______|_______|________|

|12.|Խոզերի պաստերելյոզ                |  լիտր   |     50|  22500|  1125.0|

|___|__________________________________|_________|_______|_______|________|

|13.|Կաթնասունների տուբերկուլյոզի      |հազ. դոզա|  529.8|  15000|  7947.0|

|   |ալերգիկ ախտորոշման տուբերկուլին   |         |       |       |        |

|___|__________________________________|_________|_______|_______|________|

|14.|Գյուղատնտեսական կենդանիների       |  լիտր   |  20.29| 112500|  2282.6|

|   |բրուցելյոզի սերոլոգիկ ախտորոշման  |         |       |       |        |

|   |համար Ռոզ-Բենգալ վարդագույն       |         |       |       |        |

|   |հակածին                           |         |       |       |        |

|___|__________________________________|_________|_______|_______|________|

|15.|Կարմրախտի շիճուկ                  |  լիտր   |     20|  24000|   480.0|

|___|__________________________________|_________|_______|_______|________|

|16.|Սիբիրախտի շիճուկ                  |  լիտր   |     30|  24000|   720.0|

|___|__________________________________|_________|_______|_______|________|

|17.|Պաստերելյոզի շիճուկ               |  լիտր   |     30|  24000|   720.0|

|___|__________________________________|_________|_______|_______|________|

|17.|Անասնաբուժական ավտոմեքենա         |  հատ    |      1|   3000|  3000.0|

|___|__________________________________|_________|_______|_______|________|

|18.|Միլիցիայի ծախսեր                  |         |       |       | 11260.0|

|___|__________________________________|_________|_______|_______|________|

|   |Ընդամենը                          |         |       |       |597540.5|

._________________________________________________________________________.

Ծանոթագրություն: Ելնելով հանրապետությունում առաջացած կենդանիների վարակիչ

հիվանդությունների համաճարակային վիճակից` անասնաբուժական

պետական տեսչությանն իրավունք է վերապահվում նշված ցանկում

կատարել լրացումներ և փոփոխություններ` Հայաստանի

Հանրապետության պետական բյուջեով հատկացվող գումարների

սահմանում:

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ -հավելված N 3-ում 17 համարը կրկնվում է

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետությունում կենդանիների

կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ

հիվանդությունների կանխարգելման ու վերացման

միջոցառումների 2002-2004 թվականների

նպատակային ծրագրի

ՀԱՇՎԱՐԿ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ

._________________________________________________________________________.

|NN |Կենսապատվաստուկների, ախտորոշիչ    |Չափի     |Քանակը|Միավորի|Գումարը  |

|ը/կ|միջոցների, շիճուկների և  ախտահանիչ|միավորը  |      |գինը   |(հազ.    |

|   |միջոցների անվանումները            |         |      |(դրամ) |դրամ)    |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 1 |                2                 |    3    |  4   |   5   |     6   |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 1.|Կենդանիների սիբիրախտի դեմ         |հազ. դոզա|2200.0|   6010|  13222.0|

|   |պատվաստանյութ                     |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 2.|Խոշոր եղջերավոր անասունների և     |  լիտր   |1500.0|  16335|  24502.5|

|   |ոչխարների խշխշան պալարի դեմ       |         |      |       |         |

|   |պատվաստանյութ                     |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 3.|Գյուղատնտեսական կենդանիների       |  լիտր   |4290.0|  18000|  77220.0|

|   |պաստերելյոզի դեմ պատվաստանյութ    |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 4.|Կենդնիների լեպտոսպիրոզի դեմ       |  լիտր   |2500.0|  20000|  50000.0|

|   |պատվաստանյութ                     |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 5.|Խոշոր եղջերավոր անասունների       |հազ. դոզա| 259.0|  15000|   3885.0|

|   |ժանտախտի դեմ պատվաստանյութ        |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 6.|Հակադաբաղային «Ա» և  «Օ» տիպերի   |հազ. դոզա|2150.0| 220000| 473000.0|

|   |պատվաստանյութեր                   |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 7.|Հակադաբաղային «Ասիա-1» տիպի       |հազ. դոզա|1700.0| 110000| 187000.0|

| 8.|Ոչխարների ծաղկի դեմ պատվաստանյութ |հազ. դոզա| 430.0|  12500|   5375.0|

| 9.|Ոչխարների բրադզոտի, ինֆեկցիոն     |  լիտր   |3000.0|  15000|  45000.0|

|   |էնտերոտոքսեմիայի չարորակ այտուցի  |         |      |       |         |

|   |և  գառների դիզենտերիայի դեմ       |         |      |       |         |

|   |պատվաստանյութ                     |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|10.|Խոզերի կլասիկ ժանտախտի դեմ        |հազ. դոզա| 591.0|  10000|   5910.0|

|11.|Խոզերի կարմրախտի դեմ պատվաստանյութ|հազ. դոզա| 429.0|  12000|   5148.0|

|12.|Ոչխաների և  խոզերի պաստերելյոզի   |  լիտր   | 400.0|  18000|   7200.0|

|   |դեմ պատվաստանյութ                 |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|13.|Թռչունների նյուկասլ հիվանդության  |հազ. դոզա|2000.0|   3000|   6000.0|

|14.|Կաթնասունների տուբերկուլյոզի      |հազ. դոզա| 600.0|  15000|   9000.0|

|   |ալերգիկ ախտորոշման տուբերկուլին   |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|15.|Գյուղատնտեսական կենդանիների       |  լիտր   |  35.0| 112500|   3937.5|

|   |բրուցելյոզի սերոլոգիկ ախտորոշման  |         |      |       |         |

|   |համար Ռոզ-Բենգալ վարդագույն       |         |      |       |         |

|   |հակածին                           |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|16.|Կովերի լեյկոզի շիճուկաբանական     |հազ. դոզա| 260.0|  50000|  13000.0|

|   |հետազոտման հակածին                |         |      |       |         |

|17.|Լեպտոսպիրոզի շիճուկ               |  լիտր   |    50|  24000|   1200.0|

|18.|Կարմրախտի շիճուկ                  |  լիտր   |    50|  24000|   1200.0|

|19.|Սիբիրախտի շիճուկ                  |  լիտր   |    50|  24000|   1200.0|

|20.|Պաստերելյոզի շիճուկ               |  լիտր   |   100|  24000|   2400.0|

|21.|Կաուստիկ սոդա                     |   կգ    | 15000|    660|   9900.0|

|22.|Ֆորմալին                          |  լիտր   | 10000|    980|   9800.0|

|23.|Քլորակիր                          |   կգ    | 10000|    960|   9600.0|

|24.|Ավտոմեքենաներ (անասնաբուժական շտապ|         |      |       |  35300.0|

|   |օգնություն), անասնաբուժական       |         |      |       |         |

|   |սարքավորումներ և  գործիքներ       |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|   |Ընդամենը                          |         |      |       |1000000.0|

._________________________________________________________________________.

Ծանոթագրություն: Ելնելով հանրապետությունում առաջացած կենդանիների վարակիչ

հիվանդությունների համաճարակային վիճակից` անասնաբուժական

պետական տեսչությանն իրավունք է վերապահվում նշված ցանկում

կատարել լրացումներ և փոփոխություններ` Հայաստանի

Հանրապետության պետական բյուջեով հատկացվող գումարների

սահմանում:

Հավելված N 5

Հայաստանի Հանրապետությունում կենդանիների

կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ

հիվանդությունների կանխարգելման ու վերացման

միջոցառումների 2002-2004 թվականների

նպատակային ծրագրի

ՀԱՇՎԱՐԿ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ

._________________________________________________________________________.

|NN |Կենսապատվաստուկների, ախտորոշիչ    |Չափի     |Քանակը|Միավորի|Գումարը  |

|ը/կ|միջոցների, շիճուկների և  ախտահանիչ|միավորը  |      |գինը   |(հազ.    |

|   |միջոցների անվանումները            |         |      |(դրամ) |դրամ)    |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 1 |                2                 |    3    |  4   |   5   |     6   |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 1.|Կենդանիների սիբիրախտի դեմ         |հազ. դոզա|2200.0|   6010|  13222.0|

|   |պատվաստանյութ                     |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 2.|Խոշոր եղջերավոր անասունների և     |  լիտր   |1500.0|  16335|  24502.5|

|   |ոչխարների խշխշան պալարի դեմ       |         |      |       |         |

|   |պատվաստանյութ                     |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 3.|Գյուղատնտեսական կենդանիների       |  լիտր   |4290.0|  18000|  77220.0|

|   |պաստերելյոզի դեմ կիսահեղուկ,      |         |      |       |         |

|   |պատվաստանյութ                     |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 4.|Կենդնիների լեպտոսպիրոզի դեմ       |  լիտր   |2500.0|  20000|  50000.0|

|   |պատվաստանյութ                     |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 5.|Խոշոր եղջերավոր անասունների       |հազ. դոզա| 259.0|  15000|   3885.0|

|   |ժանտախտի դեմ պատվաստանյութ        |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 6.|Հակադաբաղային «Ա» և  «Օ» տիպերի   |հազ. դոզա|2150.0| 220000| 473000.0|

|   |պատվաստանյութեր                   |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 7.|Հակադաբաղային «Ասիա-1» տիպի       |հազ. դոզա|1700.0| 110000| 187000.0|

|   |պատվաստանյութ                     |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 8.|Ոչխարների ծաղկի դեմ պատվաստանյութ |հազ. դոզա| 430.0|  12500|   5375.0|

|___|__________________________________|_________|______|_______|_________|

| 9.|Ոչխարների բրադզոտի, ինֆեկցիոն     |  լիտր   |3000.0|  15000|  45000.0|

|   |էնտերոտոքսեմիայի չարորակ այտուցի  |         |      |       |         |

|   |և  գառների դիզենտերիայի դեմ       |         |      |       |         |

|   |պատվաստանյութ                     |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|10.|Խոզերի կլասիկ ժանտախտի դեմ        |հազ. դոզա| 591.0|  10000|   5910.0|

|   |պատվաստանյութ                     |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|11.|Խոզերի կարմրախտի դեմ պատվաստանյութ|հազ. դոզա| 429.0|  12000|   5148.0|

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|12.|Ոչխաների և  խոզերի պաստերելյոզի   |  լիտր   | 800.0|  18000|  14400.0|

|   |դեմ պատվաստանյութ                 |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|13.|Թռչունների նյուկասլ հիվանդության  |հազ. դոզա|2000.0|   3000|   6000.0|

|   |դեմ պատվաստանյութ                 |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|14.|Կաթնասունների տուբերկուլյոզի      |հազ. դոզա| 600.0|  15000|   9000.0|

|   |ալերգիկ ախտորոշման տուբերկուլին   |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|15.|Գյուղատնտեսական կենդանիների       |  լիտր   |  35.0| 112500|   3937.5|

|   |բրուցելյոզի սերոլոգիկ ախտորոշման  |         |      |       |         |

|   |համար Ռոզ-Բենգալ վարդագույն       |         |      |       |         |

|   |հակածին                           |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|16.|Կովերի լեյկոզի շիճուկաբանական     |հազ. դոզա| 260.0|  50000|  13000.0|

|   |հետազոտման հակածին                |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|17.|Լեպտոսպիրոզի շիճուկ               |  լիտր   |    50|  24000|   1200.0|

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|18.|Կարմրախտի շիճուկ                  |  լիտր   |    50|  24000|   1200.0|

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|19.|Սիբիրախտի շիճուկ                  |  լիտր   |    50|  24000|   1200.0|

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|20.|Պաստերելյոզի շիճուկ               |  լիտր   |   100|  24000|   2400.0|

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|21.|Կաուստիկ սոդա                     |   կգ    | 15000|    660|   9900.0|

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|22.|Ֆորմալին                          |  լիտր   | 10000|    980|   9800.0|

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|23.|Քլորակիր                          |   կգ    | 10000|    960|   9600.0|

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|24.|Ավտոմեքենաներ (անասնաբուժական շտապ|         |      |       |  28100.0|

|   |օգնություն), անասնաբուժական       |         |      |       |         |

|   |սարքավորումներ և  գործիքներ       |         |      |       |         |

|___|__________________________________|_________|______|_______|_________|

|   |Ընդամենը                          |         |      |       |1000000.0|

._________________________________________________________________________.

Ծանոթագրություն: Ելնելով հանրապետությունում առաջացած կենդանիների վարակիչ

հիվանդությունների համաճարակային վիճակից` անասնաբուժական

պետական տեսչությանն իրավունք է վերապահվում նշված ցանկում

կատարել լրացումներ և փոփոխություններ` Հայաստանի

Հանրապետության պետական բյուջեով հատկացվող գումարների

սահմանում:

Հավելված N 6

Հայաստանի Հանրապետությունում կենդանիների

կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ

հիվանդությունների կանխարգելման ու վերացման

միջոցառումների 2002-2004 թվականների

նպատակային ծրագրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

.__________________________________________________________________.

|NN |  Մարզի անվանումը   |   2002 թ.   |   2003 թ.   |   2004 թ.   |

|ը/կ|                    | (հազ. դրամ) | (հազ. դրամ) | (հազ. դրամ) |

|___|____________________|_____________|_____________|_____________|

| 1.|Արագածոտն           |   28281.0   |   49723.0   |   49723.0   |

|___|____________________|_____________|_____________|_____________|

| 2.|Արարատ              |   23973.1   |   42149.0   |   42149.0   |

|___|____________________|_____________|_____________|_____________|

| 3.|Արմավիր             |   21536.2   |   37864.0   |   37864.0   |

|___|____________________|_____________|_____________|_____________|

| 4.|Գեղարքունիք         |   49317.8   |   86710.0   |   86710.0   |

|___|____________________|_____________|_____________|_____________|

| 5.|Լոռի                |   26731.0   |   46998.0   |   46998.0   |

|___|____________________|_____________|_____________|_____________|

| 6.|Կոտայք              |   25048.8   |   44040.0   |   44040.0   |

|___|____________________|_____________|_____________|_____________|

| 7.|Շիրակ               |   31125.5   |   54724.0   |   54724.0   |

|___|____________________|_____________|_____________|_____________|

| 8.|Սյունիք             |   24457.5   |   43001.0   |   43001.0   |

|___|____________________|_____________|_____________|_____________|

| 9.|Վայոց ձոր           |   13259.4   |   23312.0   |   23312.0   |

|___|____________________|_____________|_____________|_____________|

|10.|Տավուշ              |   23140.6   |   40686.0   |   40686.0   |

|___|____________________|_____________|_____________|_____________|

|11.|Երևան               |    1588.6   |    2793.0   |    2793.0   |

|___|____________________|_____________|_____________|_____________|

|   |Ընդամենը            |  268459.5   |  472000.0   |  472000.0   |

.__________________________________________________________________.

pin
ՀՀ կառավարություն
21.11.2001
N 1150
Որոշում